ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով.
Մարգահովիտ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 1-ի։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-5
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ |
Հավելվածներ 1-2 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|