Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող` 1,777,627,163 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։ Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,777,627,163 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 863,101,616 դրամի չափով: 2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով: 3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 19,732,000 դրամի չափով: - ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 25,000,000 դրամ: 4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 15-ից 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 62,000,000 դրամի չափով: 5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 15-ից 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 35,000,000 դրամի չափով: 6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 15-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 115,000,000 դրամի չափով: 7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 20,000,000 դրամի չափով: 8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 41,000,000 դրամի չափով: 9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,000,000 դրամի չափով: - վերելակի ներմուծում՝ 9,600,000 դրամ 10. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում 42,000,000 դրամի չափով: 11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով: 12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 125,580,000 դրամի չափով: - գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ 13. Ժամացույցի աշտարակին կից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,550,000 դրամի չափով: 14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ 107,350,000 դրամի չափով: 15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով: 16. Կահույքի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 18-ից 2021 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 41,600,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ՝ 863,101,616 դրամ առանց ԱԱՀ-ի 2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի 3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում)՝ 19,732,000 դրամ առանց ԱԱՀ-ի - ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 25,000,000 դրամ 4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 62,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 35,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ՝ 115,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ՝ 41,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ՝ 5,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի - վերելակի ներմուծում՝ 9,600,000 դրամ 10. Լուսատուների ներմուծում՝ 42,000,000 դրամ 11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ՝ 125,580,000 դրամ առանց ԱԱՀ-ի - գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ 13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 8,550,000 դրամ առանց ԱԱՀ-ի 14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ՝ 107,350,000 դրամ առանց ԱԱՀ-ի 15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի 16. Կահույքի մատակարարում՝ 41,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |