Գլխավոր տեղեկություն
Համար
N 3301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3301-Ա

«28» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱ, Հ.28 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՐԱՉՅԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԷՐԵԲՈՒՆՈՒ ՓՈՂՈՑ, Հ․2/74 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.08.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 23.09.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 29.08.2023թ. տրված եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (22.09.2022թ. Դ-79870-22, 27.09.2022թ. Դ-82280-22, 18.11.2022թ. Դ-107869-22, 23.05.2023թ. Դ-60243-23, 01.09.2023թ. Դ-108589-23).

1․ Երևան, Էրեբունի, Արցախի պողոտա, հ․28 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10032021-01-0021 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022FVVGGD) քաղաքացի Հրաչյա Վաղարշակի Խաչատրյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 39.37 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ), ինքնակամ բացված պատուհանները 16 /տասնվեց/ հատ, ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։

2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 294252 (երկու հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Էրեբունու փողոց, հ․2/74 հասցեում գտնվող 1,1քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն (որը հ. 10032021-01-0021 վկայականով հանդիսանում է Հրաչյա Խաչատրյանին՝ Արցախի պողոտա, հ.28 հասցեում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան /ամբողջական գույքի/ հատված), գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022GSF4YV) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

4. Սույն որոշման 3-րդ կետում նշված 1,1 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Հրաչյա Վաղարշակի Խաչատրյանին, այսուհետ՝ Գնորդ։

6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան