Գլխավոր տեղեկություն
Համար
N 1432-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1432-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող՝ 3760.1 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, 9.6 քառ. մետր մակերեսով պահակատունը, 24.4 քառ. մետր մակերեսով էլ. ենթակայանը, 599.7 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 86.6 քառ. մետր մակերեսով պահեստը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 2,445 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2008 թվականի սեպտեմբերի 16-ի N 2329684 վկայական) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը (այսուհետ՝ կոմիտե):

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեում գտնվող՝ 5297.7 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, 26.8 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և 0,486 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2010 թվականի սեպտեմբերի 27-ի N 2744186 վկայական) հետ վերցնել «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 31.210.00997) և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 31.210.01114) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 31.210.01005) պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված միացվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագրերը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.

2) սույն որոշման 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի աշխատանքների ավարտից հետո սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը.

3) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների՝ միջին մասնագիտական և նախնական մասնագիտական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

6. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի հունիսի 29-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 68/0016 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի օգոստոսի 11-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 88/0016 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր քաղաքի Շահումյան փողոց, 46 հասցեում գտնվող գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, 170 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան