Գլխավոր տեղեկություն
Համար
N 901-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2019 թվականի N 901-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 543-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 15-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի N 766-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 543-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին նշանակել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:»

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 9

Երևան