ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 փետրվարի 2021 թվականի |
N 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագծում ընդգրկվող փաստաթղթերի և տեխնիկական նկարագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկերը հաստատելու մասին» N 30-Ն`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) յուրաքանչյուր տարի՝ մինչև հուլիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել՝
ա. տվյալ տարվան նախորդող տարվա ընթացքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կրած բոլոր փոփոխությունները (առկայության դեպքում)՝ տեխնիկական նախագծի կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձի կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նկարագրի փոփոխությունների տեսքով,
բ. ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետությանհանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի N 30-Ն որոշմամբ |
«Հավելված N 3 Հաստատված է Հայաստանի Հանրապետությանհանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 18-ի N 30-Ն որոշմամբ |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ռադիոհաճախականությունների օգտագործման վերաբերյալ
N |
Կարգավորվող անձի անվանումը |
Գտնվելու վայրը |
Ռադիոհաճա-խականության օգտագործման թույլտվության N |
Ցանցի տեսակը |
Կայանի տեղադրման վայրը(մարզ, հասցե) |
Տեղադրման վայրիաշխար-հագրական կոորդինատները |
Կայանի բարձրությունը ծովի մակերևույթից (մ) |
Հաղորդման ռադիոհաճա-խականություննների շերտ | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |||||||
Ընդունման ռադիոհաճախա-կանությունների շերտ (ՄՀց) |
Հաղորդչի հզորությունը (Վտ) |
Կրիչի մոդուլյացիայի տեսակը (DL/UL) |
Անտենայի տեսակը և տրամագիծը (մ) |
Անտենաների քանակ (xMIMO-ի տեխնոլոգիա օգտագործում) |
Բարձրությունը երկրի մակերևույթից (մ) |
Անտենայի ուժեղացման գործակիցը (դԲ) |
Անտենայի առավելագույն ճառագայթման ազիմուտը (աստիճան) |
Ցանցի թողունա-կություն (DL/UL) |
Այլ տեղեկու-թյուններ | ||||||
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 | ||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սույն տեղեկատվությունը լրացվում է առանձնացված՝ ըստ կիրառվող տեխնոլոգիաների:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական: