Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 324-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 18,969,395 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու ջրի համակարգի բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (ՀՎՀՀ՝ 09425378) և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09700228) 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ ՀՀ/ԼՋ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խմելու ջրի համակարգի բարելավման շինարարական աշխատանքների իրականացում՝ 18,969,395 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 324-Ա որոշման |
«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է բարելավել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի խմելու ջրի արտաքին համակարգը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայր՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
18,969,395 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականից հունիսի 6-ից մինչև 2026 թվականի մարտի 6-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է բարելավել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի խմելու ջրի արտաքին համակարգը։ Կիրականացվեն քլորակայանի տեխնոլոգիական, երկաթ բետոնե, էլեկտրականության մոնտաժման, օրվա կարգավորիչ ջրամբարի ցանկապատման, խողովակաշարերի անցկացման և հորերի հիմնանորոգման աշխատանքներ։ Իրականացվելու է 2025 թվականի հունիսի 6-ից մինչև 2026 թվականի մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,969,395 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լեհվազ բնակավայրի խմելու ջրի արտաքին համակարգի բարելավման շինարարական աշխատանքների իրականացում՝ 18,969,395 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
26.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
