Գլխավոր տեղեկություն
Համար
N 605-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 605-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 815-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագրի մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «1,459,818,430» թիվը փոխարինել « 1,730,797,770» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 815-Ա որոշման 1-ին կետում «215,296,730» թիվը փոխարինել «421,120,970» թվով:

3. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 00006479) «Նոր գինդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ`00801756) 2024 թվականի հուլիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի ձեռքբերում՝ 27,384,910 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 605-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հունիսի 2-ի N 289-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։

Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր։

6.

Ծրագրի բյուջեն

1,730,797,770 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, (ՀՎՀՀ

04703401)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Իրականացվում է 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 881,261,870 դրամի չափով.

2) Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով.

3) Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Իրականացվում է 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 28,000,000 դրամի չափով`

ա. ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ.

4) Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 46,165,670 դրամի չափով.

5) Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,653,280 դրամի չափով.

6) Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում: Իրականացվում է 2022 թվականի

դեկտեմբերի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 85,000,000 դրամի չափով.

7) Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում: Իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի
1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով.

8) Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Իրականացվում է 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,000,000 դրամի չափով.

9) Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում: Իրականացվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,901,950 դրամի չափով.

10) Լուսատուների ներմուծում: Իրականացվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 37,036,543 դրամի չափով.

11) Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Իրականացվում է 2021 թվականի հունիսի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 6,000,000 դրամի չափով.

12) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Իրականացվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 400,000,000 դրամի չափով.

13) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի մատակարարում։ Նախատեսվում է ձեռք բերել 2024 թվականի օգոստոսի 12-ից սեպտեմբերի 30-ը՝ 27,384,910 դրամի չափով.

14) Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի հունիսի 30-ն ընկած

ժամանակահատվածում՝ 42,000,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների

համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ՝ 881,261,870 դրամ առանց ԱԱՀ-ի.

2) Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի.

3) Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում)՝ 28,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի` ա․ ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ.

4) Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 46,165,670 դրամ առանց ԱԱՀ-ի.

5) Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 29,653,030 դրամ առանց ԱԱՀ-ի.

6) Տեխնիկական կառույցի, հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ, ներքին հարդարման անհրաժեշտ նյութերի մատակարարում՝ 85,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

7) Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ, անհրաժեշտ նյութերի մատակարարում՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

8) Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 21,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

9) Հաշմանդամների համար նախատեսված վերելակի ներմուծում՝ 2,901,950 դրամ առանց ԱԱՀ-ի.

10) Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ առանց ԱԱՀ-ի.

11) Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 6,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

12) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ, նյութերի մատակարարում՝ 400,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

13) Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքների համար ջրամեկուսիչ նյութերի մատակարարում՝ 27,384,910 դրամ առանց ԱԱՀ-ի.

14) Կահույքի (մոմավառության սեղաններ և նստարաններ) մատակարարում՝ 42,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


26.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ