Գլխավոր տեղեկություն
Համար
N 155-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 155-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-376-Ն և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-377-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 155-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ«

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Ֆինանսական ապահովման աղբյուրը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2022 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ ոստիկանություն

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 7.1-ին մաս

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2022 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 5-րդ հոդված, «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 4-րդ հոդված

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2022 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ոստիկանություն

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ