ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1995 թ.
«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Օրենքի 1 հոդվածի հինգերորդ մասից հանել «անվճար ծառայությունների ոլորտների, ինչպես նաև» բառերը:
2. Օրենքի 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունները և սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` ծրագրի գործադրմանը նախորդող նստաշրջանին է ներկայացնում ծրագրի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մինչև ծրագրի գործադրման սկիզբը քննարկում և ընդունում է ծրագիրը, ինչպես նաև ընթացիկ ծրագրին նախորդող ծրագրի կատարման մասին հաշվետվությունը օրենքների տեսքով:
2. Ծրագրի նախագիծը մշակվում է առաջիկա մեկ տարվա համար և բովանդակում է սեփականաշնորհման և ապապետականացման այդ տարվա առաջադրանքները, հաջորդ երկու տարվա համար հիմնական ուղղությունները, ինչպես նաև նախորդ տարվա ծրագրի կատարման վերլուծությունը:
Ծրագրի նախագիծը պետք է բովանդակի`
ա) սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները.
բ) տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները (առանձին դեպքերում նաև ձեռնարկություններն ու անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում առաջիկա տարում սեփականաշնորհում կամ ապապետականացում չի նախատեսվում.
գ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների, որոնք նախատեսված են սեփականաշնորհման առաջիկա տարում` առանձին նշելով այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումն իրականացվելու է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, ինչպես նաև այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումն իրականացվելու է միջազգային մրցույթով.
դ) սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը, սերտիֆիկատներ ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց, սերտիֆիկատների թողարկման, բաշխման և շրջանառության կարգը, սերտիֆիկատների անվանական արժեքը և դրանք ստանալու վճարի չափը.
ե) տարաժամկետ վճարումների սանդղակն ըստ սեփականաշնորհվող ձեռնարկությունների արժեքի` «փոքր» օբյեկտների և անավարտ շինարարության օբյեկտների համար.
զ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները.
է) պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (այդ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների, ինչպես նաև առևտրային բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելու պայմանները.
ը) սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների բովանդակությունը.
թ) սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ նախարարությունների և պետական կառավարման ու տեղական իշխանության մարմինների իրավասության սահմանափակումները.
ժ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական ու ֆինանսական միջոցառումները:
3. Տվյալ տարվա սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրով սեփականաշնորհման համար նախատեսված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, եթե դրանք տարբեր պատճառներով դեռ չեն սեփականաշնորհվել, կամ դրանց սեփականաշնորհումը դեռ չի ավարտվել, չեն կարող հաջորդ տարիների ծրագրերում ընդգրկվել այն ձեռնարկությունների ցանկում, որոնց սեփականաշնորհումն առաջիկա տարում չի նախատեսվում:
4. Ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների ցանկերում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնց նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Դրանք հաստատվելուց հետո, անհրաժեշտության դեպքում, համապատասխանաբար ավելացվում է բաշխվող սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման ծավալը»:
3. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետում «օտարերկրյա անձինք» բառերից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության ոչ պետական առևտրային բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները» բառերը:
4. Օրենքի 6 հոդվածի 2-րդ կետում «օտարերկրյա անձինք» բառերից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության ոչ պետական առևտրային բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները» բառերը:
5. Օրենքի 7 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 31 և 34 հոդվածներում սահմանված դեպքերում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես պետական ձեռնարկությունների գույքի ձեռքբերման միջոց»:
6. Օրենքի 8 հոդվածում`
հինգերորդ մասից հանել «հավասարաչափ և» բառերը.
վեցերորդ մասի երկրորդ նախադասության մեջ «Սեփականաշնորհման սերտիֆիկատները» բառերից հետո ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 31 և 34 հոդվածներով նախատեսված դեպքերի» բառերը:
7. Օրենքի 13 հոդվածի առաջին մասում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով» բառերով:
8. Օրենքի 14 հոդվածում`
վերնագրում «Գերագույն խորհրդի» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով.
առաջին պարբերությունում «Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «Ազգային ժողովը» բառերով.
հանել «գ» կետը և այդ կապակցությամբ նույն հոդվածի «դ» կետը համարել «գ» կետ.
«գ» կետում «տարին երկու անգամ» բառերից հետո ավելացնել «ինչպես նաև պատգամավորների առնվազն մեկ երրորդի պահանջով» բառերը:
9. Օրենքի 15 հոդվածի «ա» և «դ» կետերը հանել և այդ կապակցությամբ «բ» և «գ» կետերը համապատասխանաբար համարել «ա» և «բ» կետեր:
10. Օրենքի 16 հոդվածում`
ավելացնել «ա» կետ հետևյալ բովանդակությամբ`
«ա) սույն օրենքի 14 հոդվածի «գ» կետով սահմանված կարգով հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` պետական ձեռնարկությունների անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ».
այդ կապակցությամբ նույն հոդվածի «ա», «բ» և «գ» կետերը համապատասխանաբար համարել «բ» , «գ» և «դ» կետեր:
«բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) ընդունում է որոշումներ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով»:
11. Օրենքի 17 հոդվածում`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը».
1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը».
նույն կետի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները հանել.
2-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը» բառերով.
նույն կետի «ա» ենթակետում «Նախագահին» բառը փոխարինել «կառավարությանը» բառով.
նույն կետի «բ» ենթակետում «որոշումներ է ընդունում» բառերը փոխարինել «մշակում է որոշումների նախագծեր» բառերով.
նույն կետի «բ» ենթակետի վերջում ավելացնել «և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը» բառերը.
նույն կետի «դ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ելնելով ծրագրից` դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկությամբ».
նույն կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը) դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն` առաջարկելով օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ու տեղական իշխանության մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են սույն օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին».
նույն կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժա) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը».
նույն կետի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ».
հանել 3-րդ կետը:
12. Օրենքի 18 հոդվածում`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումն իրականացնող պետական կառավարման մարմինը և նրա իրավասությունը».
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների օտարումը սույն օրենքով սահմանված սեփականաշնորհման սուբյեկտներին իրականացնող լիազորված պետական կառավարման մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը».
2-րդ կետի «դ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված սեփականաշնորհման մասին» բառերով:
13. Օրենքի 19 հոդվածում`
«ա» կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումներից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի առաջարկությամբ» բառերով.
«գ» կետում «սահմանված կարգով» բառերից հետո ավելացնել «(տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իր առաջնահերթության իրավունքից հրաժարվելու դեպքում)» բառերը.
«գ» կետի երկրորդ պարբերությունում «վարձակալության`» բառից հետո ավելացնել «առանց գնման իրավունքի» բառերը:
14. Օրենքի 20 հոդվածում`
«ա» կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշումներից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի առաջարկությամբ» բառերով.
«գ» կետում «սահմանված կարգով» բառերից հետո ավելացնել «(տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իր առաջնահերթության իրավունքից հրաժարվելու դեպքում)» բառերը.
«գ» կետի երկրորդ պարբերությունը հանել և այդ կապակցությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններ.
«գ» կետի երկրորդ պարբերությունում «վարձակալության`» բառից հետո ավելացնել «առանց գնման իրավունքի» բառերը:
15. Օրենքի 22 հոդվածում`
1-ին կետի վերջում ավելացնել նոր «զ» կետ հետևյալ բովանդակությամբ`
«զ) պետական ձեռնարկության, ձեռնարկության վերահսկիչ բաժնեմասի, կամ բաժնետոմսերի փաթեթի, կամ այլ նախօրոք որոշված բաժնեմասի կամ բաժնետոմսերի փաթեթի միջազգային մրցույթով վաճառելու ձևով».
2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:
16. Օրենքի 23 հոդվածում`
վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունեցող անձինք: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտերի ներկայացման և քննարկման կարգը»:
Ավելացնել 1-ին կետ հետևյալ բովանդակությամբ`
«1. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման նախաձեռնության իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որն իր նախաձեռնության իրավունքն իրականացնում է տարեկան ծրագրերում սույն օրենքի 5 հոդվածով սահմանված կարգով».
այդ կապակցությամբ հոդվածի 1, 2, 3, 4, 5 և 6 կետերը համապատասխանաբար համարել 2, 3, 4, 5, 6 և 7 կետեր.
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք իրավունք ունեն պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացնել միայն «փոքր» օբյեկտների համար:
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հայտեր ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին:
Սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը».
3-րդ կետի սկզբում ավելացնել «Փոքր» օբյեկտների» բառերը.
նույն կետի առաջին նախադասությունն ավարտել «որոշումը ձեռնարկության» բառերով` ավելացնելով «սեփականաշնորհման մասին» բառերը.
4-րդ կետում` «ձեռնարկության» բառը փոխարինել «փոքր» օբյեկտների» «բառերով, «2-րդ կետով» բառերը` «3-րդ կետով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին» բառերով.
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. «Փոքր օբյեկտների» սեփականաշնորհման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը պետք է քննարկի դրանք ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում և հայտի պաշտոնական գրավոր պատասխանը ուղարկի հայտ ներկայացնող անձանց».
6-րդ կետում «Պետական ձեռնարկությունների» և «ձեռնարկության» բառերը փոխարինել համապատասխանաբար «փոքր» օբյեկտների» և «փոքր» օբյեկտի» բառերով.
նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Սեփականաշնորհման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով».
7-րդ կետում «վավերացվում» բառը փոխարինել «իրականացվում» բառով:
17. Օրենքի 24 հոդվածում`
1-ին կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը» բառերով, իսկ «այդ հանձնաժողովի» բառերը փոխարինել «այդ մարմնի» բառերով.
3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով.
4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:
18. Օրենքի 25 հոդվածում`
2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով.
4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:
19. Օրենքի 26 հոդվածում`
1-ին կետը հանել և այդ կապակցությամբ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 կետերը համապատասխանաբար համարել 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 կետեր.
1-ին կետն ավարտել «կառավարության որոշմամբ» բառերով` ավելացնելով «ելնելով ծրագրից» բառերը.
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելիս, ձեռնարկության դիմաց վճարվող գումարի չափը հաշվարկվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ձեռնարկության գույքի վերագնահատված արժեքից».
6-րդ կետում «տնտեսական խրախուսման» բառերը փոխարինել «սպառման և կուտակման» բառերով.
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում աշխատավորական կոլեկտիվի մեղքով ձեռնարկությունը չսեփականաշնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին»:
20. Օրենքի 27 հոդվածում`
3-րդ կետի առաջին պարբերությունն ավարտել «5 տոկոսի չափով» բառերով.
7-րդ կետում «տնտեսական խրախուսման» բառերը փոխարինել «սպառման և կուտակման» բառերով.
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Վերը նշված պատճառներով աշխատավորական կոլեկտիվին «փոքր» օբյեկտը չսեփականաշնորհելու դեպքում աշխատավորական կոլեկտիվը զրկվում է նախապատվության իր իրավունքից, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այն օբյեկտն աճուրդով սեփականաշնորհելու մասին: Օբյեկտն աճուրդով չվաճառելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այդ օբյեկտը մրցույթով սեփականաշնորհելու մասին: Օբյեկտը մրցույթով չվաճառելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում այդ օբյեկտը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:
21. Օրենքի 29 հոդվածում`
3-րդ կետի առաջին պարբերությունն ավարտել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե սույն հոդվածով սահմանված դեպքերում մրցույթը համարվում է չկայացած կամ մրցույթի արդյունքում ձեռնարկությունը չի սեփականաշնորհվում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ չսեփականաշնորհվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:
22. Օրենքի 30 հոդվածում`
3-րդ կետի առաջին պարբերությունն ավարտել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե սույն հոդվածով սահմանված դեպքում աճուրդը համարվում է չկայացած կամ աճուրդի արդյունքում ձեռնարկությունը չի սեփականաշնորհվում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում նոր որոշում է կայացնում ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով չսեփականաշնորհվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:
23. Օրենքի 31 հոդվածում`
առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն օրենքով սահմանված դեպքերում չսեփականաշնորհված և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով».
հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց լուծարված պետական ձեռնարկությունների գույքի ձեռքբերման համար:
Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներն օգտագործվում են այդ ձեռնարկությունների պարտավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ և կարգով մարման համար: Պարտավորությունները կատարելուց հետո մնացած դրամական միջոցները ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»:
24. Օրենքի 32 հոդվածում`
1-ին կետն ավարտել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերով.
2-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը» բառերով.
նույն կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը» բառերով, պարբերությունն ավարտելով «վարչությանը» բառով.
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին և ազատ բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ».
4-րդ կետի առաջին և չորրորդ պարբերություններից հանել համապատասխանաբար «կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունը, գերատեսչությունը կամ պետական կառավարման տեղական մարմինը» և «կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի» բառերը.
նույն կետի երկրորդ պարբերությունում «կառավարության» բառից հետո ավելացնել «տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին» բառերը.
նույն կետի վերջին պարբերությունում «հատուկ» բառը փոխարինել «նոր» բառով.
հոդվածում ավելացնել 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«5. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական ձեռնարկության սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերության ձևով համարվում է չկայացած, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է նոր որոշում ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին: Ձեռնարկությունը նոր որոշմամբ սահմանված ձևով չսեփականաշնորհվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնում է որոշում այդ ձեռնարկությունը լուծարելու և սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով գույքը վաճառելու մասին»:
25. Օրենքի 33 հոդվածում`
1-ին կետի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ ընդունվող» բառերը.
նույն կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին» բառերով.
2-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով.
Նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Վարձակալված գույքի գնման հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով».
3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում վարձակալված գույքը վարձակալի կողմից գնելը թույլատրելու մասին, նշելով`».
5-րդ կետը հանել:
26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34 հոդվածով`
«Հոդված 34. |
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը միջազգային մրցույթով |
1. Միջազգային մրցույթով կարող են վաճառվել միայն այն ձեռնարկությունները, որոնք ծրագրով նախատեսված են սեփականաշնորհման միջազգային մրցույթի ձևով:
Միջազգային մրցույթով վաճառքի է ենթակա ձեռնարկությունն ամբողջությամբ, դրա վերահսկիչ բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը, կամ այլ նախօրոք որոշված բաժնեմասը կամ բաժնետոմսերի փաթեթը:
Միջազգային մրցույթի ձևով սեփականաշնորհմանը իրավունք ունեն մասնակցել սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք առանց սահմանափակման:
2. Ելնելով ծրագրից` միջազգային մրցույթի ձևով սեփականաշնորհման մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ:
Միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են` մրցույթի պայմանները, ժամկետները և անցկացման վայրը, ձեռնարկության սեփականաշնորհման ենթակա մասի մեկնարկային գինը, վճարման ձևը և ժամկետները, մրցույթին մասնակցելու պայմանները, մրցութային առաջարկները քննարկելու, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու, սեփականության իրավունքը մրցույթի հաղթողին փոխանցելու կարգը:
3. Այն դեպքում, երբ միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է, որ միջազգային մրցույթով սեփականաշնորհման է ենթակա միայն պետական ձեռնարկության մի մասը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է սույն օրենքով սահմանված այլ ձևերով սեփականաշնորհել ձեռնարկության պետական մնացած բաժնեմասը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, կազմում է մրցութային հանձնաժողով, որը հրապարակայնորեն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հայտարարում է մրցույթի, նրա ժամկետների և պայմանների մասին, նախապատրաստում է մրցույթը, իրականացնում այն և որոշում մրցույթի հաղթողին:
Մրցութային հանձնաժողովը, եթե այլ բան չի նախատեսված միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ:
Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն` միջազգային մրցույթը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե այլ բան չի նախատեսված միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի առաջարկներն առավելագույն չափով բավարարում են ներկայացված պահանջներին:
Մրցութային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին անձանց մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե այդ մասին նշված չէ օրենքում կամ ծրագրում:
Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով, եթե այդ մասին նշված է միջազգային մրցույթով պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ, մրցութային հանձնաժողովն իրավասու է մրցութային աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման համար ընդգրկել հայրենական և արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններ:
5. Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ հանդիսանալ:
Այն դեպքում, երբ միջազգային մրցույթը սահմանված ժամկետում առաջարկների բացակայության պատճառով չի կայացել կամ դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, մրցույթը համարվում է չկայացած և Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում պետք է կայացնի նոր որոշում տվյալ ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին:
Եթե այս դեպքում նույնպես մրցույթը չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին հայտարարելու, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում տվյալ ձեռնարկությունը սույն օրենքով սահմանված այլ ձևով սեփականաշնորհելու մասին:
6. Սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց պետական ձեռնարկությունների միջազգային մրցույթով սեփականաշնորհման դեպքում` բացառությամբ սույն հոդվածի 3 կետով սահմանված դեպքի».
այդ կապակցությամբ օրենքի 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47 և 48 հոդվածները համապատասխանաբար համարել 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48 և 49 հոդվածներ:
27. Օրենքի 35 հոդվածում`
1-ին կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով.
նույն կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին» բառերով.
ավելացնել 2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«2. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտեր ներկայացնելու իրավունք ունեն սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետով սահմանված անձինք:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես սեփականաշնորհման սուբյեկտ.
բ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհումն արգելված է ծրագրով.
գ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասն է և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է սեփականաշնորհման այդ ձեռնարկության հետ.
դ) եթե հաշվի չեն առնված տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով».
ավելացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ անավարտ շինարարության օբյեկտի սեփականաշնորհման մասին».
այդ կապակցությամբ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ և 5-րդ կետեր:
4-րդ կետի «բ» ենթակետում «ձեռնարկության գնորդի համաձայնության դեպքում» բառերը փոխարինել «եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված» բառերով.
նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը հանդիսանում է սեփականաշնորհվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ չի նախատեսված սեփականաշնորհել ձեռնարկության հետ միասին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն սեփականաշնորհվում է առանձին աճուրդով կամ մրցույթով».
5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության, գերատեսչության կամ պետական կառավարման տեղական մարմնի» բառերը.
նույն կետի երկրորդ պարբերությունը հանել:
28. Օրենքի 36 հոդվածի վերջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:
29. Օրենքի 37 հոդվածը հանել և այդ կապակցությամբ 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48 և 49 հոդվածները համապատասխանաբար համարել 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47 և 48 հոդվածներ:
30. Օրենքի 37 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սեփականաշնորհումից ստացված միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե»:
31. Օրենքի 40 հոդվածում`
1-ին կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.
6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով.
նույն կետի վերջին պարբերությունում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
նույն կետի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով».
ավելացնել 7-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«7. Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ պետական ձեռնարկությունը լիազորագրային կառավարման տրամադրելու մասին»:
32. Օրենքի 41 հոդվածում`
1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ներկայացմամբ`» բառերը.
2-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը, ելնելով ծրագրից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
նույն կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.
3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին» բառերով.
4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով.
նույն կետի վերջին պարբերությունում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
նույն կետի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով».
ավելացնել 5-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«5. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ պետական ձեռնարկությունը ոչ պետական ձեռնարկություն կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություն ստեղծելու համար տրամադրելու մասին».
այդ կապակցությամբ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար համարել 6-րդ և 7-րդ կետեր:
33. Օրենքի 42 հոդվածում`
2-րդ կետն ավարտել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին» բառերով.
նույն կետի վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ`
«Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):
Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտերը պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից մեկ ամսվա ընթացքում: Հայտի պաշտոնական ընդունման կամ մերժման մասին գրավոր պատասխանը պետք է ուղարկվի հայտը ներկայացնող անձին (անձանց):
Անավարտ շինարարության օբյեկտների ապապետականացման հայտի մերժումը հնարավոր է հետևյալ դեպքերում`
ա) եթե հայտը ներկայացրած անձը չի կարող հանդես գալ որպես ապապետականացման սուբյեկտ.
բ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտի ապապետականացումն արգելված է ծրագրով.
գ) եթե տվյալ անավարտ շինարարության օբյեկտը հանդիսանում է սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկության գույքային համալիրի բաղկացուցիչ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է սեփականաշնորհման կամ ապապետականացման այդ ձեռնարկության հետ.
դ) եթե հաշվի չեն առնված տվյալ անավարտ շինարարության օբյեկտի ապապետականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:
Հայտի մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով,,.
ավելացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված հայտի մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացմամբ, մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունում տվյալ անավարտ շինարարության օբյեկտի ապապետականացման մասին».
այդ կապակցությամբ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանաբար համարել 5-րդ և 6-րդ կետեր.
5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:
34. Օրենքի 46 հոդվածում`
վերնագրից հանել «իրավունքների» բառը.
հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
II. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը վերակազմավորել սույն օրենքի դրույթներով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
23 հունվարի 1996 թ. ՀՕ-30 |