Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.10.2019-06.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.29/6(672) Հոդ.111
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2009 թվականի N 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 33-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների (այսուհետ` միջոցառում) պարբերաբար թարմացման կարգը:

2. Ծրագրի թարմացման անհրաժեշտությունը բխում է ջրային ոլորտում ծագած նոր հիմնախնդիրների լուծման և (կամ) իրականացված միջոցառումների շարունակական կատարման ապահովման պահանջից:

3. Թարմացման անհրաժեշտությունը գնահատում է միջոցառման իրականացման համար պատասխանատու կամ դրա իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ելնելով տվյալ մարմնի կանոնադրությամբ ամրագրված գործառույթներից:

4. Միջոցառումների իրականացման նախնական փուլ է համարվում միջոցառման տեխնիկական առաջադրանքի մշակման, մրցույթի հայտարարման և ընդհանուր տեղեկության հավաքագրման փուլը:

5. Միջոցառումների ծրագիրը թարմացվում է, եթե նախորդ միջոցառման իրականացումից հետո պետական լիազոր մարմնի կողմից գնահատման արդյունքում հայտնաբերվում են հիմնախնդիրներ, որոնք հնարավոր չի եղել լուծել նախկինում նախատեսված միջոցառումներով կամ դրա իրականացման ժամանակ ի հայտ են եկել այլ հարակից խնդիրներ:

6. Լրացուցիչ միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացվում են` ելնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային հայտերի քննարկման արդյունքներից:

7. Միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման հայտը և տեխնիկական առաջադրանքը ներկայացնում է միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը` յուրաքանչյուր տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառելով մանրամասն տեղեկատվություն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին (ավարտված և ընթացքում գտնվող), ինչպես նաև միջոցառումների չավարտման և չկատարման հիմնավորումները:

8. Ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումներին առնչվող տարեկան ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է` ելնելով տվյալ տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային հայտերի քննարկման արդյունքներից:

9. Միջոցառումների ծրագիրը թարմացվում է յուրաքանչյուր 6 տարին մեկ անգամ, եթե անհրաժեշտություն չի առաջանում ավելի շուտ թարմացման համար:

10. Միջոցառումների մշակման և իրականացման համար իրավասու պետական լիազոր մարմինը դրանք մշակելիս որոշում է դրանց փուլայնությունը` կարճաժամկետ` միջնաժամկետ և երկարաժամկետ` ելնելով դրանց լուծման հրատապությունից և իրականացման նախապայմաններից:

11. Փուլայնությունը որոշելիս` պետական լիազոր մարմինը մշակում է հաջորդ փուլային միջոցառումների իրականացման վերաբերյալ ծրագիր:

12. Միջոցառումը չի կարող անցնել փուլային իրականացման հաջորդ փուլ կամ թարմացվել (միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով), եթե նախորդն իրականացված չէ կամ էլ թերի է իրականացված:

13. Միջոցառումների իրականացումը գնահատվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` դրանց կատարման նպատակով կնքված գնման պայմանագրերով աշխատանքների ընդունման համար սահմանված ընթացակարգերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 33-Ն որոշման

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Հիմնախնդիրները

Կարճաժամկետ
միջոցառումները

Կատարման ժամկետը

Միջնաժամկետ
միջոցառումները

Կատարման ժամկետը

Երկարաժամկետ
միջոցառումները

Կատարման ժամկետը

Պատասխանա-
տուները

1

2

3

4

5

6

7

8

Օրենսդրական հիմքերի ներդաշնակեցում, համալրում և բարելավում

1) առկա օրենսդրական դաշտի ներդաշնակեցում և կատարելագործում` ներառյալ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի
121-րդ հոդվածի իրականացման վերլուծությունը և դրանով նախատեսված գործառույթների իրականացումը
2) իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացում ջրի ազգային խորհրդի կազմում դրանց քննարկումներն ապահովող մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում

2010 թ. նոյեմբեր

բոլոր օրենքների և այլ իրավական ակտերի միասնականությունը երաշխավորելու նպատակով միջնորդող մեխանիզմի կողմից ցանկացած նոր օրենքների և իրավական ակտերի նախագծերի վերանայում

2015 թ. դեկտեմբեր

բոլոր օրենքների և այլ իրավական ակտերի միասնականության շարունակական
պահպանում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման
նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

Ջրային ոլորտի գերատեսչությունների դերերի և պատասխանա-տվությունների հստակեցում

3) ինստիտուցիոնալ
և իրավական գնահատումների արդյունքում բացահայտված
կրկնվող և բացակայող իրավասությունների և պատասխանա-տվությունների վերաբերյալ մշակված առաջարկությունների վերանայում
և իրականացում

2010 թ. դեկտեմբեր

ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակում` պատշաճ ուշադրություն դարձնելով ջրային ռեսուրսների վերաձևավորված մոնիթորինգային և վերահսկման ծրագրերից բխող առաջարկություններին

2015 թ. դեկտեմբեր

ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակական
ապահովում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Շահագրգիռ մարմինների միջև համագործակցության և համակարգման բարելավում

4) ջրի ազգային խորհրդի կողմից միջգերատեսչական համագործակցության
և համակարգման
մեխանիզմների հստակեցում և բարելավում

2010 թ. դեկտեմբեր

       

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ջրավազանային կառավարման մարմինների զարգացում

5) ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի մշակում

2010 թ. նոյեմբեր

ջրավազանային կառավարման մարմինների ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման և կառավարման հմտությունների զարգացում

2015 թ. դեկտեմբեր

ավազանային կառավարման հինգ տարածքներում ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի նոր ծրագրերի մշակում

6) մեկ ավազանային կառավարման տարածքի համար մոնիթորինգի համակարգի պիլոտային ծրագրի մշակում և փորձարկում
7) մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի մշակում, մոնիթորինգի ծառայությունների տարածքային ստորաբաժանումների տեխնիկական հզորացում, կարիքների գնահատում, կառուցվածքային բարեփոխումներ և տեխնիկական վերազինում, տվյալների էլեկտրոնային փոխանակման տարբերակի ստեղծում
8) Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի վերականգնում

2010 թ. դեկտեմբեր

մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի իրականացում

մյուս չորս ավազանային կառավարման տարածքների մոնիթորինգի համակարգերի և ծրագրերի մշակում և փորձարկում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պահանջների համաձայն

2015 թ. հոկտեմբեր

հանրապետական և հինգ ավազանային կառավարման տարածքների մակարդակում մոնիթորինգի գործող համակարգերի գնահատում և հետագա բարելավում

2021 թ. նոյեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

Ջրօգտագործ
ման իրավունքի ինստիտուտի կատարելագործում

9) ջրօգտագործման թույլտվությունների առկա կանոնակարգերի կատարելագործում, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գերակայությունների գնահատման չափորոշիչների սահմանում
10) շրջակա միջավայրի վրա հնարավոր զգալի ազդեցություն ունեցող ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտերի`
շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափանիշների և ուղեցույցների
մշակում

2009 թ. դեկտեմբեր

ջրօգտագործման թույլտվությունների ընթացակարգի շարունակական բարելավում` ներառյալ հասարակության ծանուցման ու բողոքարկման մեխանիզմները

արդյունավետ և նպատակային ջրօգտագործմանը նպատակաուղղված իրավական կառուցվածքային, ինչպես նաև արտոնություններ տալու և (կամ) դրանք սահմանափակելու ու տնտեսական լծակների ներդրման ծրագրի մշակում

ջրօգտագործման և ջրահեռացման ազդեցությունների գնահատման և վերլուծության ունակությունների շարունակական զարգացում

2015 թ. հոկտեմբեր

ջրի ազգային խորհրդի վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների
մշակում

2021 թ. հունիս

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Պետական ջրային կադաստրի վարման ինստիտուտի կատարելագործում

11) ջրային պետական կադաստրի կարճաժամկետ ծրագրի մշակում և իրականացում` ներառյալ
ջրային ռեսուրսների
կոդավորման համակարգի մշակումը և ներդրումը, պետական ջրային կադաստրի վարման արդի մեխանիզմների ստեղծումը
և ներդրումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների կոդա-
վորման համակարգի մշակումը և ջրային ռեսուրսների կոդավորումը

2010 թ.
հոկտեմբեր

ջրային պետական կադաստրի միջնաժամկետ ծրագրի մշակում և տեղեկատվական համակարգի շարունակական
բարելավում

ջրային բնագավառին վերաբերող տվյալների բազայի կառավարման մեխանիզմի կատարելագործում

ըստ ջրավազանային տարածքների տվյալների` բազայի ստեղծում

տվյալների փոխանակման էլեկտրոնային տարբերակի ստեղծում և հետագայում արդյունավետ շահագործման համար պայմանների ապահովում

2015 թ.
դեկտեմբեր

սահմանված երկարաժամկետ նպատակին հասնելու ուղղությամբ կադաստրի հետագա զարգացում` ներառյալ պատասխանատվություն-ների փոխանցումը ջրավազանային կառավարման մարմիննե-րին, և կադաստրի օգտագործումը`
ջրավազանային մակարդակում համապարփակ պլանավորման և կառավարման համար

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

ՀՀ էներգետիկայի
և բնական պաշարների նախարարություն

Ջրային ոլորտի կառավարման գործընթացում հասարակության իրազեկման և մասնակցության բարելավում

12) հանրապետական
և ջրավազանային կառավարման տարածքների մակարդակներում ջրային ռեսուրսների պլանավորման և կառավարման վերաբերյալ հասարակության տեղեկատվության և մասնակցության ապահովում
13) ավազանային հասարակական խորհուրդների զարգացման ռազմավարության մշակում և իրականացում, ավազանային հասարակական խորհուրդների տեխնիկական հզորացում

2010 թ.
սեպտեմբեր

ավազանային մակարդակով ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակման, իրականացման և վերահսկման գործընթացներում շահագրգիռ կողմերի` ներառյալ ավազանային հասարակական խորհուրդների և հասարակության մասնակցությունն ապահովող ընթացակարգերի մշակումը և իրագործումը

2015 թ.
հոկտեմբեր

   

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Ջրի ազգային ծրագրի իրականացում և վերահսկողություն

14) ՀՀ ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման շարունակական մոնիթորինգի և գնահատման իրականացում
15) ծրագրի իրականացման վերահսկողության համակարգի ստեղծում

2010 թ. դեկտեմբեր

շարունակական իրականացում և վերահսկողություն

2015 թ. դեկտեմբեր

շարունակական իրականացում և վերահսկողություն

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակում

16) ջրային ռեսուրս
ների կառավարման գործակալությունում
և ջրավազանային կառավարման մարմիններում հզորությունների ստեղծում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար
17) մեկ ավազանային կառավարման տարածքի համար պիլոտային ջրավազանային կառավարման պլանի մշակում և տեղեկատվական կարիքների բացահայտում

2010 թ. նոյեմբեր

նմանատիպ ջրավազանային կառավարման պլանների մշակում` մնացած չորս ավազանային կառավարման տարածքների համար

2015 թ. դեկտեմբեր

հինգ ավազանային կառավարման տարածքների համար ջրավազանային կառավարման պլանների պարբերաբար թարմացում և շարունակական իրականացում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

Սևանա լճի գործողու
թյունների պլանի իրականացում

18) Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրի վերանայում
և բարելավում

2010 թ. դեկտեմբեր

Սևանա լճի գործողությունների պլանի իրականացում` հատուկ միջգերատեսչական հանձնախմբի
կողմից

2015 թ. դեկտեմբեր

Սևանա լճի գործողությունների պլանի իրականացման
շարունակում

պլանի իրականացման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սևանա լճի վրա պլանի իրագործման ազդեցության մոնիթորինգ և գնահատում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Ջրային ռեսուրսների
և ջրային պաշարի բաղադրիչ
ների գնահատում

19) ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների արդիական բնութագրերի ճշգրտում`

ա. մակերևութային բնական վերականգնվող հոսքի քանակական և որակական տարածաժամանակային
բնութագրերի ճշգրտում` հաշվի առնելով վերջին 4 տասնամյակի ընթացքում կուտակված քանակական
և որակական մոնիթորինգի տվյալները, հոսքի վրա կլիմայի փոփոխության և անթրոպոգեն ազդեցությունները

բ. մակերևութային և ստորերկրյա
ջրային պաշարների տարանջատված գնահատման հստակեցում, խորքային հոսքի ճշգրտում

գ. հիմնական գետերի նվազագույն էկոլոգիական թողքի որոշման
մեթոդների մշակում և հաշվարկ

դ. ստորերկրյա ջրային ռեսուրսների հանքավայրերի շահագործական պաշարների ճշգրտում և թույլատրելի (հնարավոր) ջրառի տեղաբաշխման որոշում

ե. խմելու տնտեսական նպատակով օգտագործման ենթակա կամ օգտագործվող ստորգետնյա ջրաղբյուրների սանիտարական պահպանման 2րդ և 3րդ գոտիների նախագծերի կազմում

2010 թ. դեկտեմբեր

մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական բնութագրերի համալրում ջրավազանային կառավարման պլաններում

2015 թ. դեկտեմբեր

   

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ջրի որակի ապահովման նորմերի սահմանում և իրականացում

20) ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի սահմանման միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության համապա-տասխանեցում և ներդրում`
հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված մոտեցումները

2009 թ. դեկտեմբեր

ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի մշակում և ընդունում

ավազանային կառավարման տարածքների մակարդակով ջրի որակի ապահովման նորմերի տեղայնացման հնարավորությունների ուսումնասիրում

2015 թ. նոյեմբեր

ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի իրավակիրարկում

ավազանային կառավարման տարածքների մակարդակով
ջրի որակի ապահովման նորմերի
ընդունում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում և պահպանում

21) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանման մեթոդաբանության մշակում` ներառյալ հոսքի ձևավորման գոտիները, ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները, ջրապահպան գոտիները, էկոտոնը, ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի գոտիները, անօտարելի գոտիները

2010 թ. նոյեմբեր

ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում` համաձայն մշակված մեթոդաբանության, քարտեզագրում
և պահպանում

2015 թ. դեկտեմբեր

ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մոնիթորինգ

2021 թ. հոկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի կարգավիճակի ուսումնասիրություն

22) Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի օգտագործման ծրագրերի մշակում և իրականացում

2010 թ. նոյեմբեր

Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի օգտագործման ծրագրերի իրականացում

2015 թ. դեկտեմբեր

նախաձեռնվող միջոցառումների ազդեցության մոնիթորինգ և գնահատում

2021 թ. նոյեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Ջրերի ռազմավարական պաշարների ավելացում և գետային
հոսքի կարգավորում

23) ջրամբարաշինարարու-թյան հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացում

2010 թ. դեկտեմբեր

ջրամբարա-շինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն

2015 թ. դեկտեմբեր

ջրամբարա-շինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն

2021 թ.
դեկտեմբեր

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարություն

Ջրերի որակի կառավարման իրականացում

24) ջրերի որակի կառավարման ռազմավարության մշակում

2010 թ. դեկտեմբեր

ջրերի որակի կառավարման ռազմավարության իրականացում

2015 թ. դեկտեմբեր

ջրերի որակի կառավարման ռազմավարության մոնիթորինգ և հետագա բարելավում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Տարածքային պլանավորման չափանիշների և ուղեցույցների սահմանում

25) տարածքային պլանավորման ներկա մոտեցումների վերանայում և բարելավում

2010 թ. դեկտեմբեր

ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող տարածական, ջրային ռեսուրսների և բնապահպանական պլանավորման գործընթացների ներդաշնակեցում

2015 թ. դեկտեմբեր

ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների պահպանմանն ուղղված կարգավորող և վերահսկող միջոցառումների շարունակական իրականացում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարում

26) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի մշակում

2010 թ. դեկտեմբեր

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի իրականացում

2015 թ. դեկտեմբեր

   

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում

27) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների (խմելու, կենցաղային ջրի մատակարարում, ոռոգում) իրականացման ուսումնասիրություն և դրանց բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և վիճակի ուսումնասիրություն

2010 թ. դեկտեմբեր

ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման նկատմամբ արդյունավետ վերահսկման մեխանիզմների մշակում և ներդրում

2015 թ. դեկտեմբեր

ջրամատակա
րարման և
ջրահեռացման ծառայությունների շարունակական զարգացում և բարելավում

2021 թ.
դեկտեմբեր

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովում

28) հիդրոտեխնիկա
կան կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն
ուղղված ծրագրերի մշակում

29) պետական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և պահպանության համար պատասխանատուների հստակեցում

2010 թ. դեկտեմբեր

հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում

2015 թ. դեկտեմբեր

հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման մոնիթորինգ և բարելավում

2021 թ. դեկտեմբեր

ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն

ՀՀ էներգետիկայի
և բնական պաշարների նախարարություն

(ըստ պատկանելության)

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան