Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 81
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2022 թվականի

թիվ 81

քաղ. Մոսկվա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի

մայիսի 17-ի թիվ 81 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ-ի ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը։ Աշխատանքների տեսակները

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

75.060

Գազ բնական. Բաղադրության որոշում անորոշության գնահատմամբ, գազային քրոմատագրման մեթոդով. Մաս 3. Ճշգրտությունը և շեղումը. ԳՕՍՏ 31371.3-2008-ի վերանայում (փոխարինում)

հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշներ՝

«Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)»,

«Թթվածնի մոլային բաժինը», «Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը»,

«Մեթանի մոլային բաժինը», «Ազոտի մոլային բաժինը», «Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը»

2023 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

2

75.060

Գազ բնական. Բաղադրության որոշում անորոշության գնահատմամբ, գազային քրոմատագրման մեթոդով. Մաս 4. Անալիզատորի արդյունավետությանը ներկայացվող պահանջները. ԳՕՍՏ 31371.4-2008-ի վերանայում (փոխարինում)

հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշներ՝

«Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)»,

«Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը»,

«Մեթանի մոլային բաժինը», «Ազոտի մոլային բաժինը», «Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը»

2023 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

3.

75.060

Գազ բնական. Բաղադրության որոշում անորոշության գնահատմամբ, գազային քրոմատագրման մեթոդով. Մաս 5. Ազոտի, ածխածնի երկօքսիդի և C1-С5 ու С6+ ածխաջրածինների որոշում իզոթերմիկ մեթոդով:

ԳՕՍՏ 31371.5-2008-ի (ԻՍՕ -6974-5:2000) վերանայում

հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշներ՝

«Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը)»,

«Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը»,

«Մեթանի մոլային բաժինը», «Ազոտի մոլային բաժինը», «Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը»

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4

75.060,

75.160.30

Գազ բնական. Ըստ ջրի ցողի կետի ջերմաստիճանի և ջրային գոլորշիների զանգվածային կոնցենտրացիայի հաշվարկի մեթոդները. ԳՕՍՏ-ի մշակում

հավելվածներ թիվ 1-3, ցուցանիշներ՝

«Ցողի կետի ջերմաստիճանն ըստ ջրի»,

«Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան»

2020 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

5

75.060,

75.160.30

Գազ բնական. Մեխանիկական խառնուկների պարունակության որոշում.

ԳՕՍՏ 22387.4-77-ի վերանայում

հավելվածներ թիվ 1 - 3, ցուցանիշ

«Մեխանիկական խառնուկների զանգվածային կոնցենտրացիան»

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

6

75.060,

75.160.30

Գազ բնական. Այրման ծավալային ջերմության որոշման մեթոդներ. ԳՕՍՏ 10062-75-ի վերանայում

հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշ

«Այրման ամենացածր ծավալային ջերմությունը»

2022 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

7

75.060

Գազ բնական. Էլեկտրաքիմիական մեթոդով թթվածնի որոշում. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 56834-2015-ի հիման վրա

հավելվածներ թիվ 1-4, ցուցանիշ

«Թթվածնի մոլային բաժինը»

2022 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

8

75.060

Գազ բնական. Ջրի պարունակության որոշում բարձր ճնշման պայմաններում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ ԻՍՕ 11541-2004-ի հիման վրա

հավելված թիվ 3, ցուցանիշ

«Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան»

2022 թվական

2023 թվական

Ղազախստանի Հանրապետություն

9

75.060,

75.160.30

Գազ բնական. Նմուշառման ուղեցույց.

ԳՕՍՏ 31370-2008-ի (ԻՍՕ 10175:1997) վերանայում

հավելվածներ թիվ 1-3

2022 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

10

75.060

Գազ բնական. Ջրային գոլորշիների զանգվածային կոնցենտրացիայի որոշում էլեկտրոլիտիկ մեթոդով. ԳՕՍՏ-ի մշակում

հավելվածներ թիվ 1-3, ցուցանիշ՝ «Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան»

2022 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

11

75.060

«Գազ բնական. ԳՕՍՏ 34711-2021-ի թիվ 1 փոփոխություն. Ջրային գոլորշիների զանգվածային կոնցենտրացիայի որոշում»

հավելվածներ թիվ 1-3, ցուցանիշ՝ «Ջրի գոլորշիների զանգվածային կոնցենտրացիան»

2022 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

12

75.060,

75.160.30

Գազ բնական՝ հեղուկացված. Նմուշառման ուղեցույց.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 8943:2007-ի և ԳՕՍՏ Ռ 56719-2015-ի հիման վրա հիման վրա

հավելված թիվ 4

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

13

75.060

Գազ բնական. Որակ. Եզրույթներ և սահմանումներ.

ԳՕՍՏ-ի մշակում ISO 14532:2014-ի հիման վրա

V բաժնի 15-րդ կետ

2022 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

14.

75.060

Գազ բնական. Ֆիզիկական հատկությունների հաշվարկման համար օժանդակ տեղեկատվություն.

ԳՕՍՏ-ի մշակում ISO/TR 29922:2017-ի հիման վրա

V բաժնի 15-րդ կետ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

15

75.060

Բնական գազ, գազային խտուցք և դրանց վերամշակման արգասիքներ. Եզրույթներ և սահմանումներ.

ԳՕՍՏ-ի մշակում

V բաժնի 15-րդ կետ

2022 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

16

75.060

Գազ բնական. Վերլուծական համակարգերի արդյունավետության գնահատում.

ԳՕՍՏ-ի մշակում ԻՍՕ 10723:2016 NEQ-ի հիման վրա (ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 10723-2016-ի փոխարեն)

V բաժնի 15-րդ կետ

2021 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

17

75.060

Գազ բնական. Գազաքրոմատագրման վերլուծության տվյալների ներկայացում. Ֆայլի XML ձևաչափը

V բաժնի 15-րդ կետ

2022 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: