Գլխավոր տեղեկություն
Համար
N 664-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 664-Ա

 

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 7-ի N 1058-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները, ինչպես նաև 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով՝

1. Հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության՝

1) միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ծախսերի ֆինանսական գնահատականը՝ համաձայն N 3 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

       

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 664-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Նախաբան

Մեր երկրի մասնակցության հայեցակարգը կառուցվել է «Էթնոթեք» գաղափարի շուրջ։ Անվանումը կլինի «Դուբայ 2020 Հայաստան, Էթնոթեք», իսկ կարգախոսը՝ «Նորարար մտքեր»:

Անվանումն արդեն հուշում է, որ այսպիսով աշխարհին ենք ներկայանում մեր էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։

Հայեցակարգը հիմնված է այն համընդհանուր բաղադրիչների վրա, որոնց վրա են կառուցվում յուրաքանչյուր ազգի դեմքն ու ինքնատիպությունը՝ պատմություն, լեզու, կրոն, մշակույթ, գիտություն, կրթություն, սփյուռք։

Միավորելով դրանք 4 խմբում՝ նույն տրամաբանությամբ կահավորվելու և զոնավորվելու է նաև բուն տաղավարը։ Այսպիսով, այցելուներն անցնելու են հետևյալ 4 հատվածներով և համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած տաղավարում կառուցվածքային, մեխանիկական, թվային ու ինտերակտիվ էլեմենտների միջոցով ծանոթանալու հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագման համաշխարհային նշանակություն ունեցող գործիչներին ու երևույթներին։ Հիմնական շեշտը դրվում է գիտական մտքի, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալի վրա:

Հայոց պատմությունն ու մշակույթը լի են ծածկագրերով, հետևաբար, մենք հրավիրում ենք ճանապարհորդելու Հայաստանի շուրջ ժամանակի մեքենայով, ինչպես նաև ազգի ձևավորման ծածկագրերով։ Չէ՞ որ բարձր տեխնոլոգիաների դարում անհնար է գոյատևել առանց կոդերի։

 

Մասնակցության կարևորությունը և ծրագրի նպատակը

 

Նմանատիպ միջոցառումները կազմակերպվում են հինգ-տաս տարին մեկ անգամ և ունեն կարևոր նշանակություն միջազգային ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից։ Այս տիպի միջոցառումներին մասնակցությունը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու երկիրը համաշխարհային հանրությանը։

Հայաստանը մասնակցել է նախորդ նմանատիպ միջոցառումներին։ Հայաստանի մասնակցությունը «Դուբայ 2020» ցուցահանդեսին կարևորվում է համաշխարհային հանրությանն ի ցույց դնելու առկա հնարավորությունները, ներդրումային ներուժը ու գրավչությունը, դրանով իսկ նպաստելու Հայաստանի էլ ավելի ճանաչելիության բարձրացմանը։

Դուբայ 2020-ը բացառիկ հնարավորություն է հանդես գալու նույն հարթակում աշխարհի 192 պետությունների հետ, ստեղծելու նոր բիզնես կապեր, մշակութային, տնտեսական զարգացման հեռանկարներ, տեխնոլոգիական առաջադեմ հանրության հետ շփման ու համագործակցության նպաստավոր առիթ։

Իսկ սույն ծրագրի նպատակն է նախանշել այն միջոցառումների և գործողությունների համակարգը, որը կապահովի Հայաստանի պատշաճ մասնակցությունը միջոցառմանը։

 

Լոգոտիպի փիլիսոփայությունը

 

Հայաստանը տարվա մեծագույն բիզնես-մշակութային իրադարձությանը ներկայանում է «Էթնոթեք» կոնցեպտով, որի հիմնական գաղափարը երկրի տեխնոլոգիական ապագայի կառուցումն է՝ անցյալի լավագույն ավանդույթների վրա հիմնվելով։ Համաձայն հայեցակարգի՝ ստեղծվելու են նաև համապատասխան լոգոտիպ և ֆիրմային ոճի ուղեցույց։

«Դուբայ 2020 Էքսպոյի» մեր տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ՝ որպես ինֆորմացիայի հասանելիության ամենաարագ միջոց։ Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույների ներառմամբ։ Այստեղ գորգանախշը խորհրդանշում է անցյալն ու ավանդականը, իսկ պիքսելը, որպես ցանկացած թվային պատկերի հիմնական միավոր, արտացոլում է երկրի տեխնոլոգիական զարգացման տեսլականը։

 

Ցուցահանդեսի տաղավարի նկարագրությունը

 

Տաղավարի ընդհանուր մակերեսը 213 քառ. մ է։ Վերջինս բաղկացած կլինի երկու հարկից։ Առաջինում տեղակայված կլինեն ցուցահանդեսը և ինտերակտիվ սրահը, իսկ երկրորդ հարկում՝ 90 քառ. մ տարածքով հանդիպումների սրահը։

Ցուցահանդեսային տաղավարը բաժանվելու է չորս հիմնական հատվածի։

 

Առաջին հատված-Պատմություն, մշակույթ

 

Այս հատվածում ներկայացվելու են հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և գիտությունը, որոնք միավորվում են նորագույն տեխնոլոգիաների հետ։ Այստեղ դեկորացիայի և տեսանյութերի միջոցով փոխանցվում է Հայաստանը ներկայացնող պատմական ու մշակութային ինֆորմացիա, որը ներառում է տարբեր ժամանակաշրջանների ունիկալ ձեռքբերումները, որոնք հայտնի և ճանաչելի են դարձնում Հայաստանն իբրև երկիր և հային՝ որպես ազգ:

 

Երկրորդ հատված-Մտավոր ներուժ

 

Այս հատվածում կներկայացվեն հայկական գենի, հայկական մտքի ու մտածողության դրսևորումները, եզակի երևույթներ ու հայտնագործություններ, գիտական մտքի պոտենցիալ ու համամարդկային նշանակության ձեռքբերումներ։ Սկսած հնագույն ծածկագրերից՝ Արևախաչից, ու գաղտնագրերով հայոց այբուբենի ստեղծումից մինչև մարդկության կյանքը փոխած ինդուստրիալ հայտնագործություններ՝ գունավոր հեռուստատեսություն, ջրի ծորակ, մեքենայի ավտոմատ փոխանցումատուփ, դոլարի գույն, մեկանգամյա օգտագործման խմելու ձողիկ, պաղպաղակի վաֆլե բաժակ, վարսահարդարիչ, բետոնախառնիչ, շնչառական ինգալյատոր, զինվորական թթվածնային դիմակ, ՄՌՏ սարք, և այս շարքը դեռ երկար կարող է շարունակվել։

 

Երրորդ հատված-Կրթություն

 

Հայերի համար իրենց երեխաներն աշխարհի կենտրոնն են։ Հետևաբար, առաջնահերթ ներդրումները պիտի արվեն հենց երեխաների զարգացման մեջ, քանի որ ապագան նրանց ձեռքում է։ Այս հատվածում ներկայացվելու են գիտության ձեռքբերումները՝

ԹՈՒՄՈ կենտրոնը, ՔՈԱՖ-ը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Արմաթ լաբորատորիաները, Պիքսարթը՝ որպես վերն ասվածի ապացույց։

 

Չորրորդ հատված-Տուրիզմ և հյուրընկալություն

 

Այս հատվածում կներկայացվեն Հայաստանի արևային օրերի քանակի, ջրային ռեսուրսների առատության, եղանակային 4 դրսևորումների առկայության և հանգստի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև հայկական հողի վրա աճեցված պտուղներն ու ազգային խոհանոցի առանձնահատկությունները։

Տաղավարը հագեցած է լինելու նաև պիքսելային պատով, ձգվող բաններներով, մեծ և փոքր էկրաններով ու կենաց ծառով։

Կենաց ծառը տաղավարում և, առհասարակ, մեր մասնակցության փիլիսոփայության մեջ անկյունաքարային նշանակություն ունի Կենաց ծառի առկայությունը։ Այս գաղափարի մեջ ներդրվել են կենսափորձային իմաստությունները և բնության օրինաչափությունների պատկերացումները։

Սա հայկական ինքնության ալեգորիկ տեղայնացումն է ամբողջ աշխարհին հայտնի մշակութաբանական խորհրդանիշ հանդիսացող կենաց ծառի սիմվոլիզմով։ Այն ընդգրկում է մեր ծագումը՝ խոր արմատներից մինչև հեռուն հասնող տերևները։ Հայ ազգի կյանքի խորհրդանիշ-վկան է ու շարժիչ ուժը։

Ճյուղերից մեկը համապատասխան լուսային լուծմամբ ներկայացվելու է իբրև չորացած, ինչը խորհրդանշում է մեր պատմության ողբերգական ամենացավոտ էջը՝ Հայոց ցեղասպանությունը։

Կենտրոնում տեխնոլոգիական լուծմամբ վառվելու է հավերժության հայկական ամենահին նշանը՝ արևախաչը:

Համապատասխան առիթների համար տաղավարի վերջնամասում նախատեսված է դեգուստացիոն հատված, որտեղ հրամցվելու է հայկական ազգային ուտեստներով հյուրասիրություն փոքր չափաբաժինների ձևաչափով (fingerfood):

 

Երկրորդ հարկ

 

Տաղավարի երկրորդ հարկում նախատեսված են հանդիպումներ, գործնական շփումներ, B2B ձևաչափով բանակցություններ, Հայաստանի՝ արդեն վերբալ ներկայացում ազդեցիկ մարդկանց, պոտենցիալ գործընկերների ու ներդրողների։

 

Տեսահոլովակների պատրաստումը

 

Պատշաճ ներկայացման համար կարևոր նշանակություն ունի նաև համապատասխան տեսահոլովակների պատրաստումը, որոնք կօգտագործվեն ինչպես ցուցահանդեսի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

 

Նախատեսվում է հետևյալ հոլովակների պատրաստում՝

 

1. Բիզնես համագործակցության տեսահոլովակը

Հոլովակի նպատակն է պոտենցիալ հովանավորին ներկայացնել Դուբայում կազմակերպվող համաշխարհային ցուցահանդեսը, ընդգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը և շահագրգռել մասնակցել ցուցահանդեսին՝ այդպիսով նաև ձեռք բերելով ֆինանսական ներդրումներ:

Հոլովակը նախատեսված է B2B հանդիպումներին և ցուցահանդեսի կազմակերպման էտապում շնորհանդեսների շրջանակներում ցուցադրման համար՝

 հոլովակի ֆորմատը՝ ինֆոգրաֆիկ,

● հոլովակի լեզուն ՝ հայերեն,

● տևողությունը՝ 00:04:34:

 

2. Լոգոտիպի փիլիսոփայության մասին բացատրական տեսահոլովակը

Հայաստանի ներկայացման և ընդհանուր կոնցեպցիայի կարևորագույն հիմնաքարի՝ լոգոտիպի, բացատրական հոլովակն է: Նախատեսված է որպես գովազդ Հայաստանում և Էմիրություններում ցուցադրման համար՝

● հոլովակի ֆորմատը՝ 3D անիմացիա,

● լեզուն՝ հայերեն/ անգլերեն,

● տևողությունը՝ 00:00:57:

 

3․«Էթնոթեք» տաղավարի բացատրական, վիզուալ լուծումների մասին տեսահոլովակը

Տաղավարի վիզուալ ներկայացում՝ «Էթնոթեք» տաղավարի բացատրական, վիզուալ լուծումների մասին տեսահոլովակի պատրաստում կազմկոմիտեի հետ քննարկման և ցենզուրայի հաստատման համար: Հոլովակը պատմում է ցուցահանդեսի ընդհանուր կոնցեպտի և փիլիսոփայության մասին, տաղավարի տեխնիկական հագեցվածության և զոնավորման մասին, յուրաքանչյուր մասի մանրամասն նկարագրմամբ՝ միաժամանակ ցուցադրելով դեկորատիվ և վիզուալ լուծումները, նախատեսվող ինստալյացիաները՝

● հոլովակի տեսակը՝ անիմացիա, նախապես տրամադրված ինտերիեր դիզայնի և դեկորացիաների հիման վրա,

● ներկայացման լեզուն՝ անգլերեն,

● տևողությունը՝ 00:01:43:

 

4. «Ինչու՞ է Հայաստանը մասնակցում Էքսպո 2020-ին» տեսահոլովականոնսը

Բացատրական տեսահոլովակ Էմիրություններում կազմակերպվող համաշխարհային ցուցահանդեսի մասշտաբի, նպատակի, հեռանկարների և, մասնավորապես, Հայաստանի մասնակցության առավելությունների մասին: Հոլովակի նպատակն է Հայաստանում մեդիայի միջոցով մարդկանց տալ ինֆորմացիա ցուցահանդեսի և մեր մասնակցության կարևորության մասին: Հոլովակը նաև նախատեսված է մամլո ասուլիսներին և շնորհանդեսներին ցուցադրելու համար:

Հոլովակի ցուցադրումը նախատեսված է PR արշավի սկզբում պրոպագանդելու համար՝

● հոլովակի ֆորմատը՝ անիմացիա,

● լեզուն՝ հայերեն,

● տևողությունը՝ 00:01:35:

 

5․ Հայաստանի տեսարժան վայրերի հոլովակը

Տաղավարում Հայաստանը տուրիստական հետաքրքրության ասպեկտից ներկայացնող հոլովակ է, որը ներկայացնելու է սեզոնային կադրեր, տեսարժան վայրեր, զբոսաշրջային նշանակության տեղանքներ, մարզային նկարահանումներ, ջրային կադրեր և այլն: Տվյալ հոլովակը հետագայում ընդհանուր տեսակոնտենտի մաս է կազմելու՝

● ներկայացված է առանց գեղարվեստական մշակման, հանդիսանում է բազային հումք,

● տեսակը՝ տեսանյութ,

● տևողությունը՝ 00:00:43:

 

6. Հայաստանի օրվա միջոցառման շնորհանդեսային ֆիլմը

Ալ Վասլ պլազայի գմբեթ-էկրանի վրա պրոյեկտվող այցեքարտային հոլովակ։ Հայաստանին անծանոթ մարդուն մեր երկրի դարավոր պատմության ու էթնիկ առանձնահատկության մասին պատկերացում կազմել օգնող կոնցեպտուալ ֆիլմ՝

● հոլովակի ֆորմատը՝ անիմացիա,

● տեսակը՝ տեսանյութ,

● տևողությունը՝ 00:07:20:

 

Բրենդբուքը

 

Ֆիրմային ոճի մշակված ուղեցույց, որը կանոնների հավաքածու է և սահմանում է, թե ինչպես պետք է օգտագործվի ու ցուցադրվի տարբերանշանը, ինչպես նաև նախատեսում է բոլոր այն դրսևորումները, որոնք անթույլատրելի են։ Հստակ սահմանվում է լոգոյի ադապտացիան ըստ չափերի, համատեղ կիրառությունն այլ լոգոների հետ, ֆիրմային տառատեսակը, գունապնակը, վիզուալ պատկերը և այլն։

Նկարագրվում են նաև լոգոյի էլեմենտներից ստեղծված նախշի կիրառությունը որպես գովազդային նյութերի դիզայնի մաս, ներդրումը սոցիալական մեդիայում։

Ուշադրություն է դարձված կորպորատիվ ստանդարտներին, սահմանված են էլեկտրոնային ստորագրության ձևը, այցեքարտի, ձևաթղթի, ծրարների, թղթապանակի, պրես-վոլի, ռոլ-ափ բաններների դիզայնը, ներկայացված են բրենդավորված պարագաների օրինակներ:

 

Նախատեսվող միջոցառումները

Դուբայ 2020 Էքսպոյի ընթացքում կիրականացվեն տարբեր թեմատիկ միջոցառումներ, որոնք ներկայացված են որոշման N 2 հավելվածում։

Էքսպոյի օրերին կկազմակերպվի հատուկ միջոցառում՝ ազգային օր։ Հայաստանի օրվա հստակ ամսաթիվը կհայտարարվի պաշտոնական պատվիրակության ժամանմանը զուգընթաց։ Այն կունենա հետևյալ արարողակարգը՝

● ԱՄԷ և ՀՀ տաղավարների տուր,

● աուդիովիզուալ շնորհանդես Ալ Վասլ պլազայում,

● դրոշի բարձրացում և օրհներգի հնչեցում,

● մշակութային ելույթներ,

● համերգային շոու ծրագիր,

● ազգային օրվա ամբողջ ընթացքը նկարահանվելու է։

Ալ Վասլ պլազայի գմբեթը հսկայական էկրան է, որի վրա ազգային յուրաքանչյուր օրվա միջոցառման շրջանակում հեռարձակվելու է տվյալ երկրի այցեքարտային հոլովակը։

 

PR պլանը

Այն միտված է երկու թիրախային լսարանի վրա՝ ներքին և արտաքին։ Արշավի ընտրված գործիքակազմի օգնությամբ աշխարհին ներկայացնում ենք մեզ ու մեր երկիրը, մեր պոտենցիալը, համագործակցության եզրերը, զարգացած ու զարգացող ճյուղերը, իսկ մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք Էքսպոյի համաշխարհային նշանակության և Հայաստանի մասնակցության կարևորության մասին։

 

Հովանավորչական փաթեթները

Նախատեսվում է մշակել համագործակցության փաթեթային առաջարկներ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար: Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ հնարավոր համագործակցության ամենաարդյունավետ ուղիները քննարկելու և համաձայնության գալու շուրջ։

 

Ծրագրի ֆինանսավորումը

Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպիչ երկրի տրամադրած օժանդակության միջոցների հաշվին, և կարող են ներգրավվել նաև մասնավոր հատվածի միջոցները։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը գնահատվում է 834․7 մլն դրամ, որն ըստ օպերատորների ներկայացված է որոշման N 3 հավելվածում։

(հավելվածը փոփ. 14.01.22 N 27-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 664-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Գործողությունը

Սկիզբը

Ավարտը

Առաջին փուլի միջոցառումներ

Լոգիստիկայի պատասխանատուի նշանակում և պաշտոնական նամակով տեղեկացում EXPO 2020-ին

10/01/19

14/04/20

Մասնավոր հատվածի լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ բանակցություններ

10/01/19

14/04/20

Լոգիստիկ գործընկերոջ ձեռքբերում՝ «Լոգիստիքս Փարթներս Գրուպ»

10/01/19

14/04/20

Հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի նշանակում և տեղեկացում EXPO 2020-ին

10/01/19

14/04/20

Սոցիալական կայքերում Հայաստանի տաղավարի էջերի առաջխաղացման տեխնիկական առաջադրանքի կազմում

10/01/19

14/04/20

Առաջխաղացումն իրականացնող ընկերության ընտրության մրցույթի կազմակերպում

10/01/19

14/04/20

Հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքային պլանի մշակում

10/01/19

14/04/20

«Ազգային օր» միջոցառման անցկացման օրվա հաստատում

10/01/19

14/04/20

Հայաստանի տաղավարի կոնցեպտի, դիզայնի և տեխնիկական հարցերի քննարկում գործընկեր կառույցների հետ

10/01/19

14/04/20

Բովանդակության ստեղծման պատասխանատուի նշանակում և տեղեկացում EXPO 2020-ին

10/01/19

14/04/20

Ոչ առևտրային իրերի և առևտրային իրերի ցուցակների տրամադրում EXPO 2020-ի կազմակերպիչներին

10/01/19

14/04/20

«Dubai City Guide»-ում Հայաստանի ներկայացվածության հայտի ներկայացում

10/01/19

14/04/20

Բանակցությունների իրականացում EXPO 2020-ի հետ Հայաստանի տաղավարը «Դպրոցական այցելությունների ծրագրում» ներառելու նպատակով

10/01/19

14/04/20

Հանդիպման կազմակերպում ԹՈՒՄՈ-ի հետ՝ «Դպրոցական այցելությունների ծրագրում» հայաստանյան կրթական ոլորտի փորձն ու ձեռքբերումները ներկայացնելու նպատակով

10/01/19

14/04/20

«Ազգային օր» միջոցառման համար դրոշի ձևանմուշի լրացում EXPO 2020-ի պահանջներին համապատասխան

10/01/19

14/04/20

Հովանավորչական և գործընկերային երկլեզու փաթեթների պատրաստում

10/01/19

14/04/20

Հայաստանի բրենդինգի մշակման աշխատանքների ընթացքի հետևում

10/01/19

14/04/20

Հայաստանի տաղավարում ոլորտային միջոցառումների և պատվիրակությունների այցերի ժամանակ հյուրասիրության կազմակերպման վերաբերյալ բանակցություններ

10/01/19

14/04/20

«Խոհարարական փորձ»-ում հանդես եկող հյուր խոհարարի համար կոնցեպտի քննարկում և մշակում

10/01/19

14/04/20

«Հյուր խոհարար»-ի միջոցառման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման հնարավոր միջոցների քննարկում

10/01/19

14/04/20

Համագործակցություն հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության հետ՝ «EXPO 2020 Culinary Experience Pods»-ին Հայաստանի ավանդական խոհանոցը բնորոշող 2 ուտեստների բաղադրատոմսի տրամադրման համար: Վերջինիս հիման վրա կազմվել է մասնակցության ձևանմուշ և ուղարկվել է EXPO 2020-ի կազմակերպչական թիմին:

10/01/19

14/04/20

ՀՀ տնտեսության տարբեր սեկտորների մասին պետական և միջազգային կազմակերպությունների մոտ հասանելի ինֆորմացիայի դասակարգում և համակարգում

10/01/19

14/04/20

Բանակցություններ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ՝ Հայաստանի տնտեսության սեկտորալ ներդրումային և արտահանման գրավչության ուսումնասիրության իրականացումը հովանավորչական փաթեթի սահմաններում իրականացնելու նպատակով

10/01/19

14/04/20

Գործընկերության փաթեթների վերհանման նպատակով հանդիպումներ և քննարկումներ ՀՀ փոխվարչապետ Տ․ Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Պետական գույքի կառավարման և Զբոսաշրջության կոմիտեների և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ

10/01/19

14/04/20

Ոլորտային հետազոտությունների իրականացման մրցույթի տեխնիկական բնութագրի կազմում

10/01/19

14/04/20

«Made in Armenia» ցուցահանդեսին Հայաստանի կողմից

մասնակիցների հայտի ձևանմուշի մշակում և անցկացման օրերի ամրագրում

10/01/19

14/04/20

«Made in Armenia» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանների քննարկում և մշակում՝ տարածք, բյուջետավորում, կազմակերպությունների ոլորտ և ներգրավվածության աստիճան

10/01/19

14/04/20

Ակրեդիտացիայի և վիզայի պատասխանատուների նշանակում և պաշտոնական տեղեկացում EXPO 2020-ին

10/01/19

14/04/20

Դուբայի կացության իրավունք ստանալու համար թիմի անդամների ցուցակի կազմում

10/01/19

14/04/20

3 անդամի կացության իրավունքի և ապահովագրության ստացում

10/01/19

14/04/20

Հայաստանի EXPO 2020-ի գրասենյակի տարածքի վարձակալություն, գույքի ձեռքբերում

10/01/19

14/04/20

EXPO 2020-ի պահանջների համաձայն պարտադիր մասնագետների ցուցակի կազմում, հարցազրույցների անցկացում և համապատասխան որակավորմամբ մասնագետների աշխատանքի ընդունում

10/01/19

14/04/20

Սոցիալական հարթակների առաջխաղացման ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումների պլանի կազմում, մրցույթի հայտարարում և հաղթողի ընտրություն

10/01/19

14/04/20

Հայաստանի տաղավարի համար իրավաբանական անձի գրանցում Դուբայում և բանկային հաշվի բացում

10/01/19

14/04/20

Հովանավորչության բանավոր պայմանավորվածության ձեռքբերում Երևանի կոնյակի գործարանի և Ջերմուկ գրուփի հետ (պայմանագրի ստորագրման գործընթացը կասեցվել է COVID-19-ի պատճառով)

10/01/19

14/04/20

Գործընկերության հաստատման համար 2 ավիաընկերության («ՖԼԱՅԴՈՒԲԱՅ» և «ԷՅՐ ԱՐԱԲԻԱ») հետ բանակցային աշխատանքներ՝ դրական ընթացքով

10/01/19

14/04/20

Լոգիստիկան

Հովանավորների/ գործընկերների/ մատակարարների ցանկի, ինչպես նաև հովանավորչական/գործընկերային փաթեթների թարմացում

15/02/21

19/02/21

Հանդիպումներ և բանակցություններ (վերսկսում) հովանավորների/ գործընկերների/մատակարարների հետ

15/02/21

12/03/21

Հովանավորների/գործընկերների/մատակարարների ցանկի վերջնականացում

12/03/21

19/03/21

Հովանավորչական/գործընկերային/մատակարարման պայմանագրերի մշակում

12/03/21

19/03/21

Պայմանագրերի կնքում հովանավորների/գործընկերների/մատակարարների հետ

19/03/21

26/03/21

Տաղավարում ներկայացվող/վաճառվող ապրանքների ցանկի մշակում (կոմերցիոն առաջարկ)

26/03/21

07/04/21

Կոմերցիոն առաջարկի ներկայացում Դուբայի թիմին

07/04/21

12/04/21

Գործառնական նյութերի/իրերի (operational items) ցանկի ստեղծում

15/02/21

15/03/21

Բեռնափոխադրման պլանի կազմում

12/04/21

16/04/21

Բեռնախցիկների ժամանման ամսաթվի վերջնականացում (ապրիլի վերջ-քննարկելի)

Q1

Բեռնափոխադրման փաստաթղթերի պատրաստում

12/04/21

30/04/21

Տեղափոխվող ապրանքների փաթեթավորում և փոխադրում բեռնախցիկ

Q1-ի ավարտ

Էքսպոյի ավարտից հետո ապրանքների, նյութերի հավաքագրում և բեռնափոխադրման ապահովում դեպի Հայաստան

01/04/22

15/05/22

Հաղորդակցությունը և ԶԼՄ-ների հետ կապը

Հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի նշանակում, պաշտոնական նամակի ուղարկում Դուբայ

15/02/21

19/02/21

Սոցիալական կայքերում Հայաստանի տաղավարի էջերի առաջխաղացման տենդերի տեխնիկական առաջադրանքի թարմացում

15/02/21

19/02/21

Առաջխաղացումն իրականացնող ընկերության ընտրություն

19/02/21

12/03/21

Առաջխաղացումն իրականացնող ընկերության հետ պայմանագրի կնքում

13/03/21

15/03/21

Առաջխաղացման աշխատանքային պլանի մշակում

15/03/21

15/04/21

Առաջխաղացման աշխատանքների մոնիթորինգ (աշխատանքային պլանի և EXPO 2020 Dubai-ի ուղեցույցների համապատասխանության վերահսկողություն)

15/02/21

15/04/22

Կոմունիկացիոն արշավների մոնիթորինգ, արդյունքների ամփոփում և վերլուծություն

02/02/21

15/04/22

Հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի գրանցում Tawassul պորտալում

Q2-ի սկիզբ

Մամլո ծառայություն, ասուլիսների և հարցազրույցների մոնիթորինգ

ընթացիկ

Կոմունիկացիոն ռազմավարության մշակում և իրականացում

Q2-ի ավարտ

EXPO 2020 ցուցահանդեսի տարածքում Հայաստանի ԶԼՄ-ների հավատարմագրման, հարցազրույցների պլանավորման, ձայնագրման, մոնտաժի և հեռարձակման ստուդիաների ամրագրման, ինչպես նաև ԶԼՄ-ի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ քայլերի նախապատրաստում և իրականացում

ընթացիկ

EXPO 2020 մեդիա թիմի կողմից պատրաստված նյութերի տարածում Հայաստանի ԶԼՄ-ներին

15/02/21

15/04/22

Հայաստանի տաղավարում տարբեր երկրների ԶԼՄ-ների աշխատանքի համակարգում

01/10/21

30/04/22

Հայաստանի «Ազգային օր» միջոցառման լուսաբանում և մոնիթորինգ

01/01/22

01/02/22

Հայաստանի տաղավարում անցկացվող թեմատիկ միջոցառումների լուսաբանում և մոնիթորինգ

01/10/21

30/04/22

«Արտադրված է Հայաստանում» միջոցառման լուսաբանում Դուբայում ու Հայաստանում և մոնիթորինգ

01/01/22

01/02/22

EXPO 2020 մեդիա կենտրոնի հետ փոխգործակցություն

01/03/21

15/04/22

Միջոցառումների ամրագրման համակարգում գրանցում (միջոցառումների հանրայնացում)

19/02/21

10/03/21

PR և մարքեթինգային միջոցառումների իրականացում և մոնիթորինգ,

հովանավորչական/գործընկերային փաթեթներում ներառված PR և մարքեթինգային նյութերի արտադրություն

ընթացիկ

Լրացուցիչ՝ հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատուի օգնականի/տեղակալի նշանակում

13/03/21

15/03/21

Արտահանումը և ներդրումները

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի կոնցեպտի մշակում, ներկայացում EXPO 2020 Dubai-ի թիմին

01/03/21

31/05/21

Բանակցություններ Դուբայ Էքսպո կենտրոնի թիմի և հավանական մատակարարների հետ

01/03/21

31/05/21

Ծախսերի վերջնահաշվարկ․ մասնակցության վճարի վերջնականացում

01/03/21

31/05/21

Առաջխաղացման և մասնակցության փաստաթղթերի ստեղծում (հայտի ձևանմուշ, առաջխաղացման նյութեր և այլն)

01/06/21

30/06/21

Միջոցառման առաջխաղացում սոցիալական ցանցերի, PR միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջոցով

01/06/21

31/12/21

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի ադմինիստրատիվ և կազմակերպչական գործողությունների վերջնականացում

02/08/21

30/10/21

Արտահանման ամսագրի բովանդակության մշակում

02/08/21

30/09/21

Թեմատիկ շաբաթների (թեմատիկ բիզնես ֆորումների) վերջնականացում, որոնց մասնակցելու է Հայաստանը

15/02/21

31/05/21

Հետաքրքրության հայտի ներկայացում Բիզնես ֆորումին

31/05/21

02/06/21

Մասնակցության շրջանակի վերաբերյալ քննարկումներ և վերջնական համաձայնության ձեռքբերում

02/06/21

15/06/21

Հնարավոր խոսնակների/ստարտափերի/փոքր և միջին ձեռնարկությունների որոշում

15/06/21

30/06/21

Բիզնես ֆորումների մասնակցության առաջարկի մշակում

01/07/21

09/07/21

Հայաստանի տաղավարի պրոֆիլի ստեղծում B2B պորտալում

15/02/21

01/03/21

Հովանավորների/գործընկերների/թիմի անդամների գրանցում B2B պորտալում

26/03/21

TBA

Հայաստանի տնտեսության սեկտորալ ներդրումային գրավչության ուսումնասիրություն

01/05/21

15/09/21

Ներդրումային նախագծերի թարմացում և վերջնականացում

01/03/21

01/05/21

EXPO 2020 Dubai-ի ընթացքում ներդրումային նախագծերի ներկայացման շրջանակի վերջնականացում

01/07/21

01/10/21

Ներդրումային նախագծերի բիզնես պլանների մշակում

15/02/21

09/10/21

Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացնող ոլորտային բրոշյուրների պատրաստում

15/09/21

22/09/21

Բիզնես հանդիպումների կազմակերպում

01/04/21

01/04/22

«Ազգային օր» միջոցառումը

Պաշտոնական պատվիրակության անդամների հստակեցում

15/02/21

31/12/21

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի բացման ներառում պաշտոնական օրակարգում

01/11/21

31/12/21

Տաղավարում բիզնես բրիֆինգի անցկացման կոնցեպտի վերջնականացում

02/08/21

15/10/21

Հիմնական բանախոսների որոշում

15/09/21

15/10/21

«Ազգային օր» միջոցառման մոնիթորինգ

15/02/21

29/01/22

Համապատասխան բովանդակության ստեղծում

01/06/21

31/12/21

Այլ

Բանկային հաշվի ձևի թարմացում

15/02/21

28/02/21

Բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ հատուկ միջոցառումներին հյուրասիրություն կազմակերպելու նպատակով

01/03/21

09/07/21

Գործընկերների կողմից սննդի տրամադրման վերահսկողություն/մոնիթորինգ

09/07/21

15/09/21

Դուբայ ԷՔՍՊՈ-2020-ի հայկական տաղավարի ներքին
կառուցապատման և շինարարական աշխատանքների իրականացում

09/07/21 30/09/21

Տաղավարի 2-րդ հարկում հատուկ հյուրերի համար միջոցառումների կազմակերպում (հյուրասիրություն, համտես, քեթրինգ)

01/03/21

15/09/21

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի շեֆ խոհարարի և նախագահի ուղևորության պլանավորում Դուբայ՝ «Խոհարարական փորձ»-ում հայկական 2 բաղադրատոմս պատրաստելու նպատակով խոհարարների վերապատրաստում իրականացնելու համար

15/03/21

15/04/21

Վիզաների ստացման և ակրեդիտացիայի նպատակով ցուցակների կազմում՝ հովանավորների, գործընկերների, մատակարարների, անձնակազմի, հատուկ հյուրերի և պատվիրակների

01/05/21

01/03/22

Ցանկի բոլոր անդամների գրանցում EXPO 2020 Dubai-ի պորտալում

15/02/21

01/09/21

Ցուցահանդեսի օրերին Հայաստանի տաղավարում աշխատող թիմի անդամների ցուցակի կազմում

01/05/21

01/08/21

Կացության իրավունքի և ապահովագրության ստացման համապատասխան ընթացակարգերի և փաստաթղթերի կազմակերպում 2 (+1) աշխատակցի համար

01/05/21

21/05/21

Վիզայի հավատարմագրման ընթացակարգերի մոնիթորինգ

01/06/21

01/03/22

Expo Village-ում Հայաստանին հատկացվող տարածքի հետ կապված բանակցություններ

01/06/21

01/08/21

Digital Expo-ի գործունեության մոնիթորինգ

Q2

Մասնակիցների միջազգային հանդիպումներին (IPMs) մասնակցություն

15/02/21

01/10/21

Համապատասխան փաստաթղթեր

15/02/21

15/05/22

Ֆինանսական և հարկային ծառայությունների մոնիթորինգ

01/05/21

01/04/22

Կատարված աշխատանքի վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

յուրաքանչյուր եռամսյակ

Աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Պետական գույքի կառավարման և Զբոսաշրջության կոմիտեների և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ

15/02/21

01/10/21

Փակման աշխատանքներ

01/04/21

01/05/22

Վերջնական հաշվետվություն

01/04/21

15/05/22

Սահմանված ժամանակացույցը նախնական է և կարող է փոփոխվել՝ պայմանավորված միջոցառումների իրականացման գործընթացների անհրաժեշտությամբ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։

(հավելվածը լրաց. 14.01.22 N 27-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 664-Ա որոշման

 

Ֆ Ի Ն Ա Ն Ս Ա Կ Ա Ն  Գ Ն Ա Հ Ա Տ Ա Կ Ա Ն

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՒԲԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ը «ՄՏՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ, ԱՊԱԳԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

«Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված

NN

ը/կ

Ծախսային հոդվածները

Գումարը

(հազ. դրամ)

1.

Նախապատրաստական փուլի ծախսեր

8,400.0

2.

Բովանդակության մշակման փուլի ծախսեր

93,200.0

3.

Տաղավարի շինարարության փուլի հեղինակային հսկողություն

2,700.0

4.

Ազգային օր միջոցառման կազմակերպման ծախսեր

129,400.0

5.

Սպասարկող անձնակազմ

21,000.0

6.

Չնախատեսված ծախսեր (3%)

7,600.0

7.

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

262,300.0

8.

Շահույթ (10%)

26,000.0

9.

ԱԱՀ (20%)

57,700.0

10.

ԸՆԴԱՄԵՆԸ

346,000.0

«Մետրիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված

NN

ը/կ

Ծախսային հոդվածները

Գումարը

(հազ. դրամ)

1.

Բիզնեսի խթանման աշխատանքներ

51,575.0

2.

Տաղավարի աշխատանքի կազմակերպման գծով աշխատավարձի

ծախսեր

99,575.0

3.

Ներդրումների խթանման գծով աշխատավարձի ծախսեր

53,600.0

4.

Գրասենյակի պահպանման ծախսեր

18,750.0

5.

Չնախատեսված ծախսեր (3%)

6,800.0

6.

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

230,300.0

7.

Շահույթ (10%)

23,000.0

8.

ԱԱՀ (20%)

50,700.0

9.

ԸՆԴԱՄԵՆԸ

304,000.0

Oպերատորների կողմից ներկայացված միասնական գնային առաջարկ

650,000․0

«Beyond Limits» ընկերություն

NN

ը/կ

Ծախսային հոդվածները

Գումարը

(հազ. դրամ)

1.

Դուբայ ԷՔՍՊՈ-2020-ի հայկական տաղավարի ներքին կառուցապատման և շինարարական աշխատանքների իրականացում

184,726.0

Ընդամենը` «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսի ծախսեր

834,726.0

(հավելվածը խմբ. 14.01.22 N 27-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2022, N 27-Ա 15.01.2022, N 664-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան