Գլխավոր տեղեկություն
Համար
N 1456-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2018 թվականի N 1456-Ա

 

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.11.21 N 1229-Ա)

 

Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 01.11.21 N 1229-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 31
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 31-ի N 1456
որոշման

Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 01.11.21 N 1229-Ա)


Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը
համակարգող տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը
համակարգող տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ համապատասխան
ոլորտը համակարգող տեղակալ
Ա. Բաբայան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ս․ Քրմոյան   - Թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան   - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ավագյան   - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության
բաժնի միջազգային օգնության/համագործակցության
պատասխանատու (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 27.05.19 N 606-Ա, 02.03.20 N 285-Ա, 19.02.21 N 145-Ա, 01.11.21 N 1229-Ա)