Գլխավոր տեղեկություն
Համար
N 1962-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1962-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ, օրենքի N 1 հավելվածի NN 6 և 8 աղյուսակներում կատարել փոփոխություններ և օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել 2,188,023.7 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով՝ համաձայն N1 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու.

1) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 2-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/19Շ պայմանագրում՝

ա. ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալները՝ պայմանագրի ընդհանուր գնի տասը տոկոսից ոչ ավել չափով։ Այդ կապակցությամբ պայմանագրի 5.1 կետով սահմանված պայմանագրի ընդհանուր գինը ավելացնել սույն ենթակետի հիման վրա ավելացված լրացուցիչ ծավալների գնի չափով,

բ. պայմանագրով 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ը, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ չկատարված աշխատանքների, այդ թվում նաև լրացուցիչ աշխատանքների չկատարված մասի համար սահմանել կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 40 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/19Շ պայմանագրի 6.2 կետով նախատեսված պահանջները.

2) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը հաշվարկվում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

3) «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի հունիսի 27-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-2 պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 30 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, իսկ թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/4Շ-2 պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը հաշվարկվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը և սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը.

4) «Ռ.Ղազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/24Շ-4 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված՝ 10 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները:

5. Անփոփոխ թողնել սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուների հետ 2022 թվականի կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները՝ դրանք կիրառելով նաև սույն որոշման հիմքով 2023 թվականի կնքվելիք համաձայնագրերի հաստատման համար՝ անհրաժեշտության դեպքում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված կապալառուների կողմից 2022 թվականին կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում ներկայացված ապահովումների գործողության ժամկետների երկարաձգումը։

6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուների կողմից սույն որոշման հիմքով 2023 թվականի համաձայնագրերը կնքելուց հրաժարվելու դեպքում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները չեն վերադարձվի վերջիններիս:

7. Սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1962-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: