Գլխավոր տեղեկություն
Համար
N 578-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 578-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի մարտի 18-ից մինչև 2027 թվականի մարտի 17-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 578-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը
(դրամ)

Այլ

տեղեկու-թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

2401208501

Թութուն "Virginia"

Ծխախոտի հումք՝ տերևներ, վիրջինիա տեսակի, ջերմային չորացման, մասամբ ջրազրկված

կգ

22 500 000

Զիմբաբվե, Հնդկաստան, Հարավ.

Աֆրիկա,

Արգենտինա

Զիմբաբվե, Հնդկաստան, Հարավ.

Աֆրիկա,

Արգենտինա

73 000 000 000

 

2.

2401203500

Թութուն "Burley"

Ծխախոտի հումք՝ տերևներ, բերլեյ տեսակի, բաց գույնի, ստվերային չորացման,

մասամբ ջրազրկված

կգ

2 500 000

Բանգլադեշ, Մալավի

Բանգլադեշ, Մալավի

7 000 000 000

 

3.

2401300000

Ծխբույսի մնացուկներ

/երակաթել/

Ծխախոտի հումք՝ ջլեր, վիրջինիա/բերլեյ տեսակի, երկար, ծխախոտի տերևների

մշակումից առաջացած

կգ

2 000 000

Բրազիլիա

Բրազիլիա

1 200 000 000

 

4.

4813200000

Սիգարետի թուղթ

Սիգարետի թուղթ՝ 18,5/21/26,5/28մմ

լայնությամբ, գլանափաթեթներով

կգ

2 250 000

ԵՄ

ԵՄ

4 500 000 000

 

5.

4813901000

Եզրակային թուղթ

Սիգարետի ֆիլտրի թուղթ՝

62/70մմ լայնությամբ, գլանափաթեթներով

կգ

1 800 000

ԵՄ,

Չինաստան

ԵՄ,

Չինաստան

8 640 000 000

 

6.

7607201000

Նրբաթիթեղ/ ֆոլգա

Ալյումինե նրբաթիթեղ՝ թղթյա հիմքով, 0,0065/0,007մմ

հաստությամբ՝ չհաշված

հիմքը

կգ

2 800 000

ԵՄ

ԵՄ

7 000 000 000

 

7.

3920202109

Պոլիպրոպիլեն բլոկի

Պոլիպրոպիլենային թաղանթ՝ երկառանցքային կողմնորոշման, չտպագրված, միաշերտ, 285/324մմ լայնությամբ, 25/30մկմ հաստությամբ,

գլանափաթեթներով

կգ

700 000

Ինդոնեզիա

Ինդոնեզիա

1 050 000 000

 

8.

3920202109

Պոլիպրոպիլեն տուփի

Պոլիպրոպիլենային թաղանթ՝ երկառանցքային կողմնորոշման, չտպագրված, միաշերտ, 104/119/125մմ լայնությամբ, 20մկմ հաստությամբ,

գլանափաթեթներով

կգ

1 000 000

ԵՄ

ԵՄ

1 900 000 000

 

9.

3919108000

Խզիչ ժապավեն

Պոլիմերային խզիչ ժապավեն՝ ինքնակպչուն, չտպագրված, 1,6մմ լայնությամբ,

գլանափաթեթներով

կգ

50 000

ԵՄ

ԵՄ

550 000 000

 

10.

3506910000

Էմուլսիա սիգարետի/ տուփի/բլոկի

Սոսինձ՝ պոլիվինիլացետատի համապոլիմերների հիմքով

պատրաստված

կգ

900 000

ԵՄ,

Շվեյցարիա

ԵՄ,

Շվեյցարիա

1 350 000 000

 

11.

3302909000

Բուրմունք

Ծխախոտի հոտավետ

խառնուրդներ, արոմատիզատորներ

կգ

20 000

ԵՄ

ԵՄ

300 000 000

 

12.

3302909000

Սոուս

Ծխախոտի հոտավետ խառնուրդներ,

արոմատիզատորներ

կգ

150 000

ԵՄ

ԵՄ

2 850 000 000

 

13.

2905450009

Գլիցերին

Գլիցերին 99,5%

կգ

250 000

ԵՄ

ԵՄ

500 000 000

 

14.

5502100000

Ացետատային մանրաթել

Լարան՝ ցելյուլոզայի ացետատի մանրաթելերից՝ սիգարետի ֆիլտրի արտադրության համար

կգ

8 000 000

ԵՄ

ԵՄ

28 800 000 000

 

15.

5403330000

Ացետատային մանրաթել

Ացետատային մանրաթելերի լարան՝ ացետիլցելյուլոզից՝ սիգարետի ֆիլտրի

արտադրության համար

կգ

7 000 000

ԱՄՆ

ԱՄՆ

25 200 000 000

 

16.

4813200000

Ֆիցելլա

Սիգարետի ֆիլտրի թուղթ՝ 18,5-27մմ լայնությամբ,

գլանափաթեթներով

կգ

2 500 000

ԵՄ

ԵՄ

3 250 000 000

 

17.

3506910000

Էմուլսիա ֆիլտրի

Սոսինձ՝ պոլիվինիլացետատի համապոլիմերների հիմքով

պատրաստված

կգ

40 000

ԵՄ,

Շվեյցարիա

ԵՄ,

Շվեյցարիա

80 000 000

 

18.

3302909000

Պատիճ հոտավետ

Հոտավետ խառնուրդներ, արոմատիզատորներ պատիճներում՝ սիգարետի

ֆիլտրի համար

կգ

75 000

Ճապոնիա

Ճապոնիա

4 900 000 000

 

19.

3506910000

Ջերմասոսինձ ֆիլտրի

Սոսինձ թղթի, հատիկավոր, չոր վիճակում,

վինիլացետատի հիմքով

կգ

130 000

ԵՄ,

Շվեյցարիա

ԵՄ,

Շվեյցարիա

390 000 000

 

20.

2915390000

Տրիացետին

Տրիացետին, սիգարետի ֆիլտրի արտադրության համար, ոչ դեղագործական

նպատակներով

կգ

1 750 000

ԵՄ, Մեծ Բրիտանիա

ԵՄ, Մեծ Բրիտանիա

3 150 000 000

 

21.

3802100000

Ակտիվացված ածուխ

Ակտիվացված ածուխ, սիգարետի ֆիլտրի

արտադրության համար

կգ

125 000

Վիետնամ, Շրի Լանկա

Վիետնամ, Շրի Լանկա

175 000 000

 
 

Ընդամենը

           

175 785 000 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան