ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» նոյեմբեր 2023 թ. |
N 5282-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 770-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 22-ի «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2008 թվականի օգոստոսի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001228 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային (ֆիզիոթերապևտիկ), 2010 թվականի ապրիլի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001423 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային (ներզատաբանական, կոսմետոլոգիական), 2017 թվականի ապրիլի 4-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002256 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային (ուռուցքաբանական, ընտանեկան ստոմատոլոգիական և ռենտգենաբանական) տեսակների մասով կասեցնելու մասին» թիվ 770-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները
1) վերնագրից հանել «2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001423 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ, ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ),» ԲԱՌԵՐԸ,
2) 1-ին կետից հանել «2010 թվականի ապրիլի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001423 լիցենզիայի գործողությունը արտահիվանդանոցային (ներզատաբանական, կոսմետոլոգիական),» բառերը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ա. Ավանեսյան |