Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-120
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.1994-01.09.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/20
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.10.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «26» սեպտեմբերի 1994 թ. Հ.Ն.-1101-1

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի 27 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում են հեռախոսների, իսկ հաշմանդամները` հատուկ կառուցվածքի հեռախոսների արտահերթ և անվճար տեղադրման իրավունքից»:

2. Օրենքի 34 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները բնակարանային վարձ և կոմունալ ծախսեր վճարելիս, իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող, իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները բնակչության համար սահմանված նորմաների շրջանակներում վառելիք ձեռք բերելիս վճարում են դրանց արժեքը` 50 տոկոս զեղչով»:

3. Օրենքի 39 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնաարտադրական և մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են հարկային արտոնություններից»:

4. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

31 հոկտեմբերի 1994 թ.

ՀՕ-120