ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն) 4-րդ հոդվածի չորրորդ պարբերության չորրորդ թվարկման, ինչպես նաև տասներկուերորդ և տասներեքերորդ պարբերությունների, 5.1-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի տասներեքերորդ պարբերության, 6-րդ հոդվածի 3-րդ կետի և 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «պետական, պարտադիր uոցիալական ապահովագրության և համայնքների» բառերը փոխարինել «պետական և համայնքների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետից հանել «պետական և պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջեներ» բառերը.
2) 4-րդ մասից հանել «(պարտադիր uոցիալական ապահովագրության բյուջե)» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|