ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 768-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության» կողմից ձեռք բերված սարքավորումները (մեկ տեղ, 122 կգ ընդհանուր քաշով, 24,315 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,704 ԱՄՆ-ի դոլար, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի մասին» N 263-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2023, N 825-Ա | 22.11.2023, N 768-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|