Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 19

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 23-րդ ենթակետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդին` Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի՝ մեկ օր առաջ կենտրոնացված առևտուր իրականացնող օպերատորի կողմից Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կատարվող գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություններ վերապահելու մասով։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի թիվ 19 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

 

1. 4-րդ կետում՝

«դ» ենթակետում «և կազմակերպություններից» բառերը հանել. լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» և «դ2» ենթակետերով.

«դ1) անդամ պետությունների կազմակերպություններից պահանջում է էներգետիկայի ոլորտում անհրաժեշտ տեղեկատվությունը (այդ թվում՝ Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ենթակառուցվածքային կազմակերպություններից) Միության համապատասխան էներգետիկ ռեսուրսի ընդհանուր շուկայում դրանց կողմից իրականացվող պարտականությունների (գործառույթների) մասով՝ այդ էներգետիկ ռեսուրսի ընդհանուր շուկայի գործունեությունը կարգավորող Պայմանագրին և ակտերին համապատասխան.

դ2) իրականացնում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի՝ մեկ օր առաջ կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպության կողմից գրանցողի պարտականությունների (գործառույթների) կատարման հսկողություն՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի արձանագրությամբ նախատեսված ակտերին համապատասխան (Պայմանագրի թիվ 21 հավելված).»։

2. 5-րդ կետը լրացնել հետևյալ բառերով՝ «, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում այնպիսի գործողությունների իրականացման կանխարգելմանն ուղղված առաջարկներ և հանձնարարականներ է նախապատրաստում, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին արձանագրությանը (Պայմանագրին կից՝ թիվ 21 հավելված) և նշված Արձանագրությամբ նախատեսված այն ակտերին, որոնց արդյունքն են կամ որոնց արդյունքը կարող են հանդիսանալ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության վրա ազդող արգելքները և (կամ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների շահերի ոտնահարումը»։

3. II-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ և 52-րդ կետերով՝

«51. Սույն հիմնադրույթի 4-րդ կետով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով Ղեկավարների խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային մարմիններ (խմբեր, կոմիտեներ, հանձնաժողովներ) (այսուհետ՝ աշխատանքային մարմիններ)։

52. Սույն հիմնադրույթի 4-րդ կետի «դ2» ենթակետով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով՝ Ղեկավարների խորհուրդը ստեղծում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գրանցողի կողմից իր պարտականությունների (գործառույթների) կատարումը հսկող կոմիտե և հաստատում է այդ հսկողությունն անցկացնելու կարգը, որը նախատեսում է, այդ թվում՝ հսկողություն իրականացնելու հաճախականությունը և տևողությունը, դրա անցկացման համար անհրաժեշտ տեղեկատվության կազմը՝ ելնելով գրանցողի կողմից համապատասխան պարտականությունների (գործառույթների) չկատարման (ոչ պատշաճ կատարման) ռիսկի աստիճանից։

4. 9-րդ կետը «հարցերը,» բառից հետո լրացնել «աշխատանքային մարմինների անդամները, ինչպես նաև» բառերով։

5. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Ղեկավարների խորհրդի նիստերը անցկացվում են Ղեկավարների խորհրդի նախագահի որոշմամբ կամ Ղեկավարների խորհրդի անդամի նախաձեռնությամբ։

Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։»։

6. 20-րդ կետում՝

ա) առաջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«Աշխատանքային մարմինների գործունեությանը լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները:».

բ) երկրորդ և երրորդ պարբերությունները «խորհրդի» բառից հետո ավելացնել «, ինչպես նաև աշխատանքային մարմինների» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: