ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 611-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի hունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 71-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.
2) որոշման հավելվածի 26-րդ կետի 3-րդ սյունակից հանել «(ներառյալ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը)» բառերը, 28-րդ և 29-րդ կետերի 3-րդ սյունակից հանել «(ներառյալ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի)» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերը.
4) որոշման հավելվածի 33-րդ կետի 3-րդ սյունակից հանել «սույն Ժամանակացույցի 30-րդ կետի համաձայն ՀՀ ԱԺ-ում իրականացված քննարկումների արդյունքներով» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|