«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1996 թվականի N 340
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» N 47 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ լրացումները`
ա) կանոնակարգի 14-րդ կետի առաջին պարբերությունը «մասնակիցների» բառից հետո լրացնել «կամ նրանց լիազորած անձանց» բառերով.
բ) կանոնակարգը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17 և 18-րդ կետերով.
«17. Բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշվում են բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցները, վերջիններիս վերապահված բաժնետոմսերի քանակը կամ վաճառքի ենթակա պետական բաժնեմասում փակ տեղաբաշխման ենթակա բաժնեմասի չափը (տոկոսներով), փակ տեղաբաշխման ժամկետները:
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ նշված չեն ժամկետները, ապա բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրությունն ավարտվում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունից առնվազն մեկ օր առաջ:
18. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցելու իրավունք ունեցող մեկից ավելի մասնակիցներ, և նշված չեն նրանց փայաբաժինները, ապա մասնակիցների փայաբաժինները բաշխվում են հավասարաչափ: Ընդ որում, եթե մասնակիցներից որևէ մեկը հրաժարվում է իր փայաբաժնից (կամ հայտ չի ներկայացնում վարչություն), ապա նրան հասանելիք փայաբաժնի վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ»:
Կանոնակարգի 17-28-րդ կետերը համապատասխանաբար համարել 19-30-րդ կետեր.
գ) կանոնակարգի 20-րդ կետը «աշխատավորական կոլեկտիվին» բառերից հետո լրացնել «և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին (եթե բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ») բառերով.
դ) կանոնակարգի 21-րդ կետը «աշխատավորական կոլեկտիվի» բառերից հետո լրացնել «բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների (եթե բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ)» բառերով.
ե) կանոնակարգի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն, ապա բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԲԳՔ = [ԲՔԳ - (ԱԿԲ + ՓՏԲ)] / [ԲՆՔ - (ԱԿԲ + ՓՏԲ)] / ԲՆՔ,
որտեղ ՓՏԲ-ն փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակն է».
զ) կանոնակարգի 24-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն. ապա բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԱԿՏՀ = ԲԳՔ - [ԲՔԳ - (ԱԿԲ + ՓՏԲ)],
որտեղ ԱԿՏՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակն է:
Բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԱԿՀ = [ԱԿԲ / (ԱԿԲ + ՓՏԲ)] x ԱԿՏՀ,
որտեղ ԱԿՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակն է:
Բաժանորդագրության արդյունքում բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՓՏՀ = [ՓՏԲ / ԱԿԲ] x ԱԿՏՀ,
որտեղ ՓՏՀ-ն բաժանորդագրության արդյունքում բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակն է».
է) կանոնակարգի 24-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն, փակ տեղաբաշխման ենթակա բաժնեմասի չափը վաճառքի ենթակա պետական բաժնեմասի նկատմամբ նշված է տոկոսներով և բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին ու բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը մեծ է բաժանորդագրության արդյունքներով աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի (որի հայտը գրանցված է համապատասխան գրանցամատյանում)` հայտում նշված բաժնետոմսերի քանակը, ինչպես նաև բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում են «Կ» գործակցով`
Կ = ԱԿՏՀ / [ԱԿԲ + ՓՏԲ]:
Ընդ որում, բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին բաժանորդագրության արդյունքում ավելացվող բաժնետոմսերի արժեքը (ՓՏՀ-ՓՏԲ) մասնակիցների կողմից ենթակա չէ վճարման:
Այն դեպքում, երբ բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը փոքր է բաժանորդագրության արդյունքներով աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի (որի հայտը գրանցված է համապատասխան գրանցամատյանում)` հայտում նշված բաժնետոմսերի քանակը, ինչպես նաև բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում են «Կ» գործակցով`
Կ = ԱԿՏՀ / [ԱԿԲ + ՓՏԲ],
իսկ ավելի վճարված գումարը վերադարձվում է»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 30-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 340 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|