Գլխավոր տեղեկություն
Համար
N 876-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 876-Ա

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայկական սփյուռք» ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Ջերմուկի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված ձմեռային նոր հագուստի (40 տեղ, 377.9 կգ ընդհանուր քաշով, 941 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,193 բուլղարական լև, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն- մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 09.01.24 N 9-Ա)

2. «Ջերմուկի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2024, N 9-Ա 10.01.2024, N 876-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան