ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2005 թվականի N 509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ ԴՐԱՆՑ
ՀՈՍՔԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԲԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատմանը դրանց հոսքերի հստակեցման և տարբեր մարմիններ ներկայացվող հաշվետվությունների կրկնորդությունների բացառման նպատակով`
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ.Ճշմարիտյանին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ն. Դավիդյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական՟ հարցերի նախարար Ա. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Հովեյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ.Ցոլակյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանին մինչև 2005 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն կայացնել համապատասխան պետական մարմինների կողմից «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն վարչական ռեգիստր վարելու իրավասության շրջանակներում վիճակագրական տեղեկություններ տրամադրող տնտեսվարող սուբյեկտներից (առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից) ստացվող տեղեկությունների (ցուցանիշների) մասին տեղեկատվություն` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.08.05 N 636-Ն)
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ. Ցոլակյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանի հետ համատեղ մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը քննարկել հարկ վճարողներից պահանջվող ֆինանսական հաշվետվությունների կրճատման հնարավորությունը և դրանց փոխարեն հարկային հայտարարագրերում հարկային վերահսկողության համար անհրաժեշտ համապատասխան լրացումներ կատարելու նպատակահարմարության հարցը:
(2-րդ կետը լրաց., փոփ. 15.08.05 N 636-Ն)
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանին մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը քննարկել հաշվետու թողարկողներից, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանցից և ինքնակարգավորվող կազմակերպություններից տեղեկությունների ստացման պահանջի կրկնությունների կրճատման հնարավորությունը և արդյունքների մասին մինչև 2005 թվականի հոկտեմբերի 15-ը տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:
(3-րդ կետը փոփ. 15.08.05 N 636-Ն)
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆ. Ցոլակյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանին և առաջարկել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Օ. Եսայանին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանին մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը ստեղծել աշխատանքային խումբ, քննարկել և ամփոփել սույն որոշմամբ տրված հանձնարարականների կատարման արդյունքները և դրանք մինչև 2005 թվականի նոյեմբերի 15-ը ներկայացնել գործարարության աջակցության խորհրդի քննարկմանը:
(4-րդ կետը փոփ. 15.08.05 N 636-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2005 թ. հուլիսի 9 Երևան |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՊԵՏԱԿԱՆ
1-ին սյունակում նշվում է հաշվետվության (տեղեկության) ցուցանիշի նկարագիրը (անվանումը), որով ստացվում է համապատասխան տեղեկությունը. 2-րդ սյունակում նշում է կատարվում, եթե առաջարկվում է վերացնել նշված տեղեկության ստացման պահանջը. 3-րդ սյունակում նշում կատարվում է, եթե առաջարկվում է պահպանել տեղեկության ստացման պահանջը և տեղեկության ստացման պահանջը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած միջազգային պարտավորություններով: Այս դեպքում որպես ծանուցում նշվում է այն իրավական ակտը, որի պահանջով տեղեկությունը ստացվում է. 4-րդ սյունակում նշում կատարվում է, եթե առաջարկվում է պահպանել տեղեկության ստացման պահանջը և տեղեկության ստացումը և դրա հրապարակումը նպատակ ունի պաշտպանել հանրային շահը: Այս դեպքում նշվում է այն իրավական ակտը, որն ընդգծում է կոնկրետ դեպքում հանրային շահը պաշտպանելու պահանջը. 5-րդ սյունակում նշում կատարվում է, եթե առաջարկվում է պահպանել տեղեկության ստացման պահանջը և տեղեկության ստացումը նպատակ ունի ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի իրականացման մոնիտորինգը (մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր): Այդ դեպքում նշվում է այն իրավական ակտը, որով սահմանված է համապատասխան ցուցանիշը. 6-րդ սյունակում նշում կատարվում է, եթե առաջարկվում է պահպանել տեղեկության ստացման պահանջը և տեղեկության ստացումը նպատակ ունի ապահովելու տվյալ պետական կառավարչական հիմնարկի որոշումների կայացման համար տեղեկատվական ապահովումը (այդ թվում` լիցենզավորվող գործունեության տեսակների մասով պահանջվող տեղեկությունները): Այդ դեպքում անհրաժեշտ է աղյուսակին կից ներկայացնել ծանուցում, թե նշված տեղեկությունները ինչ հաճախականությամբ են վերլուծվում և ինչպես են օգտագործվում տվյալ կառավարչական հիմնարկի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների կազմման և հրապարակման ժամանակ. 7-րդ սյունակում նշում է կատարվում Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության համաձայնեցման մասին տեղեկատվություն:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |