Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 137-Ա

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,475,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ` 05501766) հետ 2022 թվականի հունվարի 31-ին կնքված երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

01.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 137-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

4,475,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի մարտի 7-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 4,475,000 դրամ արժողությամբ

2022 թվականի մարտի 7-ից մինչև 2022 թվականի Ապրիլի 1-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (ճոճանակ, պտույտ, շղթաներով ճոճանակ, վիգվամ, փոքր տարզան, կրկնակի Աստրա, ցանցաճոճ, պլաստիկ ավազահարթակ, զուգափայտ,

բասկետբոլի վահանակ, զրուցարան, նստարան, աղբաման) և տեղադրում, գինը` 4,475,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

01.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ