Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 204-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.11.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0204 Ն. 28.11.23

 

28 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 204-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող` շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը, այդ սարքերի միջոցով գործառնությունների կարգավորմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը Կանոնակարգ 3-ում» (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

26. Շահագործման հանձնված

ինքնասպասարկման սարքերի և ՊՈՍ

տերմինալների վերաբերյալ

30

Ամսական

»,

 

2) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

27. Վճարային քարտերի տեսակների և

վճարային քարտերով կատարված

գործառնությունների վերաբերյալ

31

Ամսական

»,

 

3) Կանոնակարգ 3-ի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի և ՊՈՍ տերմինալների վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից: Առաջին աղյուսակում ներկայացվում են բանկի կողմից հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և շահագործվող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Երկրորդ աղյուսակում ներկայացվում են բանկի կողմից իր հաճախորդներին տրամադրված և իր կողմից շահագործվող ՊՈՍ-տերմինալների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկման սարքերի և ՊՈՍ տերմինալների տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:

4) Կանոնակարգ 3-ի 29-րդ կետից հետո լրացնել 29.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.1 Թիվ 30 հաշվետվության առաջին՝ «1. Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» աղյուսակի մեջ ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Երևան քաղաք կամ մարզ» և «Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում» ենթասյան, որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևան քաղաք կամ մարզ»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,

բ. «Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),

2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ տրված տարբերակների: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ,

բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,

3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,

4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ հետևյալ դասակարգման.

ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,

բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

դ. «07FXCOUT» կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ե. «08FXCIN» կանխիկ միջոցների մուտքագրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

զ. «09FULL»՝ այն բազմաֆունկցիոնալ սարքերն են, որոնք իրականացնում են կանխիկ միջոցների մուտքագրման, կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ,

է. «10FX» միայն արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

5) «Վճարային քարտի սպասարկում»՝ եթե սարքը իրականացնում է վճարային քարտի սպասարկում, ապա ընտրվում է «Այո» տողը, հակառակ դեպքում՝ «Ոչ»,

6) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում ընտրվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,

7) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»՝ եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,

8) «Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար,

9) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ» սյունակում նշվում է բանկի կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը, որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը:»։

5) Կանոնակարգ 3-ի 29.1-րդ կետից հետո լրացնել 29.2 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«29.2 Թիվ 30 հաշվետվության «2. Շահագործման հանձնված ՊՈՍ տերմինալների վերաբերյալ» աղյուսակի մեջ ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կամ իր հաճախորդ Առևտրի և սպասարկման կետերի (այսուհետ՝ ԱՍԿ) կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ՊՈՍ տերմինալների փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործվող ՊՈՍ տերմինալների վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.

1) «ՊՈՍ տերմինալի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ բանկի կամ իր հաճախորդ ԱՍԿ-ների կողմից շահագործվող ՊՈՍ տերմինալների շահագործման/գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Երևան քաղաք կամ մարզ» և «Բնակավայրի/Վարչական շրջանի անվանում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևան քաղաք կամ մարզ»՝ լրացվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,

բ. «Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում)։

Եթե բանկը իր կամ իր հաճախորդ ԱՍԿ-ի համար տրամադրել է «վիրտուալ ՊՈՍ», ապա այդ ՊՈՍ տերմինալների համար ընտրվում են բանկի գլխամասի գտնվելու վայրի տվյալները՝ բանկի կողմից շահագործվող վիրտուալ և մոբայլ ՊՈՍ տերմինալների համար, իսկ իր հաճախորդ ԱՍԿ-երի կողմից շահագործվող վիրտուալ և մոբայլ ՊՈՍ տերմինալների համար ընտրվում են ԱՍԿ-ի գլխամասի գրանցման վայրի տվյալները,

2) «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ՊՈՍ տերմինալի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ տրված տարբերակների: Օրինակ՝ եթե ՊՈՍ տերմինալը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլն: Վիրտուալ ՊՈՍ տերմինալի և մոբայլ ՊՈՍ տերմինալի դեպքում ընտրվում է այն ԱՍԿ-ի գործունեության ոլորտին համապատասխան տարբերակը, որի ինտերնետային կայքում տեղադրված է վիրտուալ ՊՈՍ-ը կամ որին տրամադրվել է մոբայլ ՊՈՍ տերմինալը,

3) «ՊՈՍ տերմինալի տեսակը» սյունակում ներկայացվում է բանկի կողմից տրամադրված վճարային քարտ սպասարկող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով ՊՈՍ տերմինալի միջոցով իրականացվող գործառնություններին համապատասխանող տողը՝ հետևյալ կերպ.

ա. «01PNC»` միայն անկանխիկի գործառույթով ՊՈՍ (POS) տերմինալների համար,

բ. «01PC»` միայն կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալների համար,

գ. «01PNCC»` անկանխիկի գործառույթով և կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալների համար,

դ. «02VP»` վիրտուալ ՊՈՍ (VPOS) սարքերի համար,

ե. «03MP»` մոբայլ ՊՈՍ (MPOS) սարքերի համար:

Ընդ որում՝ «մոբայլ ՊՈՍ (MPOS) տերմինալ» տարբերակն ընտրվում է, եթե բանկի կամ իր ԱՍԿ-ի կողմից շահագործվող ՊՈՍ տերմինալը ֆիզիկապես գործում է բջջային սարքի կամ համանման այլ սարքի վրա, իսկ «վիրտուալ ՊՈՍ տերմինալ (VPOS)» տողը ընտրվում է, եթե տվյալ սարքը նախատեսված/հաշվառված է վճարային քարտը վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկելու համար,

4) «ՊՈՍ տերմինալի օգտագործման ձև» սյունակում ներկայացվում է բանկի կողմից տրամադրված վճարային տերմինալի օգտագործման ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում՝ «միանձնյա օգտագործվող» տողը ընտրվում է, եթե տվյալ ՊՈՍ-ը պատկանում է հաշվետու բանկին՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ սարքը օգտագործվում է համատեղ այլ բանկի հետ, իսկ «համատեղ օգտագործվող» տողը ընտրվում է, եթե տվյալ սարքը օգտագործվում է հաշվետու բանկի և այլ բանկի հետ համատեղ և չի պատկանում հաշվետու բանկին,

5) «ՊՈՍ տերմինալը շահագործող ԱՍԿ-ի դասակարգում» սյունակում ընտրվում է այն տողը, որին համապատասխան բանկում գրանցված է ՊՈՍ տերմինալի միջոցով քարտային վճարումներ ընդունող ԱՍԿ-ի գործունեությունը: Ընդ որում՝ տվյալ ՊՈՍ տերմինալին կցված ցանկացած Վիրտուալ ՊՈՍ տերմինալ լրացվում է առանձին, տարանջատված՝ ըստ յուրաքանչյուր գործունեության տեսակի (կարող է ընտրվել մեկից ավելի տարբերակ),

6) «ՊՈՍ տերմինալների քանակ» սյունակում լրացվում է բանկի կողմից «միանձնյա» դասակարգում ունեցող ՊՈՍ տերմինալների քանակը՝ ներառյալ մոբայլ և վիրտուալ ՊՈՍ տերմինալները,

7) «Կատարված գործառնությունների քանակ (ՀՀ տարածքում)» դաշտում լրացվում է բանկի և նրա հաճախորդ ԱՍԿ-երի կողմից հաշվետու ամսվա ընթացքում ՊՈՍ տերմինալներով կատարված գործառնությունների քանակը՝ առանց հետգանձումների գործառնությունների, որոնք կատարվել են Հայաստանում՝ ներառյալ Հայաստանում գտնվող դեսպանատների, հյուպատոսարանների տարածքում գործառնությունները,

8) «Կատարված գործառնությունների գումար (ՀՀ տարածքում)» դաշտում լրացվում է բանկի և նրա հաճախորդ ԱՍԿ-երի կողմից հաշվետու ամսվա ընթացքում ՊՈՍ տերմինալներով կատարված գործառնությունների հանրագումարն առանց հետգանձումների գործառնությունների գումարի, որոնք կատարվել են Հայաստանում՝ ներառյալ Հայաստանում գտնվող դեսպանատների, հյուպատոսարանների տարածքում գործառնությունները: Այն պարագայում, երբ գործառնությունը կատարվել է ՀՀ դրամից տարբերվող արժույթով, գործառնությունը պետք է ներկայացնել հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արժույթ/ՀՀ դրամ փոխարժեքով արտահայտված:»:

6) Կանոնակարգ 3-ի Հավելված 1-ի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Թիվ 31 «Վճարային քարտերի տեսակների և վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ» հաշվետվությունը լրացվում և ներկայացվում է ամսական կտրվածքով և բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ կապված հաշվետու բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտերի տեսակների, ինչպես նաև՝ հայաստանյան և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում վճարային քարտերով կատարված գործառնությունների հետ:

Հաշվետվության մեջ ենթակա են լրացման միայն հաշվետու բանկի կողմից թողարկված (տրամադրված) վճարային քարտերի ֆիզիկապես կիրառմամբ կամ վճարային քարտի վավերապայմանների կիրառմամբ նախաձեռնված գործառնությունները (գործառնություններ վիրտուալ միջավայրում կամ անհպում վճարումներ):

Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործառնությունները Հայաստանում լրացնում են այն բանկերը, որոնք սպասարկել են այդ քարտերով իրականացված քարտային գործառնությունները (էքվայեր բանկեր) և այն բանկերը, ում կողմից թողարկված քարտերին կատարվել են «Քարտից քարտ» փոխանցումներ, որոնք նախաձեռնվել են արտասահմանյան քարտերով:

Բանկային հաշվին կցված վճարային քարտ ունեցող հաշիվներից (հաշիվներին) կատարված փոխանցումները, որոնց կատարումից հետո կամ կատարման ժամանակ պրոցեսինգային կենտրոնին ուղարկվում է տեղեկատվություն հաշվի հասանելի մնացորդի վերաբերյալ, չեն համարվում վճարային քարտի կամ դրա վավերապայմանների կիրառմամբ կատարված գործառնություններ՝ անգամ այն դեպքում, երբ գործառնությունը կատարվել է վիրտուալ ՊՈՍ-ի միջոցով:»։

7) Կանոնակարգ 3-ի 30-րդ կետից հետո լրացնել 30.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«30.1. Հաշվետվության առաջին՝ «ՀՀ բանկերի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտեր» աղյուսակում լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվետու բանկի կողմից թողարկված (տրամադրված) վճարային քարտերի վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ տեղեկատվության պահպանման (գրառման) տեսակի, քարտապանի դասակարգման, վճարային քարտի դասակարգման, քարտային համակարգի, վճարային քարտերի քանակի և քարտի արժույթի: Ընդ որում.

1) «Տեղեկատվության պահպանման տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված (տրամադրված) վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ հետևյալ դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը.

ա. «մագնիսական ժապավենով», եթե վճարային քարտը թողարկվել է միայն մագնիսական ժապավենի առկայությամբ,

բ. «հիբրիդ», եթե վճարային քարտը թողարկվել է մագնիսական ժապավենի և չիպի միաժամանակյա առկայությամբ՝ առանց ԷՆԷՖՍԻ (NFC) տեխնոլոգիայի,

գ. «միկրոպրոցեսորային», եթե վճարային քարտը թողարկվել է միայն չիպի առկայությամբ՝ առանց մագնիսական ժապավենի և(կամ) ԷՆԷՖՍԻ (NFC) տեխնոլոգիայի,

դ. «միկրոպրոցեսորային (NFC), եթե թողարկված վճարային քարտը հագեցված է ԷՆԷՖՍԻ (NFC) ընթերցող տվիչով և չիպով՝ անկախ նրանից՝ արդյո՞ք քարտը ունի մագնիսական ժապավեն, թե՝ ոչ,

ե. «վիրտուալ», եթե վճարային քարտը չունի ֆիզիկական կրիչ և թողարկվել է բացառապես վիրտուալ (ինտերնետ) միջավայրում օգտագործման համար,

2) «Քարտապանի դասակարգում» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված (տրամադրված) վճարային քարտը տնօրինող քարտապանի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝ ընտրելով համապատասխան տողը՝ «ռեզիդենտ ֆիզիկական անձ», որից տարանջատված պետք է նշել նաև «որից թոշակառու, նպաստառու անձ» հանդիսացող քարտապաններին (երբ վճարային քարտը կցված է ֆիզիկական անձի կենսաթոշակի կամ նպաստի ստացման համար բացված բանկային հաշվին), կամ «ռեզիդենտ իրավաբանական անձ/անհատ ձեռներեց», եթե վճարային քարտը թողարկվել է ռեզիդենտ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) համար, և «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ», «ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ»՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ և իրավաբանական անձ քարտապանների դեպքում,

3) «Վճարային քարտի դասակարգում» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտի սխեմայի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը՝ «դեբետային», «հաշվարկային» և «վարկային», եթե վճարային քարտը թողարկվել է դեբետային, հաշվարկային կամ վարկային սխեմայով համապատասխանաբար: Ընդ որում՝ այն դեպքում, երբ քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելուց բացի քարտապանը կարող է իրականացնել գործառնություններ նաև փաստացի տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին, ապա այդ վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «հաշվարկային» քարտ: Այն դեպքում, երբ քարտապանը կարող է վճարային քարտով գործառնություններ իրականացնել միայն վերջինիս պատկանող դրամական միջոցների սահմաններում, և քարտապանին փաստացի չի տրամադրվել վարկ (օվերդրաֆտ), ապա վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «դեբետային» քարտ,

4) «Քարտային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի միջազգային, ազգային կամ բանկի ներքին քարտային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը, որի ներքո թողարկվել է վճարային քարտը: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե վճարային քարտը թողարկվել է բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված»՝ եթե վճարային քարտը թողարկվել է մեկից ավելի քարտային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ: Տրված տարբերակներից «Արքա» տողը պետք է ընտրվի այն դեպքում, երբ վճարային քարտը թողարկվել է «Արքա» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո և չի կարող օգտագործվել «Միր» քարտային համակարգի անդամ-բանկերի ենթակառուցվածքում: Իսկ «Արքա-Միր» տողն ընտրվում է այն դեպքում, երբ «Արքա» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո թողարկված վճարային քարտը կարող է օգտագործվել «Միր» քարտային համակարգի անդամ-բանկերի ենթակառուցվածքում: Միևնույն ժամանակ «Արքա» քարտային համակարգի ներքո թողարկված քարտերը, որոնք կարող են սպասարկվել նաև «Միր» համակարգի ենթակառուցվածքում, չպետք է լրացվեն «համատեղված» տողի տակ,

5) «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ թողարկված(տրամադրված) վճարային քարտերի փաստացի քանակը (բացարձակ արժեք),

6) «Քարտի արժույթը»՝ սյունակում ընտրվում է վճարային քարտի արժույթը կամ «բազմարժույթ» տողը, եթե վճարային քարտը բազմարժութային է:»։

8) Կանոնակարգ 3-ի 30.1-րդ կետից հետո լրացնել 30.2 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«30.2. Հաշվետվության երկրորդ՝ «2. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտերով կատարված գործառնություններ Հայաստանում» աղյուսակը լրացնում են այն բանկերը, ում կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանում նախաձեռնվել են քարտային գործառնություններ հաշվետու ամսվա ընթացքում: Ընդ որում.

1) «Վճարային քարտի դասակարգում» սյունակում ընտրվում է բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտի դասակարգումը՝ դեբետային, հաշվարկային կամ վարկային` ելնելով վճարային քարտերով վճարումների իրականացման սխեմայից,

2) «Քարտապանի դասակարգում» սյունակում ընտրվում է գործառնությունը կատարող քարտապանի տեսակը՝ համապատասխանաբար ընտրելով «ռեզիդենտ ֆիզիկական անձ», որից տարանջատված պետք է նշել նաև «որից թոշակառու, նպաստառու անձ» հանդիսացող քարտապաններին (երբ վճարային քարտը կցված է ֆիզիկական անձի կենսաթոշակի կամ նպաստի ստացման համար բացված բանկային հաշվին), կամ «ռեզիդենտ իրավաբանական անձ/անհատ ձեռներեց», «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ» և «ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ» տարբերակներից,

3) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտով կատարվել է հաշվից կանխիկացման (բանկային հաշվից կանխիկացում), կանխիկով հաշվի համալրման (վճարային քարտի հաշվի համալրում դրամական միջոցների կանխիկ եղանակով մուտքագրում), վճարման (ապրանքների, ծառայությունների դիմաց անկանխիկ վճարում), արտարժույթի փոխանակման (արտարժույթի փոխանակում ՀՀ դրամից տարբերվող այլ արժույթի կանխիկ արտարժույթի տրամադրմամբ) կամ փոխանցման (քարտից քարտ փոխանցումներ և դրամական փոխանցումներ) գործառնություն համապատասխանաբար:

4) «Ծառայության դասակարգում» սյունակում ընտրվում են այն ծառայությունների տեսակները, որոնց համար բանկի կողմից թողարկած(տրամադրված) վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում իրականացվել է քարտային գործառնությունը: Ընդ որում, «Քարտից քարտ փոխանցում» տարբերակն ընտրվում է այն պարագայում, երբ հաշվետու բանկի կողմից տրամադրված վճարային քարտերով նախաձեռնվել է փոխանցում հայաստանյան բանկի վճարային քարտին, իսկ «Այլ ֆինանսական ծառայություններ» դասակարգումը ընտրվում է այն դեպքում, երբ հաշվետու բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով կատարվել է, օրինակ՝ ներդրումային ծառայությունների ձեռքբերում, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական ծառայություններ:

5) «Գործառնության սպասարկման սարք (միջոց)» սյունակում ընտրվում է բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը հետևյալ կերպ.

ա. «01PNC»` միայն անկանխիկի գործառույթով ՊՈՍ (POS) տերմինալների համար,

բ. «01PC»` միայն կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալների համար,

գ. «01PNCC»` անկանխիկի գործառույթով և կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալների համար,

դ. «02VP»` վիրտուալ ՊՈՍ (VPOS) սարքերի համար,

ե. «03MP»` մոբայլ ՊՈՍ (MPOS) սարքերի համար,

զ. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,

է. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ը. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

թ. «07FXCOUT»՝ կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ժ. «08FXCIN»՝ կանխիկ միջոցների մուտքագրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ժա. «09FULL»՝ այն բազմաֆունկցիոնալ սարքերն են, որոնք իրականացնում են կանխիկ միջոցների մուտքագրման, կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ,

ժբ. «10FX»՝ այն սարքերն են, որոնք իրականացնում են միայն արտարժույթի փոխանակման գործառնություններ:

Ընդ որում՝ «մոբայլ ՊՈՍ (MPOS) տերմինալ» տարբերակն ընտրվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է այնպիսի ՊՈՍ տերմինալի միջոցով, որը ֆիզիկապես գործում է բջջային սարքի կամ համանման այլ սարքի վրա: «Վիրտուալ ՊՈՍ (VPOS)» տողը ընտրվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքի միջոցով և այդ վիրտուալ ՊՈՍ տերմինալի սպասարկումը իրականացրել է ՀՀ որևէ առևտրային բանկ (Էքվայեր բանկը ՀՀ առևտրային բանկ է),

6) «Էքվայերի կոդ»՝ ընտրվում է Կենտրոնական բանկի կողմից ՀՀ այն առևտրային բանկին տրված եռանիշ կոդը, որը սպասարկել է հաշվետու բանկի կողմից թողարկված (տրամադրված) վճարային քարտով կատարված գործառնությունը,

7) «Քարտային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտի միջազգային, ազգային կամ բանկի ներքին քարտային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը, որի ներքո թողարկվել է վճարային քարտը: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված»՝ եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել քարտային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ: «Արքա» տողը պետք է ընտրվի այն դեպքում, երբ վճարային քարտը թողարկվել է «Արքա» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո և չի կարող օգտագործվել «Միր» քարտային համակարգի անդամ-բանկերի ենթակառուցվածքում: Իսկ «Արքա-Միր» տողն ընտրվում է այն դեպքում, երբ «Արքա» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո թողարկված վճարային քարտը կարող է օգտագործվել «Միր» քարտային համակարգի անդամ-բանկերի ենթակառուցվածքում: Միևնույն ժամանակ «Արքա» քարտային համակարգի ներքո թողարկված քարտերը, որոնք կարող են սպասարկվել նաև «Միր» համակարգի ենթակառուցվածքում, չպետք է լրացվեն «համատեղված» տողի տակ, «Միր» տողը պետք է ընտրվի ՀՀ բանկի կողմից «Միր» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո թողարկված քարտերով գործառնությունները նշելու համար,

8) «Գործառնության արժույթ»՝ ընտրվում է գործառնության կատարման արժույթի կոդը,

9) «Գործառնության գումար (հազ. միավոր)»՝ լրացվում է հաշվետու բանկի կողմից թողարկված քարտերով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների գումարը գործառնության կատարման արժույթով,

10) «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը (բացարձակ արժեք):»։

9) Կանոնակարգ 3-ի 30.2-րդ կետից հետո լրացնել 30.3 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«30.3. Հաշվետվության երրորդ՝ «3. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտերով կատարված գործառնություններ արտասահմանում» աղյուսակը լրացնում են այն բանկերը, ում կողմից թողարկված վճարային քարտերով նախաձեռնվել են քարտային գործառնություններ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հաշվետու ամսվա ընթացքում: Ընդ որում՝

1) «Քարտապանի դասակարգում» սյունակում ընտրվում է գործառնությունը կատարող քարտապանի տեսակը՝ համապատասխանաբար ընտրելով «ռեզիդենտ ֆիզիկական անձ», որից տարանջատված պետք է նշել նաև «որից թոշակառու, նպաստառու անձ» հանդիսացող քարտապաններին (երբ վճարային քարտը կցված է ֆիզիկական անձի կենսաթոշակի կամ նպաստի ստացման համար բացված բանկային հաշվին), կամ «ռեզիդենտ իրավաբանական անձ/անհատ ձեռներեց», «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ» և «ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ» տարբերակներից,

2) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը, ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտով կատարվել է հաշվից կանխիկացման (բանկային հաշվի կանխիկացում), կանխիկով հաշվի համալրման (հաշվին դրամական միջոցների կանխիկ եղանակով մուտքագրում), վճարման (ապրանքների, ծառայությունների դիմաց անկանխիկ վճարում), արտարժույթի փոխանակման (արտարժույթի փոխանակում տվյալ երկրի ազգային արժույթից տարբերվող արժույթի՝ արտարժույթի կանխիկ եղանակով տրամադրմամբ) կամ փոխանցման (քարտից քարտ փոխանցումներ և դրամական փոխանցումներ) գործառնություն համապատասխանաբար:

3) «Ծառայության դասակարգում» սյունակում ընտրվում են այն ծառայությունների տեսակները, որոնց համար բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում իրականացվել է քարտային գործառնությունը։ Ընդ որում՝ «Քարտից քարտ փոխանցում» տարբերակն ընտրվում է այն պարագայում, երբ հաշվետու բանկի կողմից տրամադրված վճարային քարտերից նախաձեռնվել է փոխանցում արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտին հաշվետու բանկի կայքից (հավելվածից): «Այլ ֆինանսական ծառայություններ» դասակարգումը ընտրվում է այն դեպքում, երբ հաշվետու բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով կատարվել է, օրինակ՝ ներդրումային ծառայությունների ձեռքբերում, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական ծառայություններ, որոնց սպասարկումը իրականացրել է ոչ ՀՀ առևտրային բանկը (Էքվայեր բանկն արտասահմանյան բանկ է),

4) «Գործառնության սպասարկման սարք (միջոց)» սյունակում ընտրվում է բանկի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքի միջազգայնորեն կիրառվող անվանումը: Ընդ որում՝ «Վիրտուալ ՊՈՍ (VPOS)» տողը ընտրվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքի միջոցով և այդ վիրտուալ ՊՈՍ տերմինալի սպասարկումը իրականացրել է ոչ ՀՀ առևտրային բանկը (Էքվայեր բանկն արտասահմանյան բանկ է),

5) «Քարտային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտի միջազգային, ազգային կամ բանկի ներքին քարտային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը, որի ներքո թողարկվել է վճարային քարտը: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել քարտային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ: «Արքա-Միր» տողն ընտրվում է այն դեպքում, երբ «Արքա» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո թողարկված վճարային քարտը կարող է օգտագործվել «Միր» քարտային համակարգի անդամ-բանկերի ենթակառուցվածքում: Միևնույն ժամանակ, «Արքա» քարտային համակարգի ներքո թողարկված քարտերը, որոնք կարող են սպասարկվել նաև «Միր» համակարգի ենթակառուցվածքում, չպետք է լրացվեն «համատեղված» տողի տակ, «Միր» տողը պետք է ընտրվի ՀՀ բանկի կողմից «Միր» քարտային համակարգի ապրանքանիշի ներքո թողարկված քարտերով արտերկրում գործառնությունները նշելու համար,

6) «Գործառնության արժույթ» սյունակում ընտրվում է գործառնության կատարման արժույթի կոդը,

7) «Գործառնության գումար (հազ. միավոր)» սյունակում լրացվում է հաշվետու բանկի կողմից թողարկված քարտերով հաշվետու ամսվա ընթացքում արտասահմանում կատարված գործառնությունների գումարը գործառնության կատարման արժույթով,

8) «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների քանակի վերաբերյալ տեղեկատվություն (բացարձակ արժեք):»։

10) Կանոնակարգ 3-ի 30.3-րդ կետից հետո լրացնել 30.4 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«30.4. Հաշվետվության չորրորդ՝ «4. Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ» աղյուսակը լրացնում է արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանում կատարված գործառնությունը սպասարկող բանկը, բացառությամբ՝ արտասահմանյան քարտից հայաստանյան քարտին փոխանցում կատարելու դեպքերի, որը պետք է լրացնի Հայաստանում վճարային քարտ թողարկող բանկը, ում քարտապանին կատարվել է փոխանցումը: Ընդ որում.

1) «Գործառնության տեսակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտով կատարվել է հաշվից կանխիկացման (բանկային հաշվի կանխիկացում), կանխիկով հաշվի համալրման (հաշվին դրամական միջոցների կանխիկ եղանակով մուտքագրում), վճարման (ապրանքների, ծառայությունների դիմաց անկանխիկ վճարում), արտարժույթի փոխանակման (արտարժույթի փոխանակում ՀՀ դրամից տարբերվող կանխիկ արտարժույթի տրամադրմամբ) կամ փոխանցման (քարտից քարտ փոխանցումներ և դրամական փոխանցումներ) գործառնություն համապատասխանաբար:

2) «Գործառնության սպասարկման սարք (միջոց)» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը հետևյալ կերպ.

ա. «01PNC»` միայն անկանխիկի գործառույթով ՊՈՍ (POS) տերմինալների համար,

բ. «01PC»` միայն կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալների համար,

գ. «01PNCC»` անկանխիկի գործառույթով և կանխիկի տրամադրմամբ ՊՈՍ (POS) տերմինալների համար,

դ. «02VP»` վիրտուալ ՊՈՍ (VPOS) սարքերի համար,

ե. «03MP»` մոբայլ ՊՈՍ (MPOS) սարքերի համար,

զ. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,

է. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ը. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

թ. «07FXCOUT»՝ կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ժ. «08FXCIN»՝ կանխիկ միջոցների մուտքագրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ժա. «09FULL»՝ այն բազմաֆունկցիոնալ սարքերն են, որոնք իրականացնում են կանխիկ միջոցների մուտքագրման, կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ,

ժբ. «10FX»՝ այն սարքերն են, որոնք իրականացնում են միայն արտարժույթի փոխանակման գործառնություններ:

Ընդ որում՝ «մոբայլ ՊՈՍ (MPOS) տերմինալ» տարբերակն ընտրվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է այնպիսի ՊՈՍ տերմինալի միջոցով, որը ֆիզիկապես գործում է բջջային սարքի կամ համանման այլ սարքի վրա: «Վիրտուալ ՊՈՍ (VPOS)» տողը ընտրվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքի միջոցով և այդ վիրտուալ ՊՈՍ տերմինալի սպասարկումն իրականացրել է հաշվետու բանկը (Էքվայեր բանկն հաշվետու բանկն է) կամ եթե կատարվել է քարտից քարտ գործառնություն ուղղված հաշվետու բանկի կողմից թողարկած(տրամադրված) վճարային քարտին,

3) «Ծառայության դասակարգում» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում՝ «Քարտից քարտ փոխանցում» տարբերակն ընտրվում է այն պարագայում, երբ արտասահմանյան բանկի կողմից տրամադրված վճարային քարտերով նախաձեռնվել է փոխանցում հաշվետու բանկի կողմից թողարկված վճարային քարտին,

4) «Քարտային համակարգ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտի միջազգային, ազգային կամ բանկի ներքին քարտային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը, որի ներքո թողարկվել է վճարային քարտը: Ընդ որում՝ «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել արտասահմանյան բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված»՝ եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել քարտային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ: «Միր» համակարգի անդամ արտասահմանյան բանկի կողմից թողարկված քարտով կատարված գործառնությունների դեպքում պետք է ընտրվի միայն «Միր» տարբերակը՝ ոչ թե «համատեղված» տարբերակը,

5) «Գործառնության արժույթ»՝ ընտրվում է գործառնության կատարման արժույթի կոդը,

6) «Գործառնության գումար (հազ. միավոր)»՝ լրացվում է գործառնության գումարը գործառնության կատարման արժույթով,

7) «Քանակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանում կատարված և հաշվետու բանկի կողմից սպասարկված գործառնությունների քանակի վերաբերյալ տեղեկատվություն (բացարձակ արժեք):»:

2. Կանոնակարգ 3-ի Հավելված 2-ի Ձև թիվ 30 և Ձև թիվ 31 հաշվետվությունները շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թ.-ի նոյեմբերի 28-ի

թիվ 204-Ն որոշման

 

 

«Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի փետրվարի 26-ի

թիվ 50-Ն որոշման

 

Հաշվետվություն

 

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի և ՊՈՍ տերմինալների վերաբերյալ

 

Ձև թիվ 30

ամսական  

 

1. Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

 

Բանկի անվանումը

Ամսաթիվը

 

_____________________

_____________________

 

Ինքնասպասարկման սարքի շահագործման / գտնվելու վայր

Տեղադրման վայրի նկարագրություն

Ինքնա-սպասարկ-ման սարքի արտադրող, մակնիշ

Ինքնա-սպասարկ-ման սարքի տեսակ

Վճարային քարտի սպասար-կում

Վերա-շրջանա-ռության մոդուլի առկա-յություն

Արդիակա-նացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ/ ծառայություն

Շահա-գործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/
տարի)

Որպես սպասարկ-ման կետ ինքնա-սպասարկ-ման սարքը նույնա-կանացնող կոդ

Երևան քաղաք կամ մարզ

Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում

Տեղադրման վայրի դասակարգում

Տեղա-կայում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն

Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ)

ներսում

 

04CIN

Այո

Այո

նշել

   

Արագածոտն

 

Վճարա-հաշվարկային կազմակերպություն (գլխամաս, մասնաճյուղ)

դրսում

 

05COUT

Ոչ

Ոչ

     

Արարատ

 

Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն

միջպա-տային

 

06CINOUT

         

Արմավիր

 

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան)

   

07FXCOUT

         

Գեղարքունիք

 

Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)

   

08FXCIN

         

Լոռի

 

Կացության կազմակերպում (հյուրանոց, հոսթել և այլն)

   

09FULL

         

Կոտայք

 

Տեղեկատվություն և կապ (կապի օպերատորներ, հեռուստա-տեսություն, ռադիոտուն)

   

10FX

         

Շիրակ

 

Պետական կառավարում, պաշտպանություն և ՏԻՄ (Ազգային ժողով, կառավարություն, նախարարու-թյուններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր, Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան)

               

Սյունիք

 

Հանրային սննդի կազմակերպում (ռեստորան, սրճարան, բիստրո)

               

Վայոց ձոր

 

Կրթություն (համալսարաններ, դպրոցներ)

               

Տավուշ

 

Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն)

               

Արցախ

 

Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն

               
   

Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, կոմունալ ծառայությունների մատուցում)

               
   

Շահումով խաղեր, բուքմեյքերներ, խաղատներ

               
   

Վառելիքի վաճառք (բենզալցակայան, գազալցակայան)

               
   

Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն

               
   

Այլ(բնակելի շենք, փողոց)

               
   

Այլ կազմակերպու-թյուններ

               

 

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 

 _______________________

 _______________________

 

2. Շահագործման հանձնված ՊՈՍ տերմինալներ

 

ՊՈՍ տերմինալի շահագործման/ գտնվելու վայր

Տեղադրման վայրի դասակարգում

ՊՈՍ տերմինալի տեսակ

ՊՈՍ տերմինալի օգտա-գործման ձև

ՊՈՍ տերմինալը շահագործող ԱՍԿ-ի դասակարգում

ՊՈՍ տերմինա-լների քանակ

Կատարված գործա-ռնություն-ների քանակ (ՀՀ տարածքում)

Կատարված գործա-ռնություն-ների գումար (ՀՀ տարածքում)

Երևան քաղաք կամ մարզ

Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում

1

2

3

4

5

6

7

8

9

Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն

Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ)

01PNC

միանձյա օգտագործվող

Տրանսպորտ/ներառյալ ավիատոմսերի ձեռքբերում

     

Արագածոտն

 

Վճարահաշվարկային կազմակերպություն (գլխամաս, մասնաճյուղ)

01PC

համատեղ օգտագործվող

Կացության կազմակերպում

     

Արարատ

 

Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն

01PNCC

 

Տուրիստական ծառայություններ

     

Արմավիր

 

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան)

02VP

 

Կրթության մատուցում

     

Գեղարքունիք

 

Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)

03MP

 

Կոմունալ վճարումներ

     

Լոռի

 

Կացության կազմակերպում (հյուրանոց, հոսթել և այլն)

   

Առողջապահական ծառայություններ

     

Կոտայք

 

Տեղեկատվություն և կապ (կապի օպերատորներ, հեռուստատեսություն, ռադիոտուն)

   

Հանրախանութներ (սուպերմարկետ, խանութ, սննդամթերքի մասնագիտացված խանութ և այլն)

     

Շիրակ

 

Պետական կառավարում, պաշտպանություն և ՏԻՄ (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր, Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան)

   

Հանրային սննդի ծառայություններ (Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ակումբներ և այլն)

     

Սյունիք

 

Հանրային սննդի կազմակերպում (ռեստորան, սրճարան, բիստրո)

   

Ժամանցային այլ ծառայություններ

     

Վայոց ձոր

 

Կրթություն (համալսարաններ, դպրոցներ)

   

Շահումով խաղերի դիմաց վճարումներ

     

Տավուշ

 

Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն)

   

Դրամական փոխանցում

     

Արցախ

 

Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն

   

ԱՊՊԱ/
ապահովագրություն

     
   

Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, կոմունալ ծառայությունների մատուցում)

   

Կանխիկի ստացում

     
   

Շահումով խաղեր, բուքմեյքերներ, խաղատներ

   

Էլեկտրոնային փողի (այդ թվում՝ կրիպտոարժույթի) ձեռքբերում

     
   

Վառելիքի վաճառք (բենզալցակայան, գազալցակայան)

   

Այլ ֆինանսական ծառայություններ

     
   

Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն

   

Պետական բյուջե ուղղված վճարումներ

     
   

Այլ (բնակելի շենք, փողոց)

   

Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ

     
   

Այլ կազմակերպու-թյուններ

   

Գովազդային ծառայություններ, ներառյալ սոցցանցերում գովազդ

     
         

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ծառայություններ

     
         

Հագուստ, կոշիկ և այլ աքսեսուարների ձեռքբերում

     
         

Կենցաղային տեխնիկա (այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ)

     
         

Համակարգչային տեխնիկայի և մասերի ձեռքբերում

     
         

Ավտոմեքենաների և պահեստամասերի (աքսեսուարների) ձեռքբերում

     
         

Այլ ծառայություններ

     
         

Այլ ապրանքների ձեռքբերում

     
                 
                 
                 

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 

 _____________________________

 _____________________________

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թ. նոյեմբերի 28-ի

թիվ 204-Ն որոշման

 

 

«Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի փետրվարի 26-ի

թիվ 50-Ն որոշման

 

Հաշվետվություն

«Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ»

 

Ձև թիվ 31

ամսական  

 

Բանկի անվանումը

Ամսաթիվը

 

_____________________________

_____________________________

 

1. «ՀՀ բանկերի կողմից թողարկված(տրամադրված) վճարային քարտեր»

Տեղեկատվության պահպանման տեսակ

Քարտապանի դասակարգում

Վճարային քարտի դասակարգում

Քարտային համակարգ

Քանակ

Քարտի արժույթը

1

2

3

4

5

6

մագնիսական ժապավենով

ռեզիդենտ ֆիզիկական անձ

դեբետային

Արքա

 

USD

հիբրիդ

որից՝ թոշակառու, նպաստառու անձ

հաշվարկային

Վիզա

 

EUR

միկրոպրոցեսորային

ռեզիդենտ իրավաբանական անձ/անհատ ձեռներեց

վարկային

Մաստեր քարտ

 

RUR

միկրոպրոցեսորային (NFC)

ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ

 

Դայներս քլաբ

 

AMD

վիրտուալ

ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

 

Ամեքս

 

այլ

     

բանկի ներքին

 

բազմարժույթ

     

համատեղված

   
     

Արքա-Միր

   
     

Միր

   
     

ՅունիոնՓեյ

   
           
           
           
           
           

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 

 _____________________________

 _____________________________

 

2. «ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկած(տրամադրված) վճարային քարտերով կատարված գործառնություններ Հայաստանում»

Վճարային քարտի դասակարգում

Քարտապանի դասակարգում

Գործառնության տեսակ

Ծառայության դասակարգում

Գործառնության սպասարկման սարք (միջոց)

Էքվայերի կոդ

Քարտային համակարգ

Գործառնու-թյան արժույթ

Գործառնու-թյան գումար (հազ. միավոր)

Քանակ

1

2

3

4

5

6

7

8

9

10

հաշվարկային

ռեզիդենտ ֆիզիկական անձ

վճարում

Տրանսպորտ/ներառյալ ավիատոմսերի ձեռքբերում

01PNC

բանկերի եռանիշ կոդ՝ ԿԲ կողմից տրված

Արքա

ԻՍՕ (ISO) ISO 3166-1 alpha-3

   

դեբետային

որից՝ թոշակառու և նպաստառու անձ

փոխանցում

Կացության կազմակերպում

01PC

 

Վիզա

     

վարկային

ռեզիդենտ իրավաբանական անձ/անհատ ձեռներեց

արտարժույթի փոխանակում

Տուրիստական ծառայություններ

01PNCC

 

Մաստերքարտ

     
 

ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ

հաշվի համալրում կանխիկով

Կրթության մատուցում

02VP

 

Դայներս քլաբ

     
 

ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

հաշվից կանխիկացում

Կոմունալ վճարումներ

03MP

 

Ամեքս

     
     

Առողջապահական ծառայություններ

04CIN

 

բանկի ներքին

     
     

Հանրախանութներ (սուպերմարկետ, խանութ, սննդամթերքի մասնագիտացված խանութ և այլն)

05COUT

 

համատեղված

     
     

Հանրային սննդի ծառայություններ (Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ակումբներ և այլն)

06CINOUT

 

Արքա-Միր

     
     

Ժամանցային այլ ծառայություններ

07FXCOUT

 

Միր

     
     

Շահումով խաղերի դիմաց վճարումներ

08FXCIN

 

ՅունիոնՓեյ

     
     

բանկային հաշվի համալրում

09FULL

         
     

Քարտից քարտ փոխանցում

10FX

         
     

ԱՊՊԱ/
ապահովագրություն

           
     

Կանխիկի ստացում

           
     

Էլեկտրոնային փողի (այդ թվում՝ կրիպտոարժույթի) ձեռքբերում

           
     

Այլ ֆինանսական ծառայություններ

           
     

Պետական բյուջե ուղղված վճարումներ

           
     

Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ

           
     

Գովազդային ծառայություններ, ներառյալ սոցցանցերում գովազդ

           
     

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ծառայություններ

           
     

Հագուստ, կոշիկ և այլ աքսեսուարների ձեռքբերում

           
     

Կենցաղային տեխնիկա (այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ)

           
     

Համակարգչային տեխնիկայի և մասերի ձեռքբերում

           
     

Ավտոմեքենաների և պահեստամասերի (աքսեսուարների) ձեռքբերում

           
     

Այլ ծառայություններ

           
     

Այլ ապրանքների ձեռքբերում

           
                   
                   

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 

 _____________________________

 _____________________________

 

3. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտերով կատարված գործառնություններ արտասահմանում

Վճարային քարտի դասակարգում

Քարտապանի դասակարգում

Գործառնության տեսակ

Ծառայության դասակարգում

Գործառնության սպասարկման սարք(միջոց)

Քարտային համակարգ

Գործարքի արժույթ

Գործառնության գումար (հազ. միավոր)

Քանակ

1

2

3

4

5

6

7

8

9

հաշվարկային

ռեզիդենտ ֆիզիկական անձ

վճարում

Տրանսպորտ/ներառյալ ավիատոմսերի ձեռքբերում

ՊՈՍ (POS) տերմինալ

Վիզա

ԻՍՕ (ISO) ISO 3166-1 alpha-3

   

դեբետային

որից՝ թոշակառու և նպաստառու անձ

փոխանցում

Կացության կազմակերպում

վիրտուալ ՊՈՍ (VPOS)

Մաստերքարտ

     

վարկային

ռեզիդենտ իրավաբանական անձ/անհատ ձեռներեց

արտարժույթի փոխանակում

Տուրիստական ծառայություններ

կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարք (Payment terminal)

Դայներս քլաբ

     
 

ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ

հաշվի համալրում կանխիկով

Կրթության մատուցում

կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարք (ATM)

Ամեքս

     
 

ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ

հաշվից կանխիկացում

Կոմունալ վճարումներ

Բազմաֆունկցիոնալ սարք (banking kiosk)

բանկի ներքին

     
     

Առողջապահական ծառայություններ

 

համատեղված

     
     

Հանրախանութներ (սուպերմարկետ, խանութ, սննդամթերքի մասնագիտացված խանութ և այլն)

 

Արքա-Միր

     
     

Հանրային սննդի ծառայություններ (Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ակումբներ և այլն)

 

Միր

     
     

Ժամանցային այլ ծառայություններ

 

ՅունիոնՓեյ

     
     

Շահումով խաղերի դիմաց վճարումներ

         
     

բանկային հաշվի համալրում

         
     

Քարտից քարտ փոխանցում

         
     

ԱՊՊԱ/ապահովագրություն

         
     

Կանխիկի ստացում

         
     

Էլեկտրոնային փողի (այդ թվում՝ կրիպտոարժույթի) ձեռքբերում

         
     

Այլ ֆինանսական ծառայություններ

         
     

Պետական բյուջե ուղղված վճարումներ

         
     

Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ

         
     

Գովազդային ծառայություններ, ներառյալ սոցցանցերում գովազդ

         
     

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ծառայություններ

         
     

Հագուստ, կոշիկ և այլ աքսեսուարների ձեռքբերում

         
     

Կենցաղային տեխնիկա (այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ)

         
     

Համակարգչային տեխնիկայի և մասերի ձեռքբերում

         
     

Ավտոմեքենաների և պահեստամասերի (աքսեսուարների) ձեռքբերում

         
     

Այլ ծառայություններ

         
     

Այլ ապրանքների ձեռքբերում

         
                 
                 

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 

 _____________________________

 _____________________________

 

4. Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ

Գործառնության տեսակ

Գործառնության սպասարկման սարք (միջոց)

Ծառայության դասակարգում

Քարտային համակարգ

Գործառնու-թյան արժույթ

Գործառնու-թյան գումար (հազ. միավոր)

Քանակ

1

2

3

4

5

6

7

վճարում

01PNC

Տրանսպորտ/ներառյալ ավիատոմսերի ձեռքբերում

Վիզա

ԻՍՕ (ISO) ISO 3166-1 alpha-3

   

փոխանցում

01PC

Կացության կազմակերպում

Մաստերքարտ

     

արտարժույթի փոխանակում

01PNCC

Տուրիստական ծառայություններ

Դայներս քլաբ

     

հաշվի համալրում կանխիկով

02VP

Կրթության մատուցում

Ամեքս

     

հաշվից կանխիկացում

03MP

Կոմունալ վճարումներ

բանկի ներքին

     
 

04CIN

Առողջապահական ծառայություններ

համատեղված

     
 

05COUT

Հանրախանութներ (սուպերմարկետ, խանութ, սննդամթերքի մասնագիտացված խանութ և այլն)

ՋԻՍԻԲԻ

     
 

06CINOUT

Հանրային սննդի ծառայություններ (Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ակումբներ և այլն)

Միր

     
 

07FXCOUT

Ժամանցային այլ ծառայություններ

ՅունիոնՓեյ

     
 

08FXCIN

Շահումով խաղերի դիմաց վճարումներ

       
 

09FULL

բանկային հաշվի համալրում/ելքագրում

       
 

10FX

Քարտից քարտ փոխանցում

       
   

ԱՊՊԱ/ապահովագրություն

       
   

Կանխիկի ստացում

       
   

Էլեկտրոնային փողի (այդ թվում՝ կրիպտոարժույթի) ձեռքբերում

       
   

Այլ ֆինանսական ծառայություններ

       
   

Պետական բյուջե ուղղված վճարումներ

       
   

Խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական ծառայություններ

       
   

Գովազդային ծառայություններ, ներառյալ սոցցանցերում գովազդ

       
   

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ծառայություններ

       
   

Հագուստ, կոշիկ և այլ աքսեսուարների ձեռքբերում

       
   

Կենցաղային տեխնիկա (այդ թվում՝ էլեկտրական սարքավորումներ)

       
   

Համակարգչային տեխնիկայի և մասերի ձեռքբերում

       
   

Ավտոմեքենաների և պահեստամասերի (աքսեսուարների) ձեռքբերում

       
   

Այլ ծառայություններ

       
   

Այլ ապրանքների ձեռքբերում

       
             
             

Կ.Տ.

Բանկի վարչության նախագահ

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ

 

 _____________________________

 _____________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան