Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2017-11.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.07.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2017 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 237 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 237 որոշման մեջ կատարել փոփոխություններ ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հուլիսի 11-ի

թիվ 82 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4151 - 4168 դիրքերով՝

 

4151

71.100.70

Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Candida albicans–ի հայտնաբերում:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 18416:2015-ի հիման վրա

5-րդ հոդվածի 4-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

4155

71.100.70

Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Escherichia coli–ի հայտնաբերում:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 21150:2015-ի հիման վրա

5-րդ հոդվածի 4-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

4153

71.100.70

Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Կապտաթարախային ցուպիկի (Pseudomonas aeruginosa) հայտնաբերում: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 22717:2015-ի հիման վրա

5-րդ հոդվածի 4-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

4154

71.100.70

Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանություն: Staphylococcus aureus–ի հայտնաբերում:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 22718:2015-ի հիման վրա

5-րդ հոդվածի 4-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

4155

71.100.70

Օծանելիքակոսմետիկական արտադրանք: Միկրոկենսաբանությանն առնչվող ԻՍՕ ստանդարտների կիրառման վերաբերյալ ղեկավար ցուցումներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՀ 19838:2016-ի հիման վրա

5-րդ հոդվածի 4-րդ կետ

2018 թվական

2019 թվական

Բելառուսի Հանրապետություն

4156

71.100.70

Բնական և օրգանական օծանելիքակոսմետիկական արտադրանք և բաղադրամասեր: Նույնականացման ձեռնարկ և չափորոշիչներ: Մաս 1: Բաղադրամասերի սահմանումներ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 16128-1:2016-ի հիման վրա

6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4157

71.100.60

Եթերայուղեր: Փաթեթավորման, անհրաժեշտ պայմանների ստեղծման և պահպանման հիմնական կանոններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 210:2014-ի հիման վրա

5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետեր

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4158

71.100.60

Եթերայուղեր: Տարաների պիտակավորման և մակնշման հիմնական կանոններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ/ՏՄ 211:2014-ի հիման վրա

5-րդ հոդվածի 9-րդ կետ

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4159

71.100.60

Եթերայուղեր: Անվանացանկ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 4720:2009-ի հիման վրա

2-րդ և 3-րդ հոդվածներ

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4160

71.100.60

Եթերային յուղեր. Անվանացանկում կիրառվող սկզբունքներ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 3218:2014-ի հիման վրա

2-րդ և 3-րդ հոդվածներ

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4161

71.100.60

Բնական բուրավետիչ հումք: Եզրույթներ և սահմանումներ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9235:2013-ի հիման վրա

3-րդ հոդված

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4162

71.100.60

Եղեսպակ դեղատուի (Salvia oficinalis L.) եթերայուղ: ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9909:1997-ի հիման վրա

5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4163

71.100.60

Զոպայի (Hyssop officinalis L. ssp. officinalis) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 9841:2013-ի հիման վրա

5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4164

71.100.60

Ֆենխել դառնահամի (Foeniculum vulgare Mill. ssp. vulgare var. vulgare) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 17412:2007-ի հիման վրա

5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4165

71.100.60

Եթերայուղ գինձի (Coriandrum sativum L.) պտուղներից: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ–ի մշակում՝ ԻՍՕ 3516:1997-ի հիման վրա

5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4166

71.100.60

Թարխունի (Artemisia dracunculus L.) եթերայուղ: Տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 10115:2013-ի հիման վրա

5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4167

71.100.60

Եթերային յուղեր: Պերօքսիդային թվի որոշում:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 18321:2015-ի հիման վրա

5-րդ հոդվածի 2-րդ կետ, թիվ 2 հավելված

2018 թվական

2019 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4168

71.100.70

Արտադրանք օծանելիքակոսմետիկական: Մեթիլ, էթիլ, ն-պրոպիլ և իզոբութիլ սպիրտի որոշման գազաքրոմատագրական մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ 29188.6-91-ի հիման վրա

5-րդ հոդվածի 2-րդ կետ

2019 թվական

2020 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ դիրքով՝

 

47

71.100.70

Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ՝ հեղուկ: Ատամների կարծր հյուսվածքների էրոզիա առաջացնելու ունակության գնահատման սկրինինգային մեթոդ:

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԻՍՕ 28888:2013-ի հիման վրա

5-րդ հոդվածի 6.1.3 կետ

2017 թվական

2018 թվական

Բելառուսի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.2022, թիվ 167 11.12.2022, թիվ 82
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան