Գլխավոր տեղեկություն
Համար
N 1116-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1116-Ն

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 31.08.23 N 1471-Ն)

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին և 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 31.08.23 N 1471-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

   

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

(վերնագիրը փոփ. 31.08.23 N 1471-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր պահնորդական և թիկնապահական ծառայությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

(1-ին կետը փոփ. 31.08.23 N 1471-Ն)

2. Սույն մեթոդաբանության իմաստով՝ ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

3. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները ոստիկանությանը հնարավորություն կտան`

1) վերլուծելու և դասակարգելու վերահսկվող կազմակերպությունները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու վերահսկվող կազմակերպությունների տվյալների բազա.

3) որոշելու ստուգումների առավել օպտիմալ պարբերականությունը:

4. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության ընթացքում մատուցվող ծառայությունների՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջներին անհամապատասխան կազմակերպելու ռիսկայնությունը որոշող առավելագույն չափանիշը 5 միավորն է:

Ռիսկային չափանիշներն են ՝

1) առանց պատվիրատուի հետ կնքված գրավոր պայմանագրի՝ թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելը 3 միավոր.

2) թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագիրը, դրա կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը հինգ տարի ժամկետով չպահպանելը - 3 միավոր.

3) կազմակերպության կողմից առևտրային այլ գործունեությամբ զբաղվելը - 5 միավոր.

4) թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդները պաշտոններ են զբաղեցնում կամ աշխատում են այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր - 3 միավոր.

5) կազմակերպության կողմից պահնորդներին (թիկնապահներին) միասնական համազգեստ չտրամադրելը, միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը չհաստատելը կամ համազգեստի և տարբերանշանի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին, ինչպես նաև կազմակերպության աշխատողների կողմից այն կրելու կարգը խախտելը - 2 միավոր.

6) կազմակերպության տրանսպորտային միջոցներն օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխան շահագործելը - 2 միավոր.

7) արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը, գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ չտեղեկացնելը, ինչպես նաև ձեռնարկված սույն միջոցառումների վերաբերյալ կազմված փաստաթղթերը կազմակերպության կողմից հինգ տարի ժամկետով չպահպանելը - 3 միավոր.

8) առանց ոստիկանության կողմից տրված որակավորման ստուգման վկայականի՝ կազմակերպությունում պահնորդներ (թիկնապահներ) պահելը - 5 միավոր.

9) կազմակերպությունում աշխատող պահնորդների ու թիկնապահների՝ երեք տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում չանցնելը - 2 միավոր.

10) կազմակերպությունում աշխատող պահնորդների ու թիկնապահների՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումներ չանցնելը - 2 միավոր.

11) պահնորդական (թիկնապահական) գործառույթներ իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը կամ դրանք պատշաճ կերպով չկնքելը - 4 միավոր.

12) կազմակերպությունում աշխատող պահնորդներին (թիկնապահներին) չապահովագրելը - 4 միավոր.

13) որակավորում ունեցող մասնագետների (թիկնապահ, պահնորդ) փոփոխության դեպքերում ոստիկանությանը սահմանված ժամկետում չտեղեկացնելը - 2 միավոր.

14) կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգի խախտումներով զենքի ձեռքբերումը - 5 միավոր.

15) օրենքով սահմանված՝ զենքի ու դրա փամփուշտների պահման պայմանների խախտում - 5 միավոր.

16) կազմակերպության կողմից տրված զենքը պահնորդներին (թիկնապահներին) ամրակցելու մասին և նրանց կողմից սահմանված կարգով զենք կրելու մասին հրամանի բացակայության դեպքում - 5 միավոր.

17) պահնորդական (թիկնապահական) գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և համապատասխան վկայականն այլ անձանց փոխանցելը կամ վերջիններիս կողմից՝ պահնորդական կազմակերպության սեփականությունը չհամարվող և օրինական տիրապետման տակ չգտնվող զենքով, հատուկ և տեխնիկական միջոցներով սահմանված պարտականությունները կատարելը - 5 միավոր:

(4-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 31.08.23 N 1471-Ն)

5. Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության ռիսկն ունի առավելագույնը 60 միավոր ընդհանուր կշիռ:

6. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` վերահսկվող կազմակերպությունները դասակարգվում են հետևյալ երեք խմբերի՝

1) բարձր ռիսկային.

2) միջին ռիսկային.

3) ցածր ռիսկային:

7. Ռիսկային խմբերն ըստ միավորների (կշռի) հանրագումարի դասակարգվում են՝

 

NN

ը/կ

Ռիսկայնության խումբը

Ռիսկայնության խմբի միավորները

1.

ցածր

1 - 20 միավորներ

2.

միջին

21 - 40 միավորներ

3.

բարձր

41 - 60 միավորներ

8. Ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի՝

1) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում` յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ.

2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում` յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.

3) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ տարեկան 1 անգամ:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 31.08.23 N 1471-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման

 

Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ  N__________

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

Ստուգման սկիզբը

 

20  թ. ____________ _____

           (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման ավարտը

 

20  թ. ____________ _____

         (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքը ____________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի հարցաշարի

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը ____________________

 

Տնտեսավարող սուբյեկտի՝

անվանումը __________________________________________________________________

գտնվելու վայրը ______________________________________________________________

լիցենզիան տալու ամսաթիվը «      » ___________ 20   թ.

լիցենզիայի համարը N ________________

այլ կոնտակտային տվյալներ __________________________________________________

ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ _________________________________________________________

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

 

1. _________________________________________________________________________

(պաշտոնը)

 (ծառայողական վկայականի համարը)

 

________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

______________________________________

(ստորագրությունը)

 

2. _________________________________________________________________________

(պաշտոնը)

 (ծառայողական վկայականի համարը)

 

________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

______________________________________

(ստորագրությունը)

 

3. _________________________________________________________________________

(պաշտոնը)

 (ծառայողական վկայականի համարը)

 

________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

______________________________________

(ստորագրությունը)

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար՝

 

________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

______________________________________

(ստորագրությունը)

(ստուգաթերթը փոփ. 31.08.23 N 1471-Ն)

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

NN

ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Կշիռը

Մեկնա- բանու- թյուններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1.

Արդյո՞ք ծառայությունները մատուցվում են կազմակերպության և պատվիրատուի

միջև սահմանված կարգով կնքված գրավոր

պայմանագրի համաձայն:

   

3

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաս

2.

Արդյո՞ք կազմակերպությունը հինգ տարի ժամկետով պահպանում է թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերը, դրանց կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը:

   

3

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

Կազմակերպությունն արդյո՞ք առևտրային այլ գործունեություն չի ծավալում։

   

5

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մաս

4.

Արդյո՞ք թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդները պաշտոններ չեն զբաղեցնում կամ աշխատում այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր։

   

3

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մաս

5.

Կազմակերպության կողմից պահնորդներին (թիկնապահներին) միասնական համազգեստ տրամադրվել է, թե ոչ, հաստատվել է արդյոք այդ համազգեստի և տարբերանշանի նկարագիրը։ Արդյո՞ք միասնական համազգեստը և տարբերանշանները համապատասխանում են օրենքի պահանջներին, և կազմակերպության աշխատողներն այն

կրում են սահմանված կարգով, թե ոչ։

   

2

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մաս, 11-րդ հոդվածի 1-ին մասի

6-րդ ենթակետ, 14-րդ հոդվածի 1-3-րդ մասեր

6.

Արդյո՞ք կազմակերպությունը տրանսպորտային միջոցները շահագործում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

   

2

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-5-րդ

մասեր

7.

Թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ տեղյակ պահվե՞լ է արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում: Ձեռնարկված սույն միջոցառումների վերաբերյալ կազմակերպությունում փաստաթղթեր կազմվել ե՞ն, թե ոչ, և արդյո՞ք դրանք պահվում են հինգ տարի ժամկետով:

   

3

 

«Մասնավոր պահնորդական

գործունեության մասին» ՀՀ

օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և

3-րդ մասեր

8.

Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող

բոլոր պահնորդներն ու թիկնապահներն

ունեն ոստիկանության կողմից տրված

որակավորման ստուգման վկայականներ:

   

5

 

«Մասնավոր պահնորդական

գործունեության մասին» ՀՀ

օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մաս

9.

Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող

բոլոր պահնորդներն ու թիկնապահները

երեք տարին մեկ անգամ անցել են

պարտադիր վերապատրաստում:

   

2

 

«Մասնավոր պահնորդական

գործունեության մասին» ՀՀ

օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս

10.

Արդյո՞ք կազմակերպությունում աշխատող

բոլոր պահնորդներն ու թիկնապահները

պարբերաբար անցել են ֆիզիկական ուժի,

հատուկ միջոցների և հրազենի

գործադրման անհրաժեշտություն

առաջացնող իրադրություններում գործելու

պիտանելիությունը որոշող ստուգումներ:

   

2

 

«Մասնավոր պահնորդական

գործունեության

մասին» ՀՀ օրենքի 18-րդ

հոդվածի 2-րդ մաս

11.

Կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդների ու թիկնապահների հետ կնքվա՞ծ են աշխատանքային պայմանագրեր, թե ոչ, վերջիններս հանդիսանում են ՀՀ քաղաքացի, թե ոչ և արդյո՞ք կազմակերպությունն ապահովել է բուն պահնորդական (թիկնապահական) գործառույթներ իրականացնող անձանց հետ՝ պատշաճ աշխատանքային պայմանագրերի կնքումը։

   

4

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-3-րդ մասեր

12.

Կազմակերպությունում աշխատող պահնորդները (թիկնապահները) ապահովագրվա՞ծ են, թե ոչ:

   

4

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի

25-րդ հոդված

13.

Որակավորում ունեցող մասնագետների փոփոխության դեպքերում ոստիկանությանը սահմանված ժամկետում տեղեկացվե՞լ է, թե ոչ:

   

2

 

ՀՀ կառավարության

30.08.12 թ. N 1152-Ն որոշման 12-րդ կետ

14.

Կազմակերպության կողմից օգտագործվող զենքն օրենքով սահմանված կարգո՞վ է ձեռք բերվել, թե ոչ:

   

5

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին

մաս

15.

Կազմակերպության զենքն ու դրա փամփուշտներն արդյո՞ք պահվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, թե ոչ:

   

5

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-4-րդ մասեր, ՀՀ կառավարության 01.06.2023 թ. N 896-Ն

որոշման N 1 հավելված

16.

Առկա՞ է արդյոք կազմակերպության հրամանը՝ զենքը պահնորդներին (թիկնապահներին) ամրակցելու մասին և նրանց կողմից զենքը կրվո՞ւմ է սահմանված կարգով, թե ոչ:

   

5

 

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ կառավարության 01.06.2023 թ. N 896-Ն

որոշման N 2 հավելված

17.

Պահնորդական (թիկնապահական) գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և համապատասխան վկայականն այլ անձանց փոխանցելու դեպք /դեպքեր/ առկա են, թե ոչ։ Իրենց պարտականությունները կատարելիս պահնորդները (թիկնապահները) օգտագործում են արդյո՞ք միայն պահնորդական կազմակերպության սեփականությունը համարվող կամ օրինական տիրապետման տակ գտնվող

զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները։

   

5

 

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետ, 14-րդ հոդվածի 4-րդ մաս

 

Ընդհանուր կշիռը՝ 60 միավոր

 

1.

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է, կատարվել է, նշվում է հարցում ներառված պահանջների կեսից ավելիի դրական պատասխանի դեպքում (չի կշռավորվում)

V

 

2.

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում, չի կատարվել, նշվում է հարցում ներառված պահանջների կեսի և կեսից ավելիի բացասական պատասխանի դեպքում (կշռավորվում է)

 

V

3.

«Կշիռ» - ռիսկի միավոր

(հարցաշարը խմբ. 31.08.23 N 1471-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 31.08.23 N 1471-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2023, N 1471-Ն 01.09.2023, N 1116-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան