Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.01.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

29 հունվարի 2021 թվականի

թիվ 2

քաղ. Նուր-Սուլթան

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

               

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում` «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝

«12. Օտարերկրյա անձանց սեփականության ներքո գտնվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով վարձակալված և երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելիս օգտագործվող ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8904 00 100 0 և 8906 90 100 0 ծածկագրեր)՝ դրանք 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով։

Նշված ծովային նավերի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 1 տարի՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան