Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.02.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 փետրվարի 2021 թվականի
ք. Երևան

N 30-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի և տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկերը հաստատելու մասին» N 30-Ն`

1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) յուրաքանչյուր տարի՝ մինչև հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել՝

ա. տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)՝ տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով,

բ. ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Հավելված

Հաստատված է

 Հայաստանի Հանրապետության

 հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի

 փետրվարի 3-ի N 30-Ն որոշմամբ

 

«Հավելված N 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի

 փետրվարի 18-ի N 30-Ն որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ

 

N

Կարգավորվող անձի անվանումը

Գտնվելու վայրը

Ռադիոհաճա-խականության օգտագործման թույլտվության N

Ցանցի տեսակը

Կայանի տեղադրման վայրը(մարզ, հասցե)

Տեղադրման վայրիաշխար-հագրական կոորդինատները

Կայանի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)

Հաղորդման ռադիոհաճա-խականություննների շերտ
(ՄՀց)

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Ընդունման ռադիոհաճախա-կանությունների շերտ (ՄՀց)

Հաղորդչի հզորությունը  (Վտ)

Կրիչի մոդուլյացիայի տեսակը (DL/UL)

Անտենայի տեսակը և տրամագիծը  (մ)

Անտենաների քանակ (xMIMO-ի տեխնոլոգիա օգտագործում)

Բարձրությունը երկրի մակերևույթից (մ)

Անտենայի ուժեղացման գործակիցը (դԲ)

Անտենայի առավելագույն ճառագայթման ազիմուտը (աստիճան)

Ցանցի թողունա-կություն (DL/UL)

Այլ տեղեկու-թյուններ

10

11

12

13

14

15

16

17

18

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն տեղեկատվությունը լրացվում է առանձնացված՝ ըստ կիրառվող տեխնոլոգիաների:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան