Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2021
Ընդունող մարմին
Խորոնք համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.10.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
07.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

 ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

07 հոկտեմբեր 2021 թվականի N 39-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՈՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 65-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ,34-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ, 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

Ավագանին որոշեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Խորոնք համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Խորոնք համայնքի ավագանու 25 դեկտեմբեր 2020 թվականի N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Ավագանու անդամներ՝
 

կողմ՝

դեմ՝

ձեռնպահ՝

1. Վ. Ամիրյան      
2. Ն. Ասատրյան      
3. Կ. Կարապետյան      

4. Ա. Գրիգորյան
5. Է. Խաչատրյան

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ս. ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Խորոնք համայնքի

ավագանու 2021 թվականի

հոկտեմբերի 07-ի N 39-Ն որոշման

 

1. ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

1.1 .Համայնքի սեփականություն հանդիսացող գույքից օտարումից մուտքերը՝ պակասեցնել 2092.5 հազ. դրամով, որից

Հողի օտարումից եկամուտ՝ 2092.5 հազ. դրամով

1.2. Պաշտոնական դրամաշնորհ՝ ավելացնել 2092.5 հազ. դրամով, որից

Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ 2092.5 հազ. դրամով

 

2 ՛ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1. 06-04-01 փողոցների լուսավորություն նախահաշվի 4251 հոդվածն պակասեցնել 5200.0 հազ. դրամով,4241 հոդվածն պակասեցնել 450.0 հազ. դրամով

2.2. 04-02-04 Ոռոգման նախահաշվի 4657 հոդվածն պակասեցնել 1206.9 հազ.դրամով

2.3. 11-01-02 Խորոնքի պահուստային վարչական ֆոնդի 4891 հոդվածն ավելացնել 6856.9 հազ դրամով

2.4. 11-01-02 Խորոնքի պահուստային վարչական ֆոնդի 4891 հոդվածն պակասեցնել 6856.9 հազ դրամով, գումարը տեղափոխել բյուջեի ֆոնդային մաս

2.5. 08-02-07 Հուշարձանների նախահաշվի 5112 հոդվածն ավելացնել 3331.9 հազ. դրամով, 5134 հոդվածն ավելացնել 335.0 հազ. դրամով

2.6. 06-04-01 փողոցների լուսավորություն նախահաշվի 5113 հոդվածն ավելացնել 3000.0 հազ. դրամով, 5134 հոդվածն ավելացնել 190.0 հազ. դրամով

 

 

Հավելվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան