Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 04.04.2022-17.04.2022 18.04.2024
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
16.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

16 ապրիլի 2024 թ.

N 118-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2024 թվականի մարտի 26-ի հ․14/7/42004-24 գրությամբ տրված համաձայնությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024թ. ապրիլի 16

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի ապրիլի 16-ի

N 118-Ա որոշման

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմակերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

«Ռոյալ Պլազա» ՍՊԸ

Սարյան փողոցում՝ հ.9 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա

2

«Շիրակ» ՍՊԸ

Խորենացի փողոց՝ հ.13ա հասցեի հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շաբաթվա բոլոր օրերին, շուրջօրյա

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024թ. ապրիլի 16

Երևան