ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 644-Ա |
«20» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 20.02.2024 թ. հ. 644-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Մելիք Մուրադյան |
Նոր Նորքի 4-րդ մ/շ, |
բնակարան |
Անշարժ գույքի նվիրատվության 17.11.2023թ. հ.10870 պայմանագրով, Մելիք Մուրադյանին նվիրած Նոր Նորքի 4-րդ մ/շ-ի 2-րդ հատվածի հ.38 շենքի հ.15 հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 14.12.2023թ. հ.Կ-14122023-01-0265 որոշում/ տրամադրել հասցե՝ Հ. Գյուլիքևխյան փողոց, հ.23/1 շենք, բն.15/1 |
01008GRRAX4A |
|
2 |
Գուրգեն Ներսեսյան |
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.51 |
հողամաս |
Գուրգեն Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21012019-01-0001/ բաժանման հատակագծով առանձնացվող 330.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22/6 |
010012H4ERJK |
|
3 |
Գուրգեն Ներսեսյան |
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.51 |
հողամաս |
Գուրգեն Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21012019-01-0001/ մնացորդային 269.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22/7 |
01001SY8BJDG |
|
4 |
Դավիթ Այվազյան |
Սիլիկյան թաղամաս 12-րդ հատված, հ.14 |
հողամաս |
Աստղիկ Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամաս 12-րդ հատվածի հ.14 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.20122023-01-0087/ բաժանման հատակագծով առանձնացվող 200.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս 1-ին փողոց, հ.73/1 |
0100126CEMSZ |
|
5 |
Սուսաննա Հովհաննիսյան |
Գ. Հակոբյանց փողոց, հ.9/3 |
բնակելի տուն |
Սուսաննա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հակոբյանց փողոցի հ.9/3 հասցեում գտնվող 36.7քմ մակերեսով բնակելի տանը և սանհանգույցին /վկ. հ.21032012-01-0424/ տրամադրել հասցե՝ Գ. Հակոբյանց փողոց, հ.9/5 |
01001NSPQNMB |
|
6 |
Ծովինար Մկրտչյան |
Արցախի փողոց, հ.45 |
հողամաս |
Վարդան Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.45 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.28022018-01-0262/ բաժանման հատակագծով առանձնացվող 84.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Էրեբունու փողոց, հ.2/3 |
010056KLZGBL |
|
7 |
Գրիգոր Հովհաննիսյան |
Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/1 և հ.2/4 |
հողամաս |
Գրիգոր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/1 և հ.2/4 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հհ.08092022-01-0350 և 02032018-01-0069/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/4 |
01011GERALAQ |
|
8 |
Վելերիկ Մնացականյան |
Ավան 3-րդ փողոց, հ.41 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.02.2024թ. հ.185 վկայագրով Վելերիկ Մնացականյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ավան 3-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ավան 3-րդ փողոց, հ.41/4 |
01002AL8FQTD |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|