ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2022 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար բաց թողնված ավտոմոբիլների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար բաց թողնված ավտոմոբիլների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար բաց թողնված ավտոմոբիլների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար բաց թողնված ավտոմոբիլների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 20-ի ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար բաց թողնված ավտոմոբիլների վերաբերյալ տեղեկատվության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 69 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: