Գլխավոր տեղեկություն
Համար
N 646-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 646-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 680-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2062-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «N 1 հավելված» բառերով։

2. Որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում՝

1) նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած կամ փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին անհրաժեշտ տեղեկությունները.

2) նախորդ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների), ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները.

3) ներկայացման ենթակա փաստաթղթերի, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների տեսակները սահմանված են համաձայն սույն կարգի N 2 ձևի։»։

3. Որոշման հավելվածով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետում «Սույն կարգի 2-րդ կետի» բառերը փոխարինել «Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի» բառերով.

2) 4-րդ կետում «Սույն կարգի 2-րդ կետում» բառերը փոխարինել «Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում» բառերով։

4. Որոշման հավելվածով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝

«7.1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում՝ շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտված և չերկարաձգված, շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտված և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-569-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարաձգված, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և երկարաձգված Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները։»։

5. Որոշման հավելվածով սահմանված կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնին ներկայացվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով.

2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 7.1-ին կետում նշված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչները մուտքագրվում են e-cadastre.am կայքում համայնքների համար հասանելի առցանց հարթակ։ Շինարարության թույլտվությունն ու հաստատված նախագիծն առցանց հարթակ են մուտքագրվում փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով։»:

6. Որոշման հավելվածով սահմանված կարգը լրացնել N 2 ձևով՝ համաձայն հավելվածի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

28.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 27-ի N 646-Ն որոշման

 

«Ձև N 2

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

NN

ը/կ

Տեսակը

1.

Շինարարության թույլտվության տրման ամսաթիվ (օր, ամիս, տարեթիվ) և

համար

2.

Շինարարության թույլտվության ժամկետի ավարտի ամսաթիվ (օր, ամիս,

տարեթիվ)

3.

Շինարարության թույլտվություն (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg)

ձևաչափերով)

4.

Հաստատված նախագիծ (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով)

5.

Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցե

6.

Վկայականի համար

7.

Կադաստրային ծածկագիր

8.

Շինության նպատակային նշանակություն

9.

Շինության գործառնական նշանակություն

10.

Շինության հարկայնություն և հարկ

11.

Շինության ներքին մակերես՝ ըստ առանձին հարկերի և ըստ առանձին շենքի

մաս կազմող բաց պատշգամբների ու հարթակների (քառակուսի մետրերով)

12.

Շինության ներքին բարձրություն՝ ըստ առանձին հարկերի (մետրերով)

13.

Շինության կառուցման նյութի տեսակ

14.

Միջհարկային ծածկի նյութի տեսակ

15.

Տանիքի նյութի տեսակ

16.

Արտաքին հարդարման տեսակ՝ ըստ շինության կողմերի

17.

Կառուցվածքներ հանդիսացող՝ առանձին ծածկերի, շվաքարանների,

հարթակների ներքին մակերես (քառակուսի մետրերով)

18.

Պարիսպների մակերես (քառակուսի մետրերով), բարձրություն (մետրերով) և

կառուցման նյութի տեսակ

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

28.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան