ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2009 թվականի N 33-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. հունվարի 15 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 33-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԹԱՐՄԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների (այսուհետ` միջոցառում) պարբերաբար թարմացման կարգը:
2. Ծրագրի թարմացման անհրաժեշտությունը բխում է ջրային ոլորտում ծագած նոր հիմնախնդիրների լուծման և (կամ) իրականացված միջոցառումների շարունակական կատարման ապահովման պահանջից:
3. Թարմացման անհրաժեշտությունը գնահատում է միջոցառման իրականացման համար պատասխանատու կամ դրա իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ելնելով տվյալ մարմնի կանոնադրությամբ ամրագրված գործառույթներից:
4. Միջոցառումների իրականացման նախնական փուլ է համարվում միջոցառման տեխնիկական առաջադրանքի մշակման, մրցույթի հայտարարման և ընդհանուր տեղեկության հավաքագրման փուլը:
5. Միջոցառումների ծրագիրը թարմացվում է, եթե նախորդ միջոցառման իրականացումից հետո պետական լիազոր մարմնի կողմից գնահատման արդյունքում հայտնաբերվում են հիմնախնդիրներ, որոնք հնարավոր չի եղել լուծել նախկինում նախատեսված միջոցառումներով կամ դրա իրականացման ժամանակ ի հայտ են եկել այլ հարակից խնդիրներ:
6. Լրացուցիչ միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացվում են` ելնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային հայտերի քննարկման արդյունքներից:
7. Միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման հայտը և տեխնիկական առաջադրանքը ներկայացնում է միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը` յուրաքանչյուր տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառելով մանրամասն տեղեկատվություն նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին (ավարտված և ընթացքում գտնվող), ինչպես նաև միջոցառումների չավարտման և չկատարման հիմնավորումները:
8. Ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումներին առնչվող տարեկան ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է` ելնելով տվյալ տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային հայտերի քննարկման արդյունքներից:
9. Միջոցառումների ծրագիրը թարմացվում է յուրաքանչյուր 6 տարին մեկ անգամ, եթե անհրաժեշտություն չի առաջանում ավելի շուտ թարմացման համար:
10. Միջոցառումների մշակման և իրականացման համար իրավասու պետական լիազոր մարմինը դրանք մշակելիս որոշում է դրանց փուլայնությունը` կարճաժամկետ` միջնաժամկետ և երկարաժամկետ` ելնելով դրանց լուծման հրատապությունից և իրականացման նախապայմաններից:
11. Փուլայնությունը որոշելիս` պետական լիազոր մարմինը մշակում է հաջորդ փուլային միջոցառումների իրականացման վերաբերյալ ծրագիր:
12. Միջոցառումը չի կարող անցնել փուլային իրականացման հաջորդ փուլ կամ թարմացվել (միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով), եթե նախորդն իրականացված չէ կամ էլ թերի է իրականացված:
13. Միջոցառումների իրականացումը գնահատվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` դրանց կատարման նպատակով կնքված գնման պայմանագրերով աշխատանքների ընդունման համար սահմանված ընթացակարգերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 33-Ն որոշման |
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Հիմնախնդիրները |
Կարճաժամկետ |
Կատարման ժամկետը |
Միջնաժամկետ |
Կատարման ժամկետը |
Երկարաժամկետ |
Կատարման ժամկետը |
Պատասխանա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Օրենսդրական հիմքերի ներդաշնակեցում, համալրում և բարելավում |
1) առկա օրենսդրական դաշտի ներդաշնակեցում և կատարելագործում` ներառյալ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի |
2010 թ. նոյեմբեր |
բոլոր օրենքների և այլ իրավական ակտերի միասնականությունը երաշխավորելու նպատակով միջնորդող մեխանիզմի կողմից ցանկացած նոր օրենքների և իրավական ակտերի նախագծերի վերանայում |
2015 թ. դեկտեմբեր |
բոլոր օրենքների և այլ իրավական ակտերի միասնականության շարունակական |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի ՀՀ տարածքային ՀՀ առողջապահության ՀՀ գյուղատնտեսության |
Ջրային ոլորտի գերատեսչությունների դերերի և պատասխանա-տվությունների հստակեցում |
3) ինստիտուցիոնալ |
2010 թ. դեկտեմբեր |
ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակում` պատշաճ ուշադրություն դարձնելով ջրային ռեսուրսների վերաձևավորված մոնիթորինգային և վերահսկման ծրագրերից բխող առաջարկություններին |
2015 թ. դեկտեմբեր |
ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակական |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային ՀՀ առողջապահության նախարարություն |
Շահագրգիռ մարմինների միջև համագործակցության և համակարգման բարելավում |
4) ջրի ազգային խորհրդի կողմից միջգերատեսչական համագործակցության |
2010 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն | ||||
Ջրավազանային կառավարման մարմինների զարգացում |
5) ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի մշակում |
2010 թ. նոյեմբեր |
ջրավազանային կառավարման մարմինների ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման և կառավարման հմտությունների զարգացում |
2015 թ. դեկտեմբեր |
ավազանային կառավարման հինգ տարածքներում ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի նոր ծրագրերի մշակում |
6) մեկ ավազանային կառավարման տարածքի համար մոնիթորինգի համակարգի պիլոտային ծրագրի մշակում և փորձարկում |
2010 թ. դեկտեմբեր |
մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի իրականացում մյուս չորս ավազանային կառավարման տարածքների մոնիթորինգի համակարգերի և ծրագրերի մշակում և փորձարկում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պահանջների համաձայն |
2015 թ. հոկտեմբեր |
հանրապետական և հինգ ավազանային կառավարման տարածքների մակարդակում մոնիթորինգի գործող համակարգերի գնահատում և հետագա բարելավում |
2021 թ. նոյեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ արտակարգ |
Ջրօգտագործ |
9) ջրօգտագործման թույլտվությունների առկա կանոնակարգերի կատարելագործում, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գերակայությունների գնահատման չափորոշիչների սահմանում |
2009 թ. դեկտեմբեր |
ջրօգտագործման թույլտվությունների ընթացակարգի շարունակական բարելավում` ներառյալ հասարակության ծանուցման ու բողոքարկման մեխանիզմները արդյունավետ և նպատակային ջրօգտագործմանը նպատակաուղղված իրավական կառուցվածքային, ինչպես նաև արտոնություններ տալու և (կամ) դրանք սահմանափակելու ու տնտեսական լծակների ներդրման ծրագրի մշակում ջրօգտագործման և ջրահեռացման ազդեցությունների գնահատման և վերլուծության ունակությունների շարունակական զարգացում |
2015 թ. հոկտեմբեր |
ջրի ազգային խորհրդի վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների |
2021 թ. հունիս |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
Պետական ջրային կադաստրի վարման ինստիտուտի կատարելագործում |
11) ջրային պետական կադաստրի կարճաժամկետ ծրագրի մշակում և իրականացում` ներառյալ |
2010 թ. |
ջրային պետական կադաստրի միջնաժամկետ ծրագրի մշակում և տեղեկատվական համակարգի շարունակական ջրային բնագավառին վերաբերող տվյալների բազայի կառավարման մեխանիզմի կատարելագործում ըստ ջրավազանային տարածքների տվյալների` բազայի ստեղծում տվյալների փոխանակման էլեկտրոնային տարբերակի ստեղծում և հետագայում արդյունավետ շահագործման համար պայմանների ապահովում |
2015 թ. |
սահմանված երկարաժամկետ նպատակին հասնելու ուղղությամբ կադաստրի հետագա զարգացում` ներառյալ պատասխանատվություն-ների փոխանցումը ջրավազանային կառավարման մարմիննե-րին, և կադաստրի օգտագործումը` |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ արտակարգ ՀՀ էներգետիկայի |
Ջրային ոլորտի կառավարման գործընթացում հասարակության իրազեկման և մասնակցության բարելավում |
12) հանրապետական |
2010 թ. |
ավազանային մակարդակով ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակման, իրականացման և վերահսկման գործընթացներում շահագրգիռ կողմերի` ներառյալ ավազանային հասարակական խորհուրդների և հասարակության մասնակցությունն ապահովող ընթացակարգերի մշակումը և իրագործումը |
2015 թ. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային | ||
Ջրի ազգային ծրագրի իրականացում և վերահսկողություն |
14) ՀՀ ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման շարունակական մոնիթորինգի և գնահատման իրականացում |
2010 թ. դեկտեմբեր |
շարունակական իրականացում և վերահսկողություն |
2015 թ. դեկտեմբեր |
շարունակական իրականացում և վերահսկողություն |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային |
Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակում |
16) ջրային ռեսուրս |
2010 թ. նոյեմբեր |
նմանատիպ ջրավազանային կառավարման պլանների մշակում` մնացած չորս ավազանային կառավարման տարածքների համար |
2015 թ. դեկտեմբեր |
հինգ ավազանային կառավարման տարածքների համար ջրավազանային կառավարման պլանների պարբերաբար թարմացում և շարունակական իրականացում |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Սևանա լճի գործողու |
18) Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրի վերանայում |
2010 թ. դեկտեմբեր |
Սևանա լճի գործողությունների պլանի իրականացում` հատուկ միջգերատեսչական հանձնախմբի |
2015 թ. դեկտեմբեր |
Սևանա լճի գործողությունների պլանի իրականացման պլանի իրականացման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սևանա լճի վրա պլանի իրագործման ազդեցության մոնիթորինգ և գնահատում |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային |
Ջրային ռեսուրսների |
19) ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների արդիական բնութագրերի ճշգրտում` ա. մակերևութային բնական վերականգնվող հոսքի քանակական և որակական տարածաժամանակային բ. մակերևութային և ստորերկրյա գ. հիմնական գետերի նվազագույն էկոլոգիական թողքի որոշման դ. ստորերկրյա ջրային ռեսուրսների հանքավայրերի շահագործական պաշարների ճշգրտում և թույլատրելի (հնարավոր) ջրառի տեղաբաշխման որոշում ե. խմելու տնտեսական նպատակով օգտագործման ենթակա կամ օգտագործվող ստորգետնյա ջրաղբյուրների սանիտարական պահպանման 2րդ և 3րդ գոտիների նախագծերի կազմում |
2010 թ. դեկտեմբեր |
մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական բնութագրերի համալրում ջրավազանային կառավարման պլաններում |
2015 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ արտակարգ ՀՀ առողջապահության նախարարություն | ||
Ջրի որակի ապահովման նորմերի սահմանում և իրականացում |
20) ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի սահմանման միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության համապա-տասխանեցում և ներդրում` |
2009 թ. դեկտեմբեր |
ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի մշակում և ընդունում ավազանային կառավարման տարածքների մակարդակով ջրի որակի ապահովման նորմերի տեղայնացման հնարավորությունների ուսումնասիրում |
2015 թ. նոյեմբեր |
ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի իրավակիրարկում ավազանային կառավարման տարածքների մակարդակով |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում և պահպանում |
21) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանման մեթոդաբանության մշակում` ներառյալ հոսքի ձևավորման գոտիները, ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները, ջրապահպան գոտիները, էկոտոնը, ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի գոտիները, անօտարելի գոտիները |
2010 թ. նոյեմբեր |
ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում` համաձայն մշակված մեթոդաբանության, քարտեզագրում |
2015 թ. դեկտեմբեր |
ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մոնիթորինգ |
2021 թ. հոկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային |
Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի կարգավիճակի ուսումնասիրություն |
22) Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի օգտագործման ծրագրերի մշակում և իրականացում |
2010 թ. նոյեմբեր |
Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի օգտագործման ծրագրերի իրականացում |
2015 թ. դեկտեմբեր |
նախաձեռնվող միջոցառումների ազդեցության մոնիթորինգ և գնահատում |
2021 թ. նոյեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ տարածքային |
Ջրերի ռազմավարական պաշարների ավելացում և գետային |
23) ջրամբարաշինարարու-թյան հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացում |
2010 թ. դեկտեմբեր |
ջրամբարա-շինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն |
2015 թ. դեկտեմբեր |
ջրամբարա-շինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն |
2021 թ. |
ՀՀ տարածքային ՀՀ արտակարգ |
Ջրերի որակի կառավարման իրականացում |
24) ջրերի որակի կառավարման ռազմավարության մշակում |
2010 թ. դեկտեմբեր |
ջրերի որակի կառավարման ռազմավարության իրականացում |
2015 թ. դեկտեմբեր |
ջրերի որակի կառավարման ռազմավարության մոնիթորինգ և հետագա բարելավում |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարածքային պլանավորման չափանիշների և ուղեցույցների սահմանում |
25) տարածքային պլանավորման ներկա մոտեցումների վերանայում և բարելավում |
2010 թ. դեկտեմբեր |
ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող տարածական, ջրային ռեսուրսների և բնապահպանական պլանավորման գործընթացների ներդաշնակեցում |
2015 թ. դեկտեմբեր |
ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների պահպանմանն ուղղված կարգավորող և վերահսկող միջոցառումների շարունակական իրականացում |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային |
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարում |
26) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի մշակում |
2010 թ. դեկտեմբեր |
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի իրականացում |
2015 թ. դեկտեմբեր |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ տարածքային | ||
Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում |
27) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների (խմելու, կենցաղային ջրի մատակարարում, ոռոգում) իրականացման ուսումնասիրություն և դրանց բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և վիճակի ուսումնասիրություն |
2010 թ. դեկտեմբեր |
ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման նկատմամբ արդյունավետ վերահսկման մեխանիզմների մշակում և ներդրում |
2015 թ. դեկտեմբեր |
ջրամատակա |
2021 թ. |
ՀՀ տարածքային ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովում |
28) հիդրոտեխնիկա 29) պետական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և պահպանության համար պատասխանատուների հստակեցում |
2010 թ. դեկտեմբեր |
հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում |
2015 թ. դեկտեմբեր |
հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման մոնիթորինգ և բարելավում |
2021 թ. դեկտեմբեր |
ՀՀ տարածքային ՀՀ էներգետիկայի (ըստ պատկանելության) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.05.2020, N 798-Ն | 06.06.2020, N 33-Ն | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 33-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|