ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3113-Ա |
«16» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.
1. Սույն որոշման հավելվածում նշված գույքերը ներկայացնել վարձակալության իրավունքով աճուրդով տրամադրման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված վարձակալության իրավունքով տրամադրման ենթակա գույքերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 16.08.2024թ. հ. 3113-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ
Հ/h |
գույքի հասցեն /գտնվելու վայրը/ |
գույքի մակերեսը /շինություն, հողամաս/ |
օգտագործման նպատակը |
վարձակալության տրամադրման ժամկետը |
վարձավճարի չափը /1 ամիս/ |
1 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
ըստ հատակագծի՝ /շինություն՝ 11.25քմ, հողամաս՝ 794քմ/ |
սրճարան |
3 տարի |
387.000 ՀՀ դրամ |
2 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
ըստ հատակագծի՝ /շինություն՝ 98.91քմ, հողամաս՝ 759քմ/ |
սրճարան |
3 տարի |
405.200 ՀՀ դրամ |
3 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
ըստ հատակագծի՝ /շինություն՝ 37.94քմ, հողամաս՝ 388քմ/ |
սրճարան |
3 տարի |
143.000 ՀՀ դրամ |
4 |
Մյասնիկյան պող. հ.20 /Կենդանաբանական այգի/ |
ըստ հատակագծի՝ հ.48 շինությունից /տարածք՝ 13.8քմ, հողամաս՝ 18.7քմ/ |
մանկական զբաղմունքի սենյակ |
3 տարի |
90.000 ՀՀ դրամ |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |