Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.306
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 219-Ն

 

ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ մեխանիզմները (հասցեական քարտերը, համակարգչային տվյալների արխիվը ԵՎ կապը) ԵՎ դրանց ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.09.24 N 1505-Ն)

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 26.09.24 N 1505-Ն)

1. Հաստատել՝

1) կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստրի ձևը` համաձայն N 3 հավելվածի։

2. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կազմել բոլոր զբոսաշրջային օպերատորների, ավիաուղիների անվանացանկը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 15
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 3-ի N 219-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թ.) (այսուհետ` կանոններ) պահանջով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում` կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների աղբյուրների կոնտակտավորների հսկողության հետ կապված առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմնի ենթակառուցվածքների ու զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կանոնավոր կապի մեխանիզմները (հասցեական քարտեր, համակարգչային տվյալների արխիվ և կապ)` հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ախտահարումների միջազգային տարածմանը, ինչպես նաև այդ հիվանդությունների ներբերման կանխարգելման (կանխարգելիչ և հակահամաճարակային) միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

2. Զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապն ապահովվում է կապի հնարավոր բոլոր միջոցների` հեռախոսի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, համացանցի կիրառմամբ:

3. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացություններն են`

1) զբոսաշրջային գործունեություն, զբոսաշրջային ծառայություններ, զբոսաշրջային օպերատոր, զբոսաշրջային խմբի ղեկավար՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններ.

2) կոնտակտավոր` վարակիչ հիվանդությամբ կամ վարակի կասկածով անձի հետ վարակելիության շրջանում, ինչպես նաև քիմիական և ճառագայթային գործոնների աղբյուրի հետ շփված անձ.

3) ախտահարված` նշանակում է անձինք, ուղեբեռներ, բեռներ, կոնտեյներներ, փոխադրամիջոցներ, ապրանք, փոստային ծանրոցներ կամ մարդկային աճյուններ, որոնք վարակված կամ աղտոտված են, կամ կրում են վարակի կամ աղտոտման աղբյուր, որոնք հանրային առողջության համար վտանգավոր են.

4) ավիաուղի` ավիաընկերություն կամ օդանավը շահագործող, որն իրականացնում է միջազգային օդային հաղորդակցություն կամ առաջարկում է այդ բնագավառում իր ծառայությունները.

5) ուղևորություն իրականացնող անձ` միջազգային ուղևորություն իրականացնող ֆիզիկական անձ.

6) միջազգային ուղևորություն (փոխադրում)` անձանց, ուղեբեռների, բեռների, կոնտեյներների, փոխադրամիջոցների, ապրանքների կամ փոստային ծանրոցների տեղաշարժ միջազգային սահմաններով՝ ներառյալ միջազգային առևտուրը.

7) վարակի կասկած ունեցող` այն անձինք, ուղեբեռները, բեռները, կոնտեյներները, փոխադրամիջոցները, ապրանքը կամ փոստային ծանրոցները, որոնք, պետության կարծիքով, ենթարկվել են կամ հնարավոր է, որ ենթարկվել են առողջության համար ռիսկի, և, որոնք կարող են հանդիսանալ հիվանդության տարածման հնարավոր աղբյուր:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից (այսուհետ` սանիտարական կարանտինային կետ) օդանավում վարակի, աղտոտման աղբյուր հայտնաբերելիս, ինչպես նաև Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի (այսուհետ՝ ազգային համակարգող մարմին) հրահանգով՝ վարակիչ հիվանդությունների առումով ախտահարված տարածքներից, էնդեմիկ երկրից ժամանելիս, օդանավի վայրէջքից հետո օդանավի, օդանավի անձնակազմի և բոլոր ուղևորների (վարակի կասկած ունեցող կամ հիվանդ և կոնտակտավոր անձանց) նկատմամբ կարող են կիրառվել կանոններով նախատեսված կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող առողջապահական միջոցառումներ, որոնց վերաբերյալ բանավոր և (կամ) գրավոր տեղեկացվում են զբոսաշրջային օպերատորը և ավիաուղու տնօրինությունը:

(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

5. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վարակիչ հիվանդությունների առումով էնդեմիկ կամ անապահով տարածքներից, բռնկում, համաճարակ արձանագրած երկրներից ժամանած օդանավի, օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ սահմանի անցման կետերում սանիտարական կարանտինային կետերի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է ներկայացվել Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտեր (այսուհետ` հասցեական քարտ) լրացնելու պահանջ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշման N 2 հավելվածի։

6. Եթե օդանավում հայտնաբերվել են հիվանդության կլինիկական նշաններ կամ ախտանշաններ ունեցող անձինք կամ հանրային առողջության ռիսկի վերաբերյալ փաստեր` ներառյալ վարակի և աղտոտման աղբյուրները, օդանավը համարվում է ախտահարված կամ բաղարկված (կոնտամինացված) և հիվանդության տարածման կանխարգելման նպատակով բոլոր կոնտակտավոր ուղևորները, սանիտարական կարանտինային կետի առաջարկությամբ, լրացնում են հասցեական քարտեր:

7. Օդանավի հրամանատարը կամ նրա ներկայացուցիչը լրացված հասցեական քարտերը տրամադրում է սանիտարական կարանտինային կետին:

 8. Հանրային առողջապահական նպատակներով վարակի աղբյուրի կոնտակտավորների կողմից սանիտարական կարանտինային կետ են ներկայացվում՝

1) ուղևորության վերջնակետի մասին տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում նրա հետ կապ հաստատելու նպատակով.

2) երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև ժամանումն ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ հնարավոր շփումների պարզաբանման նպատակով.

3) առողջապահական փաստաթղթերի ստուգման արդյունքները (պատվաստման կամ կանխարգելման միջազգային հավաստագիր, պատվաստումից ազատման հավաստագիր, բժշկական զննությունը և լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթուղթ):

 9. Պատվաստման կամ կանխարգելման ենթակա կոնտակտավորները, ինչպես նաև նրանց ծնողները կամ խնամակալները տեղեկացվում են պատվաստման, կանխարգելման կամ վերջիններիս բացակայության հետ կապված բոլոր ռիսկերի մասին:

10. Սանիտարական կարանտինային կետի կողմից իրականացվում է ախտահարված օդանավով ժամանած՝ վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների տվյալների համակարգչային գրանցում և արխիվացում Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3 հավելվածի: Նշված ռեգիստրը վարում է սանիտարական կարանտինային կետը:

 

II. ԿԱՊԻ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

 

11. Ազգային համակարգող մարմնի նախաձեռնությամբ զբոսաշրջային օպերատորներին տրամադրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վարակիչ հիվանդությունների էնդեմիկ կամ անապահով տարածքների ցանկը:

12. Զբոսաշրջային օպերատորները՝ մեկնելիս և ժամանելիս հիվանդության կամ հիվանդության կասկածի դեպք արձանագրվելու դեպքում հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ խորհրդատվություն են ստանում ազգային համակարգող մարմնի նշանակած իրավասու առողջապահական կազմակերպության կողմից:

13. Սանիտարական կարանտինային կետերի, զբոսաշրջության ոլորտի պետական լիազոր մարմնի պատասխանատուի և ազգային համակարգող մարմնի կոնտակտային տվյալները տրամադրվում են զբոսաշրջային օպերատորներին։

14. Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության, թունավորման կասկածելի կամ հաստատված դեպքի մասին տեղեկանալուց հետո զբոսաշրջային օպերատորն ամբողջ տեղեկատվությունն անհապաղ հաղորդում է զբոսաշրջության ոլորտի պետական լիազոր մարմնի պատասխանատուին և ազգային համակարգող մարմնին` վարակի աղբյուրի մեկուսացման և կոնտակտավորների հսկողության նպատակով:

15. Զբոսաշրջային օպերատորը Հայաստանի Հանրապետությունից դուրս խմբում վարակիչ հիվանդության, թունավորման կասկածելի կամ հաստատված դեպքի մասին տեղեկանալուց հետո դեպքի մասին տեղեկացնում է զբոսաշրջության ոլորտի պետական լիազոր մարմնի պատասխանատուին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և ազգային համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս՝ վարակի աղբյուրի նկատմամբ անհրաժեշտության դեպքում առողջապահական միջոցառումներ իրականացնելու և կոնտակտավորների հսկողության հետ կապված խորհրդատվություն ստանալու նպատակով:

 

III. ԿԱՊԻ ՄԵԽԱՆԻԶՄՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

16. Օդանավի հրամանատարը թռիչքի ընթացքում օդանավում վարակիչ հիվանդության կասկածելի կամ հաստատված դեպքի մասին տեղեկանալուց հետո այդ պահին կապի մեջ գտնվող օդային շարժման ղեկավարման կենտրոն է հաղորդում հետևյալ տվյալները՝

1) օդանավի ճանաչման դասիչը.

2) մեկնման օդանավակայանը.

3) ժամանման օդանավակայանը.

4) ժամանման հաշվարկված ժամանակը.

5) օդանավում գտնվող՝ հիվանդության կասկածով մարդկանց թիվը` շեշտելով «վարակիչ հիվանդություն» բառերը.

6) օդանավում գտնվող մարդկանց թիվը.

7) հանրային առողջության վտանգի բնույթը, եթե այն հայտնի է։

17. Օդային շարժման ղեկավարման կենտրոնն ստացված տեղեկությունները հաղորդում է օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայությանը:

18. Օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայությունն ստացված տեղեկությունները հաղորդում է օդանավակայանի սանիտարական կարանտինային կետին` հանրային առողջությանն սպառնացող վտանգի կանխարգելման նպատակով պատասխան առողջապահական միջոցառումներ իրականացնելու նպատակով, և կանոնների հարցերով օդանավակայանի պատասխանատուին:

 19. Օդանավակայանի սանիտարական կարանտինային կետն ստացված տեղեկությունները հայտնում է ազգային համակարգող մարմնին և Քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական լիազոր մարմնին:

20. Քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր մարմինը կապ է հաստատում օդանավակայանի տնօրինության, ավիաընկերության և պետական հսկողություն իրականացնող այլ կառույցների պատասխանատուների հետ` օդանավակայանի նախապատրաստման և համապատասխան առողջապահական միջոցառումների կազմակերպման համար:

21. Ավիադիսպետչերական ծառայությունն օդանավի հրամանատարին տալիս է ցուցումներ օդանավը սանիտարական կանգառում կայանելու վերաբերյալ` օդանավում հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների), կոնտակտավորների նկատմամբ առողջապահական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

22. Օդանավի և օդանավակայանի անձնակազմը հրահանգավորվում է օդանավի դռների բացման, ուղևորների իջեցման և այն տեղեկատվության վերաբերյալ, որը պետք է հաղորդվի ուղևորներին սանիտարական կարանտինային կետի մասնագետների ժամանումից առաջ:

23. Սանիտարական կարանտինային կետն օդանավի օպերատորին կամ նրա պատասխանատու ներկայացուցչին ներկայացնում է առաջարկություն՝

1) օդանավի հրամանատարի կամ նրա ներկայացուցչի կողմից թռիչքի ընթացքում կամ վայրէջքից հետո Օդանավի ընդհանուր հայտարարագրի առողջապահական մասը լրացնելու և վավերական օրինակը, ուղևորների անվանացանկը սանիտարական կարանտինային կետ ներկայացնելու վերաբերյալ.

2) օդանավի հրամանատարին կամ նրա ներկայացուցչին միջազգային չվերթի ընթացքում օդանավի առողջապահական (բժշկասանիտարական) վիճակի, ինչպես նաև օդանավի նկատմամբ կիրառված ցանկացած առողջապահական միջոցառման մասին տվյալներ ներկայացնելու վերաբերյալ:

24. Սանիտարական կարանտինային կետն օդանավում անսովոր կամ անսպասելի դեպքի կասկածի մասին հաղորդում ստանալուց հետո՝ օդանավը շահագործողներին գրավոր տեղեկացնում է օդանավի նկատմամբ իրականացվող առողջապահական միջոցառումների վերաբերյալ:

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

  փետրվարի 3-ի N 219-Ն որոշման

 

Ձև

Հ Ա Ս Ց Ե Ա Կ Ա Ն  Ք Ա Ր Տ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

(PUBLIC HEALTH PASSENGER LOCATOR CARD)

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՔԱՐՏ
(PUBLIC HEALTH PASSENGER LOCATOR CARD)

Ուղևորի բնակավայրի հաստատման քարտը պետք է լրացվի այն դեպքում, երբ առողջապահական մարմինները
կասկած ունեն վարակիչ հիվանդությունների առկայության վերաբերյալ: Ձեր կողմից ներկայացված տեղեկությունները կօգնեն առողջապահական մարմիններին հսկելու առողջության ոլորտի իրավիճակը` վտանգավոր վարակիչ հիվանդությամբ վարակման վտանգի ենթարկված ուղևորների հայտնաբերման միջոցով: Այդ տեղեկությունները կտնօրինվեն առողջապահական մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, և կկիրառվեն միայն առողջապահական նպատակներով:
(Public Health Passenger Locator Card to be completed when public health authorities suspect the presence of a
communicale disease. The information you provide will assist the public health authorities to manage the public
health event by enabling them to them trace passenger who may have been exposed to communicable disease.
The information is intended to be held by public health authorities in accordance with applicable law and to be used
only for public health purposes).

Օդանավի փոխադրման մասին տեղեկատվություն
(Flight information)

Չվերթի համարը _________________
(Flight number) __________________

Ժամանման ամսաթիվը _____
(Date of arrival)____________

Փոխադրամիջոցում Ձեր փաստացի նստատեղի համարը ___________
(Seat number were actually sat on the Aircraft) ________________

Անձնական տվյալներ
(Personal information)

Անունը
(Name)

_________________ __________
Ազգանունը (Family name) Անունը (Name)

Ձեր բնակության վայրը (հասցեն՝ ներառյալ երկիրը)
(Your Current Hօme Address (including country)

________________________________ _____________ ______________________
Փողոցի անունը և համարը ( Street name and number) Քաղաքը (City) Մարզը, համայնքը (State/Province/)
_____________________________ _________________________________
Երկիրը (Country) ԶԻՊ ծածկագիրը/Փոստի դասիչը (ZIP/ Postal Cօde/)

Ձեր հեռախոսահամարը (բնակարանի կամ աշխատանքային կամ բջջային)
(Your Contact Phone Number (Residential or Business or Mobile) _________________________________________________________________

Երկրի ծածկագիրը
(Country Code) _______

Տարածքային ծածկագիրը
(Area Code) __________

Հեռախոսա-համարը(Phone number) ___

Էլեկտրոնային հասցեն
(E-mail address) ________

Անձնագրի կամ թռիչքային փաստաթղթի համարը
(Passport or Travel Document Number)

Ում կողմից է տրված
(Issuing Country (Organization))

Կոնտակտային տեղեկատվություն
(Contact Information)

Ձեր այցի ընթացքում Ձեր գտնվելու հնարավոր հասցեն ու հեռախոսահամարը
(Address and phone number where you can be contacted during your stay or, if visiting many places, your call phone and initial address)

_________________________
Փողոցի անունը և համարը
(Street name and number

______________________________
Քաղաքը (City)

_____________________________
/Մարզը/համայնքը/ (State/ Province)

_____________________
Երկիրը (Country)

______________________
Փոստի դասիչը (ZIP Postal Cօde/)

_________________________
Հեռախոսահամարը (ներառյալ երկրի ծածկագիրը) կամ բջջային հեռախոսահամարը
(Phone number (including country code) or mobile number)
_

Այն անձի տվյալները, որը կարող է իմանալ, թե որտեղ եք գտնվելու Դուք առաջիկա 31 օրվա ընթացքում` ծայրահեղ անհրաժեշտության կամ բժշկական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Խնդրում ենք նշել որևէ մտերիմ անձի կամ աշխատողի տվյալները: Այդ անձը ՉՊԵՏՔ Է լինեք Դուք:
(Contact information for the person who will best know where you are the next 31 days, in case of emergency or to provide critical health information to you. Please provide the name of a cose personal contact or a work contact. This must NOT be you):

Անունը, ազգանունը
(First Name and Last name) _____________________________________________________________________________

Հեռախոսահամարը
(Phone number)

Երկրի ծածկագիրը
(Country Code)
__________________

Տարածքային ծածկագիրը (Area Code)______

Հեռախոսահամարը (Phone nomber) ___

Էլեկտրոնային հասցեն
(E-mail (address)__________________

Հասցեն (Address)

________________________________ _____________ ______________________
Փողոցի անունը և համարը (Street name and number) Քաղաքը (City) Մարզը/համայնքը (State/ Province/)
_____________________________ _________________________________
Երկիրը (Country) Փոստի դասիչը (ZIP/ Postal Cօde)

Դուք մեկ այլ անձի հետ ճանապարհորդու՞մ եք։
(Are you traveling with anyone else?)

Այո/Ոչ (նշել համապատասխան տեղում)
(Yes/ No Circle appropriate response)

Եթե՝ այո, ապա՝ ու՞մ հետ (անձի կամ խմբի անդամների անունը, ազգանունը)
(If so, who? (name of individual(s) or group)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

  փետրվարի 3-ի N 219-Ն որոշման

 

Ձև

 

Ռ Ե Գ Ի Ս Տ Ր

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ՈՒՂԵՎՈՐԻ (ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ) ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ

 

NN ը/կ

Ամսա-թիվը, ժամը

Վա-րակիչ հիվան-դության
կաս-կածով ուղևորի ազգա-նունը, անունը, հայրա-նունը

Քա-ղաքա-ցիութ-յունը

Օդա-նավում դիմելու ամիսը, ամսա-թիվը

Օդա-նավի անվա-նումը, պետա-կան
գրանց-ման համարը, երթուղին

Ուղևո-րին հե-տևելու
եր-թուղին

Հիվան-դացման ամիսը,
ամսա-թիվը, ժամը

Համա-ճա-րակա-բանա-կան
վեր-հուշի տվյալ-ները

Նախ-նա-կան ախտո-րոշումը

Վերջնա-կան ախտո-րոշումը(հա-սանելի տեղեկա-տվութ-յան
առկա-յության դեպքում)

Վա-րակիչ հիվան-դության
կաս-կածով ուղևորի
հետա-զոտու-թյան ամիսը,
ամսա-թիվը

Վա-րակիչ հիվան-դության
կաս-կածով ուղևորի
մեկու-սաց-ման (հոս-պիտա-լացման) ամսա-թիվը, ժամը

Հոս-պիտա-լացման վայրը

Կոն-տակ-տա-վոր-ների թիվը

Կոն-տակ-տա-վոր-ների
հետա-զոտ-ման ամիսը, ամսա-թիվը, ժամը

Առող-ջապա-հական միջոցա-ռում-ների ծավալը (կրծողա-զերծում,
միջատա-զերծում, ախտա-հանում)

Առողջա-պա-հական միջոցա-ռումների
իրակա-նացման ամիսը, ամսա-թիվը, ժամը

ՍԿԿ-ի մաս-նա-գետի
ստորա-գրութ-յունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

                                     
                                     
                                     

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2024, N 1505-Ն 27.09.2024, N 219-Ն
30.11.2017, N 1514-Ն 23.12.2017, N 219-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան