Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 10

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածում 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Միության տեխնիկական կանոնակարգերը մշակելու, ընդունելու, փոփոխելու և չեղարկելու կարգը հաստատելը։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 421-428 կետերով՝

«421. Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումներ իրականացվելու կարգը հաստատելը։

422. Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը հաստատելը։

423. Միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց կից ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատում անցկացնելու կարգը հաստատելը։

424. «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրության 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան ընդունված որոշումների մասին տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով անդամ պետությունների հավատարմագրման մարմինների փոխգործակցության կարգը հաստատելը («Միության մասին» պայմանագրի թիվ 11 հավելված)։

425. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և անդամ պետության տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ բաց թողնելը և դրա շրջանառությունը կանխելու նպատակով հավատարմագրում իրականացնելու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգը հաստատելը։

426. Անդամ պետության՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ժամանակ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունված միջոցի հետ չհամաձայնման մասին դիմումը Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելու կարգը հաստատելը։

427. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգի, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու, հավաքագրելու, ամփոփելու և այն Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում տեղադրելու կարգը հաստատելը։

«428. Համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն իրականացնող անդամ պետությունների և երրորդ երկրների համապատասխանության գնահատման լիազորված (նշանակված) մարմինների ռեեստրի ձևավորման և վարման կարգը հաստատելը:

բ) նշված կանոնակարգի թիվ 2 հավելվածում՝

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի միասնական ձևերը և դրանց՝ էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով ձևակերպման կանոնները հաստատելը։».

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 101 կետով՝

«101. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, դրանց գործողությունը կասեցնելու, վերսկսելու ու դադարեցնելու կարգը հաստատելը։».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի վեցերորդ-ութերորդ պարբերությունների, 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: