Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.02.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

22 փետրվարի 2019 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) առաջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1605 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

1901 90 910 0-ից

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ կաթնային ճարպ չպարունակող կամ 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից*

 

1901 90 990 0-ից

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք 1,5% զանգվածային բաժին կամ դրանից ավելի կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված*

 

 

գ) «2106-ից» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

2106 90 920 0-ից

Պատրաստի սննդամթերք՝ բուսական ճարպերի կամ յուղերի պարունակությամբ, 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային յուղի պարունակությամբ*

 

2106 90 980 4-ից

Սննդի մեջ օգտագործման համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից, 15% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ*

 

2106 90 980 5

Պանրի ֆոնդյու*

 

2106 90 980 9-ից

Պատրաստի սննդամթերք՝ կաթի բաղադրամասերի պարունակությամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված*

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան