ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 սեպտեմբերի 2018 թվականի |
N 74 |
քաղ. Մոսկվա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 046/2018)։
2. Սահմանել, որ «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ ՏԿ 046/2018)
I. Կիրառման ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող և շրջանառության մեջ գտնվող՝ մայրուղային գազատարներով տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստված բնական այրվող գազի, օգտագործման համար նախապատրաստված՝ արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազի, սեղմված բնական այրվող գազի և հեղուկացված բնական այրվող գազի վրա (այսուհետ՝ արտադրանք):
2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում պետական պաշտպանական պատվերով մատակարարվող և պետական նյութական պահուստի պահպանվածությունն ապահովող կազմակերպություններում պահման մեջ գտնվող արտադրանքի վրա, ինչպես նաև Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանվող արտադրանքի վրա:
3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են արտադրանքի նկատմամբ պահանջներ՝ մարդու կյանքը և առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների և բույսերի կյանքն ու (կամ) առողջությունը պաշտպանելու, սպառողներին (օգտագործողներին) մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու, ինչպես նաև էներգետիկ արդյունավետությունը և ռեսուրսախնայողությունն ապահովելու նպատակներով։
II. Հիմնական հասկացությունները
4. Սույն տեխնիկական կանոնակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
արտադրանքը շրջանառության մեջ դնելը՝ արտադրանքի մատակարարումը կամ ներմուծումը (այդ թվում՝ մատակարարումը գազի պահեստարաններից)՝ Միության մաքսային տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմունքով այն տարածելու նպատակով.
բնական այրվող գազ (ԲԱԳ)՝ գազանման խառնուրդ, որն արդյունահանվել է ածխաջրածնային հումքի բոլոր տեսակի հանքավայրերից (հանքակուտակներից), առավելապես բաղկացած է մեթանից ու պարունակում է ավելի ծանր ածխաջրածիններ, ազոտ, ածխածնի երկօքսիդ, ջրային գոլորշիներ, ծծումբ պարունակող միացություններ, իներտ գազեր, ինչպես նաև այլ բաղադրիչների հետքային քանակություններ.
սեղմված բնական այրվող գազ՝ բնական այրվող գազ, որը ենթարկվել է հատուկ մշակման՝ որպես վառելիք օգտագործվելու համար, այդ թվում՝ ներքին այրման շարժիչների համար.
տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստված բնական այրվող գազ՝ բնական այրվող գազ, որը ենթարկվել է տեխնոլոգիական գործողությունների՝ մայրուղային գազատարներով դրա անվտանգ փոխադրումն ապահովելու համար.
արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազ՝ բնական այրվող գազ, որը մշակվել է՝ որպես հումք և (կամ) արդյունաբերական ու կոմունալ-կենցաղային նշանակության վառելիք օգտագործվելու համար.
հեղուկացված բնական այրվող գազ (ՀԲԳ)՝ որպես վառելիք օգտագործվող՝ բնական այրվող գազ, որը հատուկ մշակումից հետո բերվել է հեղուկ վիճակի սառեցման միջոցով՝ պահման և (կամ) տրանսպորտային փոխադրման նպատակով:
արտադրող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա արտադրող, որն իր անունից իրականացնում է արտադրանքի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.
արտադրանքի շրջանառությունը շուկայում՝ արտադրողից սպառողին արտադրանքի տեղաշարժի փուլերը, որոնց ենթարկվում է արտադրանքը շրջանառության մեջ դնելուց սկսած.
խմբաքանակ՝ մեկ նպատակային նշանակության և մակնիշի (առկայության դեպքում) արտադրանքի քանակություն, որն ուղեկցվում է արտադրանքի որակի մեկ անձնագրով.
արտադրանքի որակի անձնագիր՝ փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ այն կազմակերպության մասին, որն այն ձևակերպել է և իրականացնում է արտադրանքի արտադրությունը կամ տրանսպորտային փոխադրում, կամ պահպանումը կամ վաճառքը և լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացված՝ արտադրանքի որակի ցուցանիշների փաստացի արժեքներ.
սպառող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը մտադրություն ունի ձեռք բերելու կամ ձեռք է բերում արտադրանքը բացառապես սեփական կարիքների համար.
վաճառող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը Միության անդամ պետության ռեզիդենտ է, իրականացնում է արտադրանքի իրացումը սպառողին և պատասխանատու է Միության շուկա՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքը շուկայահանելու համար.
արտադրողի կողմից լիազորված անձ՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որն արտադրողի հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և արտադրանքը շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև պատասխանատվություն է կրում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար։
III. Միության շուկայում արտադրանքի շրջանառության կանոնները
5. Արտադրանքը շրջանառության մեջ է դրվում սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Միության այնպիսի այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, պայմանով, որ այն անցել է համապատասխանության գնահատում՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնի, ինչպես նաև Միության այնպիսի այլ տեխնիկական կանոնակարգերի, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
6. Սպառողի պահանջով արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ վաճառողը պարտավոր է ներկայացնել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր (սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրի և արտադրանքի որակի անձնագրի պատճենները):
7. Չի թույլատրվում շրջանառության մեջ դնել Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չմակնշված արտադրանքը։
IV. Արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջները
8. Տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստված՝ բնական այրվող գազը պետք է համապատասխանի 1-ին հավելվածով սահմանված պահանջներին:
9. Արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազը պետք է համապատասխանի 2-րդ հավելվածով սահմանված պահանջներին:
10. Սեղմված բնական այրվող գազը պետք է համապատասխանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջներին:
11. Հեղուկացված բնական այրվող գազը պետք է համապատասխանի 4-րդ հավելվածով սահմանված պահանջներին:
12. Շրջանառության մեջ բաց թողնվող և (կամ) շրջանառության մեջ գտնվող արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի արտադրանքի որակի անձնագրով, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝
ա) արտադրանքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում) և պայմանական նշագիրը (առկայության դեպքում).
բ) այն կազմակերպության անվանումը, որը ձևակերպել է անձնագիրը և իրականացնում է արտադրանքի արտադրությունը, կամ տրանսպորտային փոխադրումը, կամ պահպանումը, կամ վաճառքը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն)՝ իրավաբանական անձի համար կամ ազգանունը, անունը և հայրանունը ( առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
գ) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում) (դրվում է անձնագրում).
դ) արտադրողի կողմից լիազորված անձի անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
ե) այն փաստաթղթի նշագիրն ու անվանումը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
զ) փորձարկումների նորմատիվ արժեքները և փաստացի արդյունքները, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.
է) խմբաքանակի համարը (առկայության դեպքում), մատակարարման ժամանակահատվածը (ամսաթիվը).
ը) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը (դրվում է անձնագրում).
թ) անձնագրի համարը և տրման ամսաթիվը.
ժ) անձնագիրը ձևակերպած անձի ստորագրությունը և ստորագրության վերծանումը:
13. Շրջանառության մեջ դրվող արտադրանքի խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում տվյալ խմբաքանակը կգտնվի շրջանառության մեջ։
V. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովումը
14. Արտադրանքի անվտանգությունն ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանմամբ:
15. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) մեթոդները, որոնք անհրաժեշտ են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացնելու համար, սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոնները:
VI. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատումը
16. Արտադրանքը շրջանառության մեջ դնելուց առաջ իրականացվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում՝ համապատասխանությունը հավաստելու (համապատասխանությունը հայտարարագրելու) ձևով: Համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի կողմից: Հայտատու կարող է լինել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածքում գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որը հանդես է գալիս որպես արտադրող կամ վաճառող կամ արտադրողի կողմից լիազորված անձ։
17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ համապատասխանության գնահատման տիպային ընթացակարգերով՝
ա) տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստված բնական այրվող գազի համար՝ 1 հ կամ Зհ կամ 6հ ընթացակարգով.
բ) սերիական թողարկման արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազի և սեղմված բնական այրվող գազի համար՝ 1 հ կամ Зհ կամ 6հ ընթացակարգով.
գ) խմբաքանակներով թողարկվող կամ ներմուծվող՝ արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազի և սեղմված բնական այրվող գազի համար՝ 4հ ընթացակարգով.
դ) հեղուկացված բնական այրվող գազի համար՝ Зհ կամ 6հ ընթացակարգով:
18. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստում անցկացնելիս հայտատուն համապատասխանության հայտարարագիրը գրանցելու համար կազմում է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է.
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված՝ միասնական ձևով ձևակերպված՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը.
բ) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փորձարկումների արձանագրությունները.
գ) որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճենը (6հ ընթացակարգով հայտարարագրելու դեպքում).
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկություններ.
ե) արտադրանքի խմբաքանակի մատակարարման պայմանագիրը (4հ ընթացակարգով հայտարարագրելու դեպքում):
19. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով:
Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է՝
1հ և Зհ ընթացակարգերով հայտարարագրելու դեպքում՝ 3 տարուց ոչ ավելի.
4հ ընթացակարգով հայտարարագրելու դեպքում՝ հաշվի առնելով արտադրանքի պահման ժամկետը, սակայն 3 տարուց ոչ ավելի.
6հ ընթացակարգով հայտարարագրելու դեպքում`5 տարուց ոչ ավելի:
20. Սույն բաժնի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փաթեթը պետք է պահվի՝
արտադրողի կամ արտադրողի կողմից լիազորված անձի մոտ՝ համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտի օրվանից հետո առնվազն 10 տարվա ընթացքում.
վաճառողի մոտ՝ արտադրանքն իրացնելու օրվանից հետո առնվազն 10 տարվա ընթացքում.
փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացվի անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին՝ նրանց պահանջով։
21. Շրջանառության մեջ գտնվող արտադրանքը ենթակա է փորձարկումների:
22. Շրջանառության մեջ գտնվող արտադրանքի փորձարկումները կատարվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասով և իրականացվում են վաճառողի կողմից:
23. Փորձարկումների կատարման կարգը ներառում է՝
ա) արտադրանքի նմուշներ (փորձանմուշներ) վերցնելը.
բ) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) փորձարկումներ կատարելը վաճառողի սեփական փորձարկման լաբորատորիայում կամ Միության՝ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում).
գ) արտադրանքի որակի անձնագրում փորձարկումների արդյունքները և եզրակացությունն այն մասին, որ արտադրանքը շարունակում է համապատասխանել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, նշելը։
VII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը
24. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնի համաձայն համապատասխանության հավաստման ընթացակարգերն անցած արտադրանքը պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։
25. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է հայտատուի կողմից նախքան արտադրանքը շրջանառության մեջ դնելը։
26. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի գրաֆիկական պատկերը զետեղվում է ուղեկցող փաստաթղթերի վրա (արտադրանքի որակի անձնագրում):
VIII. Երաշխիքային վերապահում
27. Անդամ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ սահմանափակելու կամ արգելելու համար:
Անդամ պետության լիազորված մարմինը, որը որոշում է ընդունել արտադրանքի բացթողումը շրջանառության մեջ սահմանափակելու կամ արգելելու մասին, պարտավոր է 1 ամսից ոչ ուշ տեղեկացնել մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին ընդունած որոշման մասին՝ այդ միջոցները ձեռնարկելու անհրաժեշտության հիմնավորմամբ:
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
մայրուղային գազատարներով տրանսպորտային փոխադրման համար նախապատրաստված բնական այրվող գազին ներկայացվող
|
Համարը՝ ը/կ |
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
Նորմը | |
|
նվազագույն |
առավելագույն | |||
|
1 |
Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը) |
% |
չեն նորմավորվում, որոշումը պարտադիր է | |
|
2 |
Թթվածնի մոլային բաժինը |
% |
- |
0.020 |
|
3 |
Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը |
% |
- |
2.5 |
|
4 |
Ծծմբաջրածնի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.007 |
|
5 |
Մերկապտանային ծծմբի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.016 |
|
6 |
Ընդհանուր ծծմբի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.030 |
|
7 |
Այրման ամենացածր ծավալային ջերմությունը |
ՄՋ/մ3 |
31.80 (7600) |
- |
|
8 |
Խտությունը |
կգ/մ3 |
չեն նորմավորվում, որոշումը պարտադիր է | |
|
9 |
Ցողի կետի ջերմաստիճանը՝ ըստ ջրի,
չափավոր կլիմայի համար՝
ձմեռային ժամանակաշրջան ամառային ժամանակաշրջան
սառը կլիմայի համար՝
ձմեռային ժամանակաշրջան ամառային ժամանակաշրջան |
°С |
- |
-10.0 (-5.0) -10.0 (-3.0) -20.0 -14.0 (-10.0) |
|
10 |
Ցողի կետի ջերմաստիճանը՝ ըստ ածխաջրածինների, չափավոր կլիմայի համար՝ ձմեռային ժամանակաշրջան ամառային ժամանակաշրջան սառը կլիմայի համար՝ ձմեռային ժամանակաշրջան ամառային ժամանակաշրջան |
°С |
- |
-2.0 (0.0) -2.0 (0.0) -10.0 -5.0 |
|
11 |
Մեխանիկական խառնուկների զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.001 |
|
Ծանոթագրություններ. |
1. Ամառային ժամանակաշրջան՝ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Ձմեռային ժամանակաշրջան՝ հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը: Ժամանակաշրջանները կարող են ճշգրտվել՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև համաձայնեցմամբ: 2. 4-8-րդ և 11-րդ ցուցանիշների նորմերը սահմանված են 101.325 կՊա ստանդարտ ճնշման և 20.0 °С ստանդարտ ջերմաստիճանի պայմաններում: Այրման ծավալային ջերմությունը հաշվարկելիս այրման ստանդարտ ջերմաստիճանը կազմում է 25 °С: 3. 7-րդ ցուցանիշը հաշվարկելիս ընդունվում է 4.1868 Ջ-ին հավասար 1 կալորիան: 4. 9-րդ ցուցանիշի նորմերը սահմանված են 3.92 ՄՊա բացարձակ ճնշման պայմաններում: 5. 10-րդ ցուցանիշի նորմերը սահմանված են 2.5 մինչև 7.5 ՄՊա բացարձակ ճնշման պայմաններում, 7.5 ՄՊա-ից ավել առավելագույն աշխատանքային ճնշմամբ գազատրանսպորտային համակարգերի համար՝ նմուշառման կետում ճնշման պայմաններում: 6. 9-րդ և 10-րդ ցուցանիշների համար փակագծերում բերված նորմերը կիրառվում են մատակարարող և ընդունող կողմերի միջև համաձայնեցմամբ՝ այն հանքավայրերի և ստորգետնյա պահեստարանների համար, որոնք գործողության մեջ են դրվել մինչև 2000 թվականը (Ղազախստանի Հանրապետությունում՝ մինչև 2005 թվականը) ներառյալ: 7. Բնական այրվող գազի համար, որում С5+ ածխաջրածինների պարունակությունը չի գերազանցում 1.0 գ/մ3, 10-րդ ցուցանիշը թույլատրվում է չնորմավորել: С5+ գ/մ3 ածխաջրածինների զանգվածային կոնցենտրացիան հաշվարկվում է բաղադրիչների կազմի հիման վրա՝ հետևյալ բանաձևով՝
որտեղ՝ X∑ C5-ը հետազոտվող գազի պենտանների գումարի մոլային բաժինն է, %. X∑ C6 -ը հետազոտվող գազի հեքսանների գումարի մոլային բաժինն է, %. X∑ C7 -ը հետազոտվող գազի հեպտանների գումարի մոլային բաժինն է, %. X∑ CB -ը հետազոտվող գազի օկտանների գումարի մոլային բաժինն է, %: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազին ներկայացվող
|
Համարը՝ ը/կ |
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
Նորմը | |
|
նվազագույն |
առավելագույն | |||
|
1 |
Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը) |
% |
չեն նորմավորվում, որոշումը պարտադիր է | |
|
2 |
Թթվածնի մոլային բաժինը |
% |
- |
0.050 |
|
3 |
Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը |
% |
- |
2.5 |
|
4 |
Ծծմբաջրածնի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.020 |
|
5 |
Մերկապտանային ծծմբի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.036 |
|
6 |
Այրման ամենացածր ծավալային ջերմությունը |
ՄՋ/մ3 |
31.80 |
- |
|
7 |
Վոբբեի ամենաբարձր թիվը |
ՄՋ/մ3 |
41.20 |
54.50 |
|
8 |
Վոբբեի թվի շեղումը անվանական արժեքից |
% |
- |
±5 |
|
9 |
Խտությունը |
կգ/մ3 |
չեն նորմավորվում, որոշումը պարտադիր է | |
|
10 |
Ցողի կետի ջերմաստիճանն ըստ ջրի |
°С |
- |
Գազի ջերմաստիճանը |
|
11 |
Ցողի կետի ջերմաստիճանն ըստ ածխաջրածինների |
°С |
- |
Գազի ջերմաստիճանը |
|
12 |
Մեխանիկական խառնուկների զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.001 |
|
13 |
Հոտի ինտենսիվությունը |
բալ |
3 |
- |
|
Ծանոթագրություններ. |
1. 4-7-րդ, 9-րդ և 12-րդ ցուցանիշների նորմերը սահմանված են 101.325 կՊա ստանդարտ ճնշման և 20.0 °С ստանդարտ ջերմաստիճանի պայմաններում: Այրման ծավալային ջերմությունը հաշվարկելիս այրման ստանդարտ ջերմաստիճանը կազմում է 25 °С: 2. 6-րդ և 7-րդ ցուցանիշները հաշվարկելիս ընդունվում է 4.1868 Ջ-ին հավասար 1 կալորիան: 3. 6-8-րդ ցուցանիշները տարածվում են միայն ԲԱԳ-ի վրա, որն օգտագործվում է որպես վառելիք: 4. Վոբբեի թվի անվանական արժեքը սահմանվում է 7-րդ ցուցանիշի նորմի սահմաններում՝ առանձին գազաբաշխման համակարգերի համար՝ սպառողի հետ համաձայնեցմամբ: 5. 10-րդ և 11-րդ ցուցանիշների նորմերը սահմանված են նմուշառման կետում ճնշման պայմաններում: 6. ԲԱԳ-ի համար, որում С 5+բարձր. ածխաջրածինների պարունակությունը չի գերազանցում 1.0 գ/մ3, 11-րդ ցուցանիշը թույլատրվում է չնորմավորել: С5+ գ/մ3 ածխաջրածինների զանգվածային կոնցենտրացիան հաշվարկվում է բաղադրիչների կազմի հիման վրա՝ հետևյալ բանաձևով՝
որտեղ՝ X∑ C5-ը հետազոտվող գազի պենտանների գումարի մոլային բաժինն է, %. X∑ C6-ը հետազոտվող գազի հեքսանների գումարի մոլային բաժինն է, %. X∑ C7-ը հետազոտվող գազի հեպտանների գումարի մոլային բաժինն է, %. X∑ CB-ը հետազոտվող գազի օկտանների գումարի մոլային բաժինն է, %: 7. 13-րդ ցուցանիշի նորմը սահմանված է այն գազաօդային խառնուրդի համար, որում ծավալային բաժինը հավասար է 1 %-ի: 8. 13-րդ ցուցանիշը տարածվում է միայն կոմունալ-կենցաղային նշանակության ԲԱԳ-ի վրա: 9. Արդյունաբերական նշանակության բնական այրվող գազի համար 13-րդ ցուցանիշի նորմը սահմանվում է սպառողի հետ համաձայնեցմամբ: 10. Սպառողի հետ համաձայնեցմամբ և 10-րդ ցուցանիշի նորմավորվող արժեքի պարտադիր ապահովման պայմանով թույլատրվում է մինչև 4 % թթվածնի երկօքսիդի մոլային բաժնով բնական այրվող գազի մատուցումը բացառապես դեպի տվյալ սպառողը տանող գազատարներով: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
սեղմված բնական այրվող գազին ներկայացվող
|
Համարը՝ ը/կ |
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
Նորմը | |
|
նվազագույն |
առավելագույն | |||
|
1 |
Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը) |
% |
չեն նորմավորվում, որոշումը պարտադիր է | |
|
2 |
Այրման ծավալային ամենացածր ջերմությունը |
ՄՋ/մ3 |
31.80 |
- |
|
3 |
Հարաբերական խտությունն օդի նկատմամբ |
- |
0.55 |
0.70 |
|
4 |
Մեթանի հաշվարկային թիվը |
- |
70 |
- |
|
5 |
Ծծմբաջրածնի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.02 |
|
6 |
Մերկապտանային ծծմբի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.036 |
|
7 |
Չայրվող բաղադրիչների մոլային (գումարային) բաժինը |
% |
- |
7.0 |
|
8 |
Թթվածնի մոլային բաժինը |
% |
- |
1.0 |
|
9 |
Ջրի գոլորշիների զանվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.009 |
|
10 |
Մեխանիկական խառնուկների զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.001 |
|
Ծանոթագրություններ. |
1. 2-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ և 10-րդ ցուցանիշների արժեքները սահմանված են 101.325 կՊա ստանդարտ ճնշման և 20.0 °С ստանդարտ ջերմաստիճանի պայմաններում: Այրման ծավալային ջերմությունը հաշվարկելիս այրման ստանդարտ ջերմաստիճանը կազմում է 25.0 °С: 2. Բալոն լցավորվող ԲԱԳ-ի ջերմաստիճանը կարող է գերազանցել շրջակա օդի ջերմաստիճանը առավելագույնը 15.0 °С-ով, սակայն չպետք է լինի 60.0 °С-ից բարձր: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
հեղուկացված բնական այրվող գազին ներկայացվող
|
Համարը՝ ը/կ |
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
Նորմը | |||||
|
ՀԲԳ՝ ավիացիոն գազատուրբինային շարժիչների համար (Ա մակնիշ) |
ՀԲԳ՝ ներքին այրման ավտոմոբիլային շարժիչների համար (Բ մակնիշ) |
ՀԲԳ՝ էներգետիկ կայանքների համար (Գ մակնիշ) | ||||||
|
նվազ. |
առավ. |
նվազ. |
առավ. |
նվազ. |
առավ. | |||
|
1 |
Բաղադրիչների մոլային բաժինը (բաղադրիչների կազմը) |
% |
չեն նորմավորվում, որոշումը պարտադիր է | |||||
|
2 |
Մեթանի մոլային բաժինը |
% |
99.0 |
- |
80.0 |
- |
75.0 |
- |
|
3 |
Վոբբեի ամենաբարձր թիվը |
ՄՋ/մ3 |
47.2 |
49.2 |
- |
41.2 |
54.5 | |
|
4 |
Այրման ամենացածր ծավալային ջերմությունը |
ՄՋ/մ3 |
- |
31.8 |
36.8 |
31.8 |
- | |
|
5 |
Ազոտի մոլային բաժինը |
% |
- |
- |
5.0 |
- |
5.0 | |
|
6 |
Ածխածնի երկօքսիդի մոլային բաժինը |
% |
- |
0.005 |
- |
0.015 |
- |
0.030 |
|
7 |
Թթվածնի մոլային բաժինը |
% |
- |
0.020 |
- |
0.020 |
- |
0.020 |
|
8 |
Ծծմբաջրածնի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.020 |
- |
0.020 |
- |
0.020 |
|
9 |
Մերկապտանային ծծմբի զանգվածային կոնցենտրացիան |
գ/մ3 |
- |
0.036 |
- |
0.036 |
- |
0.036 |
|
10 |
Մեթանի հաշվարկային թիվը |
- |
- |
70 |
- |
- |
||
|
Ծանոթագրություն. |
3-րդ, 4-րդ, 8-րդ և 9-րդ ցուցանիշների նորմերը սահմանված են 101.325 կՊա ստանդարտ ճնշման և 20.0 °С ստանդարտ ջերմաստիճանի պայմաններում: Այրման ծավալային ջերմությունը հաշվարկելիս այրման ստանդարտ ջերմաստիճանը կազմում է 25.0 °С: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: