Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

             

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԾՈՎԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՏԵՂԱԴՐԻՉ ՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ և 282-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով՝

«38. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8905 90 100 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ գազատարների ծովային տեղամասերի շինարարության ժամանակ օգտագործելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ծովային խողովակատեղադրիչ նավեր՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Այդպիսի ծովային խողովակատեղադրիչ նավերի համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի՝ նավերը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով՝

    

«15.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8905 90 100 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ գազատարների ծովային տեղամասերի շինարարության ժամանակ օգտագործելու համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող ծովային խողովակատեղադրիչ նավեր, որոնց համար տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում

5 (հինգ) տարի»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

           

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

      

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: