Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-130
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1997-21.06.2002)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.12/22.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
 24 հունիսի 1997 թ.

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է սահմանված կարգով պաշտոնանկ անել միայն համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված լիազորությունները անբավարար կատարելու համար»:

 

Հոդված 2. Օրենքի 42 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմնի` Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիրն է»:

 

Հոդված 3. Օրենքի 43 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 43.

Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

 

Համայնքի բյուջեն ձևավորվում է`

ա) հողի հարկի 95 տոկոսից,

բ) գույքահարկի 95 տոկոսից,

գ) օրենքով նախատեսված այլ հարկատեսակների մասհանումներից,

դ) տուրքերից և պարտադիր այլ վճարներից,

ե) սուբվենցիաներից և դոտացիաներից,

զ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»:

 

Հոդված 4. Օրենքի 44 հոդվածը «հարկերից» բառից հետո լրացնել «տուրքերից» բառով:


Հոդված 5. Օրենքի 45 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 45.

Բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

 

Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման ուղղություններով»:

Հոդված 6. Օրենքի 46 հոդվածը «պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում» բառերից հետո լրացնել «կամ մինչև պետական բյուջեի հաստատումը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 49 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` տեղական գանձապետական բաժանմունքների միջոցով»:

Նույն հոդվածի վերջին մասից «հարկային» բառից առաջ հանել «պետական» բառը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
18 հուլիսի 1997 թ.
ՀՕ-130

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան