ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 8-Ա
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ», «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ», «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների 2022 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած համապատասխանաբար՝ 956,690.0 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 934,190.0 հազ. դրամ, 17,400,693.0 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 16,635,368.0 հազ. դրամ, 10,590,526.0 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 10,550,526.0 հազ. դրամ և 5,157,427.5 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 4,993,913.0 հազ. դրամ գումարների չափերով:
2. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների՝ սույն որոշման 1-ին կետով նվազեցվող շահութաբաժինների պարտավորությունների (համապատասխանաբար՝ 934,190.0 հազ. դրամ, 16,635,368.0 հազ. դրամ, 10,550,526.0 հազ. դրամ և 4,993,913.0 հազ. դրամ) չափերով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքների մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացումները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրությունների մեջ կատարվող փոփոխությունների պետական գրանցումները՝ իրականացնելով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |