ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3488-Ա |
«13» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Աշոտ Մնացականյանի լիազորված անձ Արմինե Մնացականյանի 2024 թվականի օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվում է վարչարարություն:
Դիմումի առարկայի քննության և դիմումատուի կողմից նշված փաստական հանգամանքների կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ:
Վարչարարության շրջանակներում՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հրավիրված լսումների ընթացքում Արմինե Մնացականյանը միջնորդել է տրամադրել ժամանակ, որպես լրացուցիչ ապացույց, դիմումի առարկա փոխադրամիջոցի վերաբերյալ հետքաբանական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե` գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2024 թվականի օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումի առարկայի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ ստանալ դիմումատուից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.
ՈՐՈՇԵՑԻ
1․ Աշոտ Մնացականյանի լիազորված անձ Արմինե Մնացականյանի 2024 թվականի օգոստոսի 15-ի թիվ Դ-104611-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|