Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 22.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 644-Ա

«20» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

20.02.2024 թ.

հ. 644-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Մելիք Մուրադյան

Նոր Նորքի 4-րդ մ/շ,
2-րդ հատված, հ.38 շենք, հ.15

բնակարան

Անշարժ գույքի նվիրատվության 17.11.2023թ. հ.10870 պայմանագրով, Մելիք Մուրադյանին նվիրած Նոր Նորքի 4-րդ մ/շ-ի 2-րդ հատվածի հ.38 շենքի հ.15 հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 14.12.2023թ. հ.Կ-14122023-01-0265 որոշում/ տրամադրել հասցե՝ Հ. Գյուլիքևխյան փողոց, հ.23/1 շենք, բն.15/1

01008GRRAX4A

 

2

Գուրգեն Ներսեսյան

Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.51

հողամաս

Գուրգեն Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21012019-01-0001/ բաժանման հատակագծով առանձնացվող 330.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22/6

010012H4ERJK

 

3

Գուրգեն Ներսեսյան

Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.51

հողամաս

Գուրգեն Ներսեսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի հ.51 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21012019-01-0001/ մնացորդային 269.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, հ.22/7

01001SY8BJDG

 

4

Դավիթ Այվազյան
/լիազորված անձ/
Աստղիկ Սարիբեկյան

Սիլիկյան թաղամաս 12-րդ հատված, հ.14

հողամաս

Աստղիկ Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամաս 12-րդ հատվածի հ.14 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.20122023-01-0087/ բաժանման հատակագծով առանձնացվող 200.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս 1-ին փողոց, հ.73/1

0100126CEMSZ

 

5

Սուսաննա Հովհաննիսյան

Գ. Հակոբյանց փողոց, հ.9/3

բնակելի տուն

Սուսաննա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հակոբյանց փողոցի հ.9/3 հասցեում գտնվող 36.7քմ մակերեսով բնակելի տանը և սանհանգույցին /վկ. հ.21032012-01-0424/ տրամադրել հասցե՝ Գ. Հակոբյանց փողոց, հ.9/5

01001NSPQNMB

 

6

Ծովինար Մկրտչյան
/լիազորված անձ/
Վարդան Մադաթյան

Արցախի փողոց, հ.45

հողամաս

Վարդան Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.45 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.28022018-01-0262/ բաժանման հատակագծով առանձնացվող 84.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Էրեբունու փողոց, հ.2/3

010056KLZGBL

 

7

Գրիգոր Հովհաննիսյան

Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/1 և հ.2/4

հողամաս

Գրիգոր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/1 և հ.2/4 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հհ.08092022-01-0350 և 02032018-01-0069/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արին-Բերդի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/4

01011GERALAQ

 

8

Վելերիկ Մնացականյան

Ավան 3-րդ փողոց, հ.41

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.02.2024թ. հ.185 վկայագրով Վելերիկ Մնացականյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ավան 3-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ավան 3-րդ փողոց, հ.41/4

01002AL8FQTD

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`

Տ. Ավինյան