ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1998 թվականի N 467
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային 11 վարչություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային ստորաբաժանումների աշխատողների թվի և պաշտոնային դրույքաչափերի մասին» N 183 որոշմամբ սահմանված 70 հաստիքային միավորը, որից 18,5-ը մարզպետարանների հաստիքային միավորների կրճատման հաշվին, գործող նորմացույցերի համաձայն բաշխել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային վարչությունների միջև:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային վարչությունների ֆինանսավորման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումների մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի տարածքային վարչություն
Արագածոտնի տարածքային վարչություն
Արարատի տարածքային վարչություն
Արմավիրի տարածքային վարչություն
Գեղարքունիքի տարածքային վարչություն
Լոռու տարածքային վարչություն
Կոտայքի տարածքային վարչություն
Շիրակի տարածքային վարչություն
Սյունիքի տարածքային վարչություն
Վայոց ձորի տարածքային վարչություն
Տավուշի տարածքային վարչություն
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446 որոշման 2-րդ կետում «259» թիվը փոխարինել «255» թվով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «143» թիվը փոխարինել «141,5» թվով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «180» թիվը փոխարինել «178» թվով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «168» թիվը փոխարինել «166» թվով:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 51 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «114» թիվը փոխարինել «112,5» թվով:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 52 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «108» թիվը փոխարինել «106,5» թվով:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «121» թիվը փոխարինել «119,5» թվով:
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «168» թիվը փոխարինել «166,5» թվով:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «75» թիվը փոխարինել «74» թվով:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «97» թիվը փոխարինել «96» թվով:
11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին N 57 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «118» թիվը փոխարինել «117» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |