Գլխավոր տեղեկություն
Համար
N 1944-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման NN 1, 3, 5, 7, 11, 13, 17 և 19 հավելվածներում կատարել հետևյալ լրացումները`

1) N 1 հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով՝

«6.3. Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվություն տալու, ըստ տարիքային խմբերի համակազմի սահմանային տեղերի թիվը փոփոխելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Նախադպրոցական տարիքային խմբով գործունեության թույլտվություն ստանալու կամ համակազմի սահմանային տեղերի թվի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ խմբի մասով:».

2) N 3 հավելվածի 3-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության» բառերով.

3) N 5 հավելվածի 3-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության» բառերով.

4) N 7 հավելվածի 3-րդ կետը «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության» բառերով.

5) NN 3, 5 և 7 հավելվածները լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով՝

«6.3. Համակազմի սահմանային տեղերի թիվը փոփոխելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:».

6) NN 11 և 13 հավելվածները լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով՝

«6.3. Մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:».

7) NN 17 և 19 հավելվածները լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 8.3-րդ կետով՝

«8.3. Մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

10.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան