ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 196 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին, 11-րդ հոդվածի 17-րդ կետին և 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու պայմանների ցանկում փոփոխություններ կատարելու մասին և UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանը կազմակերպելու ու անցկացնելու նպատակով ապրանքների ներմուծման (արտահանման) հետ կապված որոշ հարցերի մասին» թիվ 147 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 196 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված) 099 ծածկագրով դիրքում «UEFA ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության» բառերից հետո լրացնել «, UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի 3-րդ աղյուսակի 8-րդ դիրքի վեցերորդ սյունակում «UEFA ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության» բառերից հետո լրացնել «, UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 191 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծման ենթակա ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակի 13.6 դիրքի 7-րդ սյունակում «UEFA ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության» բառերից հետո լրացնել «, UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերը։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման ենթակա ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակի 13.6-րդ դիրքի 7-րդ սյունակում «UEFA ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության» բառերից հետո լրացնել «, UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերը։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 193 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծման ենթակա ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակի 12.5-րդ դիրքի 7-րդ սյունակում «UEFA ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության» բառերից հետո լրացնել «, UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերը։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 194 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման ենթակա ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակի 12.5-րդ դիրքի 7-րդ սյունակում «UEFA ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության» բառերից հետո լրացնել «, UEFA չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի» բառերը։
